Ժան Պատու
| Ժան Պատու ֆրանսերեն՝ Jean Patou | |
|---|---|
| Ծնվել է | սեպտեմբերի 27, 1887[1][2][3][…] |
| Ծննդավայր | Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ |
| Մահացել է | մարտի 8, 1936[3][4][5] (48 տարեկան) |
| Մահվան վայր | Փարիզ |
| Գերեզման | Պասի գերեզմանատուն |
| Քաղաքացիություն | |
| Մասնագիտություն | grand couturier, հագուստ ձևագծող, գործարար և նորաձևության դիզայներ |
| Պարգևներ և մրցանակներ | |
| 🌐 | |
Ժան Պատու (ֆրանսերեն՝ Jean Patou, սեպտեմբերի 27, 1887[1][2][3][…], Փարիզի 10-րդ շրջան, Փարիզ - մարտի 8, 1936[3][4][5], Փարիզ), ֆրանսիացի նորաձևության դիզայներ, Patou նորաձևության տան հիմնադիր։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատուն ծնվել է 1887 թվականին Փարիզում, Ֆրանսիա։ Պատուի ընտանեկան բիզնեսը դաբաղումն ու մորթիներն էին[6]։ Նա աշխատել է հորեղբոր հետ Նորմանդիայում։ 1910 թվականին տեղափոխվել է Փարիզ, որպեսզի դառնա կուտյուրե։

1912 թվականին Պատուն բացել է ոչ մեծ կարի սալոն, որը կոչվում էր «Maison Parry»։ Նրա հավաքածուն 1914 թվականին գնել է մի ամերիկացի գնորդ։ Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելուց նա ստիպված էր ընդհատել իր աշխատանքը։ Պատուն մոբիլիզացվել է 1914 թվականի օգոստոսին՝ Բելգիա գերմանական ներխուժումից անմիջապես հետո, և կապիտան է ծառայել Զուավի գնդերից մեկում[7]։ 1919 թվականին կրկին բացելով իր նորաձևության տունը, նա հայտնի է դարձել նրանով, որ վերացրել է ֆլեպերների ոճը՝ երկարացնելով կիսաշրջազգեստն ու մշակելով կանանց համար սպորտային հագուստ։ Պատուն համարվում է գործված լողազգեստների և թենիսի կիսաշրջազգեսների գյուտարարը։ Նա մշակել է առանց ձեռնոցների և մինչև ծնկները բացվածքով թենիսի հանդուգն հագուստ Սյուզան Լենգլենի համար[8]։ Նա նաև առաջին դիզայներն էր, որը հանրահռչակել է կարդիգանը և ստեղծել է նորաձևություն բնականության և հարմարավետության հաշվարկով։
Ժան Պատուին են վերագրում 1920-ական թվականներին տղամարդու փողկապների գյուտը։ Փողկապների հավաքածուն, որը պատրաստված էր նույն նյութից, ինչ կանանց շրջազգեստների հավաքածուն, ցուցադրվել է հանրախանութներում՝ Պատու օծանելիքի վաճառասեղանի կողքին։ Փողկապի դիզայներական ոճը դեռևս հայտնի է ժամանակակից նորաձևության դիզայներների շրջանում, ինչպիսիք են՝ Լուի Ֆերոն, Տիմոտի Էվերեստը, Դյուշան, Փոլ Սմիթը և Պատրիկ Մաքմյուրեյը։
1925 թվականին Պատուն բացել է օծանելիքի սեփական բիզնեսը՝ երեք բույրերով, որոնք ստեղծել էր Անրի Ալմերասը[9]։ 1928 թվականին Ժան Պատուն ստեղծել է արևայրուքի առաջին լոսյոնը, որը կոչվում էր «Huile de Chaldée»։
Երբ ֆոնդային շուկան փլուզվում է, նույնը տեղի ունենում նաև բարձր նորաձևության հետ, բայց Պատուն կարողացել է պահպանել իր նորաձևության տունը իր բույրերի շնորհիվ։
Պատուի բույրերից ամենահայտնին «Joy»-ն է․ ծաղկային բուրմունք՝ որի նոտաներն են վարդը և հասմիկը, այն շարունակում էր աշխարհի ամենաթանկ օծանելիքը մնալ մինչև Պատու տունը 1972 թվականին չի ներկայացրել «1000» բույրը։ Մինչև «Joy»-ը Պատու տունը թողարկել է բազմաթիվ այլ բույրեր, որոնցից շատերը նախատեսված էին որոշակի իրադարձություններ նշելու համար։
Պատուն մահացել է 1936 թվականին։
Նորաձևության տան դիզայներներն են եղել Մարկ Բոան (1954-1956), Կարլ Լագերֆելդն (1960-1963) և Ժան Պոլ Գոտյեն (1971-1973)։ Քրիստիան Մարի Մարկ Լակրուա ապրանքանիշին է միացել 1981 թվականին։ Վերջին նորաձևության հավաքածուն, որը թողարկվել է «House of Patou» լեյբլի ներքո 1987 թվականին։
