Ժոզեֆ Լինդոն Սմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Ժոզեֆ Լինդոն Սմիթ
Ժոզեֆ Լինդոն Սմիթ.jpg
Ծնվել էհոկտեմբերի 11, 1863(1863-10-11)[1][2][3][…]
ԾննդավայրPawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ
Վախճանվել էհոկտեմբերի 18, 1950(1950-10-18)[4] (87 տարեկան)
Մահվան վայրԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունԺյուլիանի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց
Մասնագիտություննկարիչ
Ոճօրիենտալիզմ
Joseph Lindon Smith Վիքիպահեստում

Ժոզեֆ Լինդոն Սմիթ (անգլ.՝ Joseph Lindon Smith, հոկտեմբերի 11, 1863(1863-10-11)[1][2][3][…], Pawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ - հոկտեմբերի 18, 1950(1950-10-18)[4], ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, հայտնի է հնություններին` հատկապես եգիպտական դամբարաններին նվիրված իր աշխատանքներով[5]։ Նյու Հեմփշիր նահանգի Դուբլին քաղաքի գեղարվեստական գաղութի հիմնադիրներից մեկն էր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1863 թվականի հոկտեմբերի 11-ին Ռոդ Այլենդ նահանգի Պոտակետ քաղաքում՝ մեծածախ անտառարդյունաբերող Հենրի Սմիթի (անգլ.՝ Henry Francis Smith) և Էմմա Սմիթ Գրինլիֆի (անգլ.՝ Emma Greenleaf Smith) ընտանիքում։

Ծնողները կողմ էին, որ իրենց տղան արվեստ ուսումնասիրի, և Ժոզեֆը կրթություն է ստանում Բոստոնի թանգարանի գեղարվեստի դպրոցում։ 1883 թվականի աշնանը բոստոնյան դպրոցի իր ընկեր և համակուրսեցի Ֆրենկ Բենսոնի հետ Սմիթը տեղափոխվում է Եվրոպա։ Նրանք Փարիզում ապրում էին նույն բնակարանում, սովորում Ժյուլիանի ակադեմիայում` Ուիլյամ Բուգրոյի, Ժյուլ Ժոզեֆ Լեֆևբրեի և Գուստավ Բուլանժեյի մոտ։

Սմիթը մի քանի տարի անցկացնում է Եվրոպայում` ճանապարհորդելով Հունաստանում և Իտալիայում, հաճախ ընկերոջ` Ֆրենկ Բենսոնի ընկերակցությամբ, որը նկարել է երիտասարդ Սմիթի դիմանկարը (1884)։ Վենետիկում էքսկուրսիաներից մեկի ժամանակ Ժոզեֆը ծանոթանում է Իզաբելլա Գարդների հետ, ով դառնում է նրա ընկերն ու հովանավորը։

1899 թվականին Սմիթն ամուսնանում է Կորինա Պուտնամի (1883-1950) հետ[6]։ Իրենց հետագա ողջ կյանքի ընթացքում նրանք ձմեռային ամիսներն անցկացնում էին Եգիպտոսում, Ասիայում կամ Լատինական Ամերիկայում, իսկ ամռանն ապրում էին Դուբլինում, Նյու Հեմփշիրում։

1931 թվականին Ժոզեֆ Սմիթը նշանակվում է Բոստոնի գեղարվեստի թանգարանի դպրոցի նախագահ։ Նա նաև թանգարանի եգիպտական բաժանմունքի պատվավոր կուրատորն էր։ Նրա աշխատանքները պահվում են ԱՄՆ-ի տարբեր թանգարաններում, այդ թվում, Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում, Բոստոն Գեղարվեստի թանգարանում, Ֆիտչբուրգի Գեղարվեստի թանգարանում և «Fogg» թանգարանում։

Մահացել է 1950 թվականի հոկտեմբերի 18-ին։ Թաղված է Նյու Հեմփշիր նահանգի Դուբլին քաղաքի քաղաքային գերեզմանոցում, կնոջ հետ[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]