Յոհջի Յամամոտո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յոհջի Յամամոտո
山本 耀司
Yohji Yamamoto, New York Fashion Week, February 2010.jpg
Յամամոտոն Նյու Յորքի Նորաձևության շաբաթվան, փետրվարի 10
Ծնվել էհոկտեմբերի 3, 1943(1943-10-03)[1][2][3][4][5][6] (76 տարեկան)
ԾննդավայրՏոկիո, Ճապոնիա
ՔաղաքացիությունՃապոնիա
Ազգությունճապոնացի
ԿրթությունԿեյոյի համալսարան և Bunka Fashion College?
Մասնագիտությունիրավագիտություն, նորաձևության դիզայն
Գործունեությունդիզայներ
Կայքyohjiyamamoto.co.jp
Yohji Yamamoto Վիքիպահեստում

Յոհջի Յամամոտոն(山本 耀司, Yamamoto Yōji, հոկտեմբերի 3, 1943(1943-10-03)[1][2][3][4][5][6], Տոկիո, Ճապոնիա)[7] բազմաթիվ մրցանակներ շահած և ազդեցիկ ճապոնացի նորաձևության դիզայներ է՝ հաստատված Տոկիոյում և Փարիզում։ Նա համարվում է վարպետ դերձակ[8], ով իր վարպետությամբ համեմատվում է այնպիսիների հետ, որպիսին է Մադելեն Վիոնեն է, և հայտնի է իր ավանգարդիստական կարվածնքերով՝ ազդված ճապոնական դիզայնի էսթետիկայից։

Նորաձևության ոլորտում նրա կարևոր ներդրումների համար ստացած առավել բարձրարժեք մրցանակների մեջ են մտնում Ordre des Arts et des Lettres-ի Շավելյեն[9], Ճապոնիայի պետական Պատվո մեդալը՝ կարմիր ժապավենով (որը շնորհվում է ակադեմիական և արտիստիկ ոլորտներում անգնահատելի ներդրումների համար), Ordre national du Mérite-ը, Royal Designers for Industry-ն և Նորաձևության համաշխարհային կազմակերպության Դիզայնի վարպետ մրցանակը[10]

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնված Տոկիոյում, Յամամոտոն ավարտել է Կեյոյի համալսարանը՝ իրավագիտության աստիճանով 1966 թվականին։ Նրա հետագա ուսումնառությունը նորաձևության դիզայնի ոլորտում Բունկա Նորաձևության քոլեջում բերեցին ակադեմիական աստիճանի 1969 թվականին[11]։

Դիզայներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամամոտոյի դեբյուտը Փարիզում եղավ 1981 թվականին։ Նյու Յորք Թայմզի հետ 1983 թվականի իր հարցազրույցում Յամամոտոն իր դիզայներական աշխատանքի մասին ասել է․ «Ես կարծում եմ՝ իմ՝ տղամարդկանց հագուստները նույնքան լավ են նայվում կանանց վրա, որքան իմ՝ կանանց հագուստները […] Երբ ես սկսեցի դիզայնով զբաղվել, ես ուզում էի տղամարդու հագուստ կարել կանանց համար[12]»։ Ավելի վերջերս, նա ընդլայնել է խոսքը․ «Երբ ես սկսեցի հագուստ ստեղծել իմ Y's-ի համար 1977 թվականին, իմ ամբողջ ուզածն էր, որ կանայք տղամարդու հագուստ հագնեն։ Ես հասա կանանց համար վերարկուներ կարելու մտքին։ Դա ինձ համար ինչ-որ բան էր նշանակում՝ գաղափարը, որ վերարկուն պաշտպանում կամ թաքցնում է կնոջ մարմինը։ Ես ուզում էի պաշտպանել կնոջ մարմինը ինչ-որ բանից․ գուցե տղամարդկանց աչքերից կամ սառը քամուց»[13]։

Նրա շուկայականորեն հաջողված հիմնական գիծը՝ Yohji Yamamoto-ն (կանանց/տղամարդկանց համար) և Y's-ը շատ հանրաճանաչ են Տոկիոյում։ Այս երկու գծերընաև հասանելի են նրա պաշտոնական խանութներում Նյու Յորքում, Փարիզում և Անտվերպում, ինչպես նաև բարձր նորաձևության սրահներում ամբողջ աշխարհում։ Նրա այլ հիմնական գծերից են Pour Homme-ը, Costume d'Homme-ը, ինչպես նաև դիֆֆուզիոն գիծ Coming Soon-ը։

Յամամոտոն հայտնի է իր հագուստների ավանգարդիստական ոգով․ նա հաճախ ստեղծում է դիզայներական լուծումներ, որոնք վաղուց դուրս են եկել մերօրյա թրենդներից։ Նրա հայտնի գերմեծ սիլուետները սև գույնի մեջ հաճախ պարունակում են դրապավորում տարբեր տեքստուրաներում։

Յամամոտոյի հանրաճանաչության պատճառներից մեկը նրա համագործակցություններն են այլ նորաձևության բրենդների հետ՝ ներառյալ Ադիդասի (Y-3), Հերմեսի, Միկիմոտոյի և Մանդարինա Դաքի հետ, ինչպես նաև այնպիսի արվեստագետների, ինչպիսիք են Թինա Թրները, Սըր Էլթոն Ջոնը, Placebo-ն, Տակեշի Կիտանոն, Փինա Բաուշը և Հայներ Մյուլլերը։

Ընտանեկան կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Յամամոտոյի դուստրը՝ Լիմի Յամամոտոն, հետևել է հոր ճանապարհին։ Նրա դեբյուտը որպես նորաձևության դիզայներ եղել է Տոկիոյի Նորաձևության շաբաթվան 2000 թվականին, նա ցուցադրվել է Տոկիոյում 2000-2007 թվականներին, և ներկայացել է Փարիզի քննադատությանը 2007 թվականին։ Նրա բրենդի անունը LIMI feu է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #119116502 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 SNAC — 2010.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 Discogs — 2000.
  5. 5,0 5,1 Munzinger-Archiv — 1913.
  6. 6,0 6,1 Brockhaus Enzyklopädie
  7. Peter Yeoh (2011). "Contrarian Couturier". Glass Magazine (5). ISSN 2041-6318. External link in |journal= (help)
  8. "Yohji Yamamoto Fashion Shows: Designer Directory on Style.com". style.com. Retrieved 2014-08-09.
  9. "Yohji Yamamoto - Voguepedia". vogue.com. Retrieved 2014-08-09.
  10. "Radical Elegance – Yohji Yamamoto Garments in Australian Collections" (PDF). 18 October 2007. Retrieved 2014-08-09.
  11. "Yoji Yamamoto," Women's Wear Daily (New York).
  12. YOHJI YAMAMOTO DEFINES HIS FASHION FASHION PHILOSOPHY; New York Times October 23, 1983
  13. Yohji Yamamoto: “People have started wasting fashion”; The Talks