«Haute couture»-ի փակվելուց հետո ընկերությունը շարունակել է թողարկել բույրեր «Jean Patou» ապրանքանիշի ներքո։ Նա արտադրել է բույրեր Lacoste-ի համար, երբ 1960-ական թվականներին ձեռք է բերել լիցենզիա[10] և Յոհջի Յամամոտոին՝ 1990-ական թվականներին[11]։
1967-1999 թվականներին Ժան Կերլեոն Պատու նորաձևության տան պարֆյումերն էր, նա այս ընթացքում մշակել է այնպիսի բույրեր, ինչպիսիք են «1000» (1972) և «Sublime» (1992), «Patou Pour Homme» (1980)[12]։
1984 թվականին Ժան Կարլեոն պատասխանատու էր 1925-1964 թվականների Պատու «Ma Collection» շարքի 12 բույրերի համար, ներառյալ՝ առաջին բույրերը («Amour-Amour», «Que sais-je?» и «Adieu Sagesse»), որոնք ստեղծվել էին նորաձևության տան համար 1925 թվականին։ «Ma Collection» շարքը վաճառվել է ըստ Լուի Սյուեի օրգինալների շշալցված օրինակով[13]։
Կերլեոն իր պաշտոնից հեռացել է 1999 թվականին[10]՝ Ժան Միշել Դյուրեին նշանակելով իր տեղում։ Դյուրեի ստեղծագործությունների թվում էին՝ «Un Amour de Patou» «(1998)», «Enjoy» (2003) և «Sira des Indes» (2006)։
2000 թվականին «Joy» բույրը ճանաչվել է դարի բույր FiFi Awards մրցանակաբաշխության ժամանակ՝ շրջանցելով իր մրցակցին՝ Chanel No. 5-ին[14]։
2001 թվականին Պատու նորաձևության տունը գնել է «P&G Prestige Beaute» ընկերության Procter & Gamble ստորաբաժանումը։
2011 թվականին Պատու նորաձևության տունը գնել է բրիտանական «Designer Parfums Ltd» ֆիրման[15]։ Թոմաս Ֆոնտեյնը դարձել է նորաձևության տան պարֆյումերը[16]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Base Léonore (ֆր.) — ministère de la Culture.
- 1 2 Brockhaus Enzyklopädie (գերմ.) — F.A. Brockhaus, 1796.
- 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- 1 2 GeneaStar
- 1 2 Roglo — 1997. — ed. size: 10000000
- ↑ The Berg companion to fashion / Steele, Valerie. — Oxford: Bloomsbury Academic, 2010. — С. 553—555. — ISBN 9781847885630
- ↑ «Saga Jean Patou». prodimarques.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ փետրվարի 24-ին. Վերցված է 2008 թ․ հունիսի 8-ին.
- ↑ Stewart, Mary Lynn Dressing Modern Frenchwomen: Marketing Haute Couture, 1919–1939. — JHU Press[en], 2008. — С. 209. — ISBN 0801888034
- ↑ Stamelman, Richard Howard Perfume: Joy, Obsession, Scandal, Sin : a cultural history of fragrance from 1750 to the present. — Rizzoli, 2006. — С. 219. — ISBN 0847828328
- 1 2 Vandorpe, Annick (2005 թ․ հունվարի 21). «Lunch with the FT: Eau happy day». Financial Times. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ Yohji Yamamoto in Deal to Develop Fragrance // WWD. — 1994.
- ↑ Groom, Nigel The Perfume Handbook. — Chapman & Hall, 1992. — С. 120. — ISBN 0412463202
- ↑ New Perfume Handbook / Groom, Nigel. — Springer, 1997. — С. 250. — ISBN 0751404039
- ↑ Great Joy for Patou— Joy, Scent of the Century // Soap Perfumery & Cosmetics. — 2000.
- ↑ «Designer Parfums buys Jean Patou from P&G Prestige». CosmeticsBusiness.com. 2011 թ․ հուլիսի 5. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ «Designer Parfums appoints its first in-house perfumer». cosmeticsbusiness.com. 2011 թ․ նոյեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 10-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 14-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Պատու» հոդվածին։ |
| ||||||||||||||||