Ժան-Մարկ Ֆեռերի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Մարկ Ֆեռերի
ֆր.՝ Jean-Marc Ferreri
Քաղաքացիությունը  Ֆրանսիա
Ծննդյան ամսաթիվ դեկտեմբերի 26, 1962(1962-12-26)[1] (61 տարեկան)
Ծննդավայր Charlieu
Հասակ 172 սանտիմետր
Դիրք կիսապաշտպան

Ժան-Մարկ Ֆեռերի (ֆր.՝ Jean-Marc Ferreri,դեկտեմբերի 26, 1962(1962-12-26)[1], Charlieu), ֆրանսիացի ֆուտբոլիստը հանդես է եկել կիսապաշտպանի և հարձակվողի դիրքերում։ 1984 թվականի Եվրոպայի չեմպիոն, 1986 թվականի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆեռերին դարձել է «Օսերայի» երիտասարդական թիմի խաղացող, որն 1976 թվականին խաղում էր 2-րդ դիվիզիոնում։ Հիմնական կազմում սկսել է խաղալ 1979/80 մրցաշրջանում, որում «Օսերը» պատմության մեջ առաջին անգամ դուրս է եկել Ֆրանսիայի ֆուտբոլի առաջնություն[2]։ Ֆեռերին թիմի առանցքային խաղացողներից մեկն էր, մեծ մասամբ նրա խաղի շնորհիվ «Օսերը» ամրապնդվել է 1-ին դիվիզիոնում, բայց նաև եվրագավաթներում իր նորամուտը նշել է 1984/85 մրցաշրջանում[3]։ 1986 թվականի ամռանը տեղափոխվել է այդ տարիների երկրի լավագույն ակումբ «Բորդո», որի հետ 1986/87 մրցաշրջանում հաղթել է և՛ առաջնությունը, և՛ Ֆրանսիայի գավաթը[4]։ 1991 թվականին վերադարձել է «Օսեր», այնուհետև մեկ մրցաշրջան անցկացրել է Մարսելի «Օլիմպիկում», որի կազմում հաղթել Է Ֆրանսիայի առաջնությունում և ՈՒԵՖԱ Չեմպիոնների Լիգայի խաղարկությունում։ 1993 թվականին տեղափոխվել է «Մարտիգ», իսկ ավելի ուշ վերադարձել «Օլիմպիկ», որպեսզի օգնի ակումբին 2-րդ դիվիզիոնում[2]։ Շվեյցարական «Ցյուրիխում» մեկ տարի անց ավարտել է կարիերան 1997/98 մրցաշրջանում 3-րդ լիգայի «Սեն-Դենի Սեն-Լե» ակումբում։

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

1982 թվականի հոկտեմբերին Ֆեռերին դարձել է «Օսերի» առաջին ֆուտբոլիստը, որը հրավիրվել է Ֆրանսիայի հավաքական[2]։ Եվրոպայի 1984 թվականի հաղթական առաջնությունում մասնակցել է ընդամենը երկու խաղի[5]։ Մրցելով Լուիս Ֆերնանդեսի, Ժան Տիգանայի, Ալեն Ժիրեսի և Միշել Պլատինիի հետ՝ Ֆեռերին ավելի հաճախ էր մնում պահեստայինների նստարանին[2]։ 1986 թվականի աշխարհի առաջնությունում Ֆեռերին մասնակցել է չորս հանդիպման և օգնել է իր թիմին նվաճել բրոնզե մեդալներ։ Խաղացել է մինչև 1990 թվականի հավաքականում՝ ընդհանուր առմամբ անցկացնելով 37 հանդիպում և դառնալով 3 գոլի հեղինակ[5]։

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Չեմպիոնների լիգայի հաղթող՝ 1992/93
  • Ֆրանսիայի չեմպիոն՝ 1986/87, 1992/93
  • Ֆրանսիայի գավաթի գավաթակիր՝ 1986/87
  • Ֆրանսիայի սուպերգավաթի գավաթակիր՝ 1986
  • Ալպերի գավաթակիր՝ 1985
  • Ֆրանսիայի 2-րդ դիվիզիոնի հաղթող (2)՝ 1979/80, 1994/95
  • «Օլիմպիկը» (Մարսել) զրկվել է չեմպիոնական կոչումից

Հավաքական[խմբագրել | խմբագրել կոդը]

Եվրոպայի Չեմպիոն՝ 1984[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 1986

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 «Jean-Marc Ferreri — Biographie» (ֆրանսերեն). Afterfoot.fr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 28-ին.
  3. Ionescu, Romeo. (2001 թ․ փետրվարի 27). «French Clubs' Players in European Cups 1955-1995» (անգլերեն). RSSSF. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.
  4. Савин А. В. Мировой футбол: кто есть кто: Полная энциклопедия. — М.: Эксмо, 2007. — С. 640. — ISBN 978-5-699-22359-6
  5. 5,0 5,1 «Ferreri Jean-Marc» (ֆրանսերեն). FFF. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 27-ին. Վերցված է 2012 թ․ ապրիլի 27-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]