Ժիլբեր Լազար
Ժիլբեր Լազար | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 4, 1920[1][2][3] Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[3] |
Մահացել է | սեպտեմբերի 6, 2018[3] (98 տարեկան) Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մասնագիտություն | լեզվաբան |
Հաստատություն(ներ) | Փարիզի համալսարան և Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոց |
Գործունեության ոլորտ | Իրանական լեզուներ և լեզվաբանական տիպաբանություն |
Պաշտոն(ներ) | նախագահ, նախագահ, տնօրեն, նախագահ և նախագահ |
Անդամակցություն | Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[4][5], Ասիական ընկերություն և Association pour l'avancement des études iraniennes? |
Ալմա մատեր | Բարձրագույն նորմալ դպրոց |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[6] |
Եղել է գիտական ղեկավար | Joyce Blau?, Philippe Gignoux?, Ալի Շարիաթի և Pouran Shariat-Razavi? |
Պարգևներ | |
Ամուսին(ներ) | Madeleine Lazard?[8] |
![]() |
Ժիլբեր Լազար (ֆր.՝ Gilbert Lazard, փետրվարի 4, 1920[1][2][3], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ[3] - սեպտեմբերի 6, 2018[3], Փարիզի 14-րդ շրջան, Փարիզ[3]), ֆրանսիացի լեզվաբան և իրանագետ, պարսկական և թահիթյան քերականության, ինչպես նաև շարահյուսության տիպաբանության և աշխարհի լեզուների նախապատմական-փաստական կառուցվածքի մասնագետ, պարսկական գրականության թարգմանիչ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժիլբեր Լազարը ծնվել է Փարիզում։ Նրա հայրը բնիկ Լոթարանգիայից էր՝ հրեա առևտրականների ընտանիքից, իսկ մայրը՝ կաթոլիկ էր արմատներով Նորմանդիայից։ 1940 թվականին ավարտել է Հենրիխ 4-րդի լիցեյը, ապա ընդունվել Ավագ դպրոց։ Նրա ուսանողական տարիները համընկել են Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին և Փարիզի օկուպացիան գերամանցիների տարիներին։ Լազարը, թողնելով ուսումը, միացել է երիտասարդական թևին՝ պարտիզանական գործողությունների համար։ 1944 թվականին ձերբակալվել է գեստապոյի կողմից և երկու ամիս անց է կացրել բանտում, հետո աքսորվել է Դախաու, որտեղ մնացել է մինչև պատերազմի ավարտը[9][10]։
Ազատ արձակումից հետո Լազարն ավարտել է ուսումը ավագ դպրոցում, ստացել է ֆրանսիական քերականության դասախոսի դիպլոմ[11]։ 1948 թվականին ավարտել է Արևելյան լեզուների ազգային դպրոցի (այժմ՝ Արևելյան լեզուների և մշակույթների ազգային ինստիտուտ) պարսկերենի ֆակուլտետը և հաջորդ երեք տարին աշխատել է Թեհրանի Ֆրանս-իրանական ինստիտուտում (այժմ ՝ Իրանի ֆրանսիական հետազոտական ինստիտուտ)[12]։ 1951-1969 թվականներին Սորբոնում դասավանդել է իրանական մշակույթ (1966 թվականին արդեն որպես պրոֆեսոր), միաժամանակ 1958-1966 թվականներին և 1969-1981 թվականներին Լազարը Փարիզի Նոր Սորբոնի III համալսարանի պրոֆեսոր էր, որտեղ երկար տարիներ ղեկավարել է արևելագիտական բաժինը[12] և իրանագիտության ինստիտուտը[12]։ 1972-1990 թվականներին եղել է նաև Բարձրագույն հետազոտությունների գործնական դպրոցում Գիտական հետազոտությունների ղեկավար[13]։
1970-1990-ական թվականներին Լազարը ղեկավարել է մի քանի լաբորատորիաներ, որոնք մասնագիտանում են Իրանագիտության և լեզուների նախապատմական-փաստական կառուցվածքում, գիտական հետազոտությունների ազգային կենտրոնին և Նոր Սորբոնին կից։ Եղել է Իրանագիտության ոլորտում հետազոտությունների քարոզչության ասոցիացիայի նախագահ և բազմաթիվ գիտական հաստատությունների, այդ թվում ՝ Ասիական հասարակության և Փարիզի լեզվաբանական հասարակության անդամ։ 1980 թվականին ընտրվել է Ֆրանսիայի ինստիտուտին կից արձանագրությունների և նրբաճաշակ բառապաշարի ակադեմիայի անդամ, 1990 թվականին զբաղեցրել է նրա նախագահի պաշտոնը[14]։ Իր մատենաշարով հայտնի Լազարն անձնական հավաքածուից շուրջ 1500 գիրք է նվիրաբերել լեզուների և քաղաքակրթությունների համալսարանական գրադարանի հիմնադրամին, որոնցից մի քանիսը հազվագյուտ հրատարակություններ են եղել[15]։
