Ժան-Ֆրանսուա Դոմերգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Ֆրանսուա Դոմերգ
ֆր.՝ Jean-François Domergue
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ հունիսի 23, 1957(1957-06-23)[1] (66 տարեկան)
Ծննդավայր Բորդո
Հասակ 178 սանտիմետր
Դիրք պաշտպան

Ժան-Ֆրանսուա Դոմերգ (ֆր.՝ Jean-François Domergue,հունիսի 23, 1957(1957-06-23)[1], Բորդո), Ֆրանսիայի հավաքականի ֆուտբոլիստ, ц8н հանդես է եկել պաշտպանի դիրքում։ Խաղային կարիերան ավարտելուց հետո աշխատել է որպես մարզիչ։ 1984 թվականի Եվրոպայի չեմպիոն։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղային կարիերան սկսել է «Բորդոյում», որտեղ խաղացել է ձախ պաշտպանի դիրքում։ Առաջին թիմում նորամուտը նշել է 1975 թվականին, 1977/78 մրցաշրջանի համար արդեն եղել է «Բորդոյի» հիմնական ֆուտբոլիստներից մեկը[2]։ Այն բանից հետո, երբ «Բորդոյի» խաղացողներ են դարձել փորձառու պաշտպաններ Մարիուս Տրեզորը և Գերնոտ Ռորը, Դոմերգը սկսել է ավելի հազվադեպ հայտնվել կազմում[3], և 1980 թվականին տեղափոխվել է «Լիլ» ակումբ[4]։

«Լիլի» կազմում Դոմբերգը դարձել է Ֆրանսիայի առաջնության նշանավոր խաղացող։ Նրա կարիերայի հաջորդ թիմը Լիոնի «Օլիմպիկն» է[5], որի հետ, սակայն, Դոմբերգը 1982/83 առաջնությունում զբաղեցրել է միայն նախավերջին՝ 19-րդ տեղը և դուրս է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն։ Ավելի ուշ հանդես է եկել «Թուլուզում»[4]։

1981 թվականի ապրիլից մինչև 1986 թվականի փետրվարը անընդմեջ առանց փոխարինման անցկացրել է 188 հանդիպում։

1986 թվականին դարձել է Մարսելի «Օլիմպիկի» խաղացող, որտեղ խաղացել է պաշտպանության կենտրոնում։ Մարսելից ակումբի հետ հասել է ՈՒԵՖԱ-ի գավաթակիրների գավաթ 1987/88-ի կիսաեզրափակիչ, խաղարկությանը մասնակցել է 7 հանդիպման[6]։ Դոմերգուի վերջին ակումբը եղել է «Կաենը», որը լքել է 1989/90 մրցաշրջանի հենց սկզբին գլխավոր մարզիչ Ռոբերտ Նուզարեի հետ ունեցած տարաձայնությունների պատճառով[7]։

Ընդհանուր առմամբ 1-ին դիվիզիոնում անցկացրել է 445 հանդիպում[4], խփել է 56 գոլ[2]։

Ազգային հավաքականում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիայի հավաքականում իր նորամուտը նշել է 1984 թվականի ապրիլի 18-ին՝ Գերմանիայի հավաքականի դեմ ընկերական խաղում[5]։ Դոմերգուն ընդգրկված էր 1984 թվականի Եվրոպայի առաջնության հայտացուցակում, սակայն մինչ մրցաշարի մեկնարկը համարվում էր պահեստային[3]։ Բայց այն բանից հետո, երբ առաջին թիմի խաղացող Իվոն Լե Ռուն Դանիայի հետ առաջին խաղում ծանր վնասվածք է ստացել[8], Դոմերգը փոխարինել է նրան 60-րդ րոպեին և այդպես էլ չի հեռացվել Ֆրանսիայի հավաքականի հիմնական կազմից[9]։

Դոմերգուն Պորտուգալիայի հավաքականի հետ կիսաեզրափակիչ խաղի իսկական հերոս է դարձել[3]։ Առաջին խաղակեսում ուղիղ տուգանային հարվածով բացել է խաղի հաշիվը, իսկ ավելացված ժամանակում՝ 114-րդ րոպեին, Ալեն Ժիրեսի, Լուիս Ֆերնանդեսի, Ժան-Մարկ Ֆեռերիի և Միշել Պլատինիի մասնակցությամբ կոմբինացիայից հետո հավասարեցրել է հաշիվը[10]։ Ֆրանսիացիներն ի վերջո Պլատինիի գոլի շնորհիվ հաղթել են 3:2 հաշվով և դուրս եկել եզրափակիչ, որտեղ հաղթել են Իսպանիային[11]։ 1984 թվականի Եվրոպայի հաղթական առաջնությունից հետո Դոմերգեն հազվադեպ է խաղացել ազգային հավաքականում․ մասնակցել է ընդամենը երեք խաղի, որոնցից վերջինը կայացել է 1987 թվականի հունիսի 16-ին[5]։ Ընդհանուր առմամբ ազգային հավաքականի կազմում անցկացրել է 9 հանդիպում և դարձել 2 գոլի հեղինակ[4]։

Մարզչական[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր խաղային կարիերան ավարտելուց հետո տարբեր պաշտոններում աշխատել է «Կանում» և «Պարի Սեն Ժերմենում»[3]։ Նրա առաջին անկախ աշխատանքի վայրը «Հավրն» էր, որը նա հասցրել է Լիգա 1, բայց չի կարողացել մնալ այնտեղ՝ 2002/03 մրցաշրջանում զբաղեցնելով 18-րդ տեղը։ Հետագայում աշխատել է Մոնպելյեի հետ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 «Football : Jean-François Domergue» (ֆրանսերեն). FootballDatabase.eu. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 «Jean-François Domergue» (ֆրանսերեն). afterfoot. 2009 թ․ մայիսի 29. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 29-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Савин А. В. Мировой футбол: кто есть кто: Полная энциклопедия. — М.: Эксмо, 2007. — С. 223. — ISBN 978-5-699-22359-6
  5. 5,0 5,1 5,2 «Domergue Jean-François» (ֆրանսերեն). FFF. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  6. Ionescu, Romeo. (2001 թ․ փետրվարի 27). «French Clubs' Players in European Cups 1955-1995» (անգլերեն). RSSSF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 5-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  7. «1989/90 : arrivée de Jeandupeux» (ֆրանսերեն). SMCaccueil. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  8. Понедельник В. Первые впечатления, знакомства, встречи… // Футбол-Хоккей. 17 июня 1984. № 24 (1254). С. 12—15.
  9. «France 1-0 (0-0) Danemark» (ֆրանսերեն). FFF. 1984 թ․ հունիսի 12. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 9-ին.
  10. Понедельник В. Полуфинал? Нет, финал // Футбол-Хоккей. 1 июля 1984. № 26 (1256). С. 10—13.
  11. Понедельник В. Побеждают яркие мастера // Футбол-Хоккей. 1 июля 1984. № 26 (1256). С. 14—15.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]