Ժաննա Սամարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա Սամարի
ֆր.՝ Jeanne Samary
Դիմանկար
Ծնվել էմարտի 4, 1857(1857-03-04)[1][2][3]
Ծննդավայրformer 3rd arrondissement of Paris, Փարիզ[3]
Մահացել էսեպտեմբերի 18, 1890(1890-09-18)[1][4][2][…] (33 տարեկան)
Մահվան վայրՓարիզի 1-ին շրջան, Փարիզ[5]
ԳերեզմանՊասի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՓարիզի կոնսերվատորիա
Մասնագիտությունդերասանուհի և մոդել
ԱմուսինՊոլ Լագրադա
Զբաղեցրած պաշտոններ«Կոմեդիյա Ֆրանսեզ» մասնակից
 Jeanne Samary Վիքիպահեստում

Ժաննա Սամարի ( անգլ.՝ Léontine Pauline Jeanne Samary, մարտի 4, 1857(1857-03-04)[1][2][3], former 3rd arrondissement of Paris, Փարիզ[3] - սեպտեմբերի 18, 1890(1890-09-18)[1][4][2][…], Փարիզի 1-ին շրջան, Փարիզ[5]), ֆրանսիացի դերասանուհի։

Պիեռ-Օգյուստ Ռենուարի շատ կտավների բնորդուհի։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է արվեստագետների ընտանիքում։ Հայտնի դերասանուհի Օգյուստինա Սյուզաննա Բրոհանը եղել է նրա մորական տատը, Ժաննայի հայրը` Լուի Ժակ Սամարին Փարիզյան օպերայի ջութակահար էր, կրտսեր եղբայրը` Անրի Սամարին նույնպես դարձել է դերասան։ 14 տարեկանում Ժաննան ընդունվել է Թատերական արվեստի ազգային բարձրագույն կոնսերվատորիա։ 18 տարեկանում ստացել է իր առաջին մրցանակը։ Նա առաջին անգամ խաղացել է «Տարտյուֆ» պիեսի բեմադրությունում, 1875 թվականին Ֆրանսիայի ազգային հնագույն թատրոն` Կոմեդի Ֆրանսեզում։ Խաղացել է հիմնականում Մոլիերի պիեսներում, մարմնավորելով սպասուհու և սուբրետուհու կերպարները։ 1879 թվականին թատերախմբի հետ միասին հյուրախաղերով հանդես է եկել Լոնդոնում։ 1877-1880 թվականների ընթացքում Պիեռ-Օգյուստ Ռենուարը Ժաննային հաճախ է պատկերել իր կտավներում։

Մահացել է 1890 թվականին որովայնային տիֆից, մահից առաջ գրել է «Շառլոտի համադամները» (ֆր.՝ Les gourmandises de Charlotte) մանկական գիրքը։

Ստեղծագործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դերեր թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Սամարիի նկարը
  • Դորինա, Մոլյերի «Տարտյուֆ» (1875)
  • Մարինատա, Մոլյերի «Սրտմտող սեր» (1876)
  • Շառլոտա, Մոլյերի «Դոն Ժուան» (1876)
  • Տուանատ, Մոլյերի «Երևակայական հիվանդը» (1876)
  • Զարբինետա, Մոլյերի «Սկապենի արարքները» (1877)
  • Գիշեր, Մոլյերի «Ամֆիթատրոն» (1877)
  • Լյուսետա, Մոլյերի «Պարոն դը Պուրսոնյակ» (1878)
  • Լիզետա, Մոլյերի «Այրերի դպրոց» (1879)
  • Կասիլդա, Վիկտոր Հյուգոյի «Րյուի Բլազ» (1879)
  • Տիկին դը Կրուազու, Մոլյերի «Վերսալյան էքսպրոմտ» (1880)
  • Նիկոլ, Մոլյերի «Քաղքենին արքունիքում» (1880)
  • Մագելոն, Վիկտոր Հյուգոյի «Արքանն զվարճանում է» (1882)
  • Էլիզա, Էդմ Բուրսոյի «Նրբագեղ Մերկուրին»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Roglo — 1997. — ed. size: 9000000
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Archives de Paris
  4. 4,0 4,1 4,2 GeneaStar
  5. 5,0 5,1 5,2 մահվան վկայական

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Henry Lyonnet, «Dictionnaire des comédiens français» Vol. 2, Genève : Bibliothèque de la Revue universelle internationale illustrée, [19??] - С. 632.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժաննա Սամարի» հոդվածին։