Լազարը շատ մենագրությունների և իրանական փիլիսոփահությանը, քերականությանը և ընդհանուր հասկացությանը վերաբերող տասնյակ հոդվածների հեղինակ է։ Իր հայտնի ստեղծագորոծություններից են «Ժամանակակից պարսկերենի քերականությունը» (1957, վերահրապարկվել է 2006 թվականին), «Ֆրանս-պարսկական բառարան» (1990, վերահրապարակվել է 2017 թվականին), «Նախապատմական-փաստարկի կառուցվածքը» (ֆր.՝ L'actance, 1994 թվականին), «Թաիթյան լեզվի կառուցվածքը» (2000 թվական), «Լեզվական տիպաբանություն» (ֆր.՝ Typologie linguistique, 2004 թվական)։ Նա նաև հայտնի է կլասիկ (Օմար Խայամ) և ժամանակակից (Ս. Խեդայատ) պարսկական պոեզիայի թարգամնություններով[16]։ Հարկ է հատկապես նշել նրա 1979 թվականին հրատարակված Ֆիրդուսիի «Արքաների գրքի» ֆրանսերեն թարգմանությունը (ի սկզբանե 19-րդ դարում թարգմանությունը կատարել է Ժ. Մոլեմը)։
Լազարն ամուսնացել է Մադլեն Լազարի հետ։ Մահացել է Փարիզում 2018 թվականին, 99 տարեկան հասակում, հուղարկավորված է Մոնմարտրի գերեզմանատանը[17]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 AlKindi
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 Fichier des personnes décédées
- ↑ http://www.aibl.fr/membres/academiciens-depuis-1663/article/lazard-gilbert-leon-jean
- ↑ https://aibl.fr/academiciens-depuis-1663/
- ↑ Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 7,0 7,1 https://www.aibl.fr/membres/academiciens-depuis-1663/article/lazard-gilbert-leon-jean
- ↑ https://www.whoswho.fr/decede/biographie-gilbert-lazard_10576
- ↑ Yann Richard, Justine Landau. «Gilbert Lazard: Linguist and Iranologist (Paris, 4 February 1920-Paris, 6 September 2018)». Iranian Studies 52/1-2, с. 271—276.
- ↑ «Élection de M. Gilbert Lazard». «Le Monde», 18 ноября 1980 г.
- ↑ Les agrégés de l’enseignement secondaire. Répertoire 1809—1960
- ↑ 12,0 12,1 12,2 LAZARD Gilbert, Léon, Jean. Académie des inscriptions et belles-lettres.
- ↑ Gilbert Lazard. Dictionnaire prosopographique de l’EPHE.
- ↑ présidences | studiairanica
- ↑ Farzaneh Zareie. «Don Lazard» Archived 2020-10-30 at the Wayback Machine.. Университетская библиотека языков и цивилизаций.
- ↑ «Gilbert Lazard: French Linguist who Lived in Persian Poetry». «Asharq Al-Awsat». 9 сентября 2018 г.
- ↑ Décès de Gilbert Lazard Archived 2020-06-05 at the Wayback Machine.. LLACAN.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժիլբեր Լազարը Treccani.it կայքում
|
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ժիլբեր Լազար կատեգորիայում։ |
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1920 ծնունդներ
- Փարիզ քաղաքում ծնվածներ
- Սեպտեմբերի 6 մահեր
- 2018 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի սպաներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ֆրանսիացի լեզվաբաններ
- Ֆրանսիացի թարգմանիչներ
- Ֆրանսիացի պատմաբաններ
- Ֆրանսիացի գրողներ
- Ֆրանսիացի արևելագետներ
- Ֆրանսիացի իրանագետներ
- Անձինք Փարիզից
- 20-րդ դարի պատմաբաններ