Ժամերը (օպերա)
Ժամերը անգլ.՝ The Hours | |
---|---|
Տեսակ | դրամատիկ-երաժշտական ստեղծագործություն |
Ժանր | օպերա |
Կոմպոզիտոր | Kevin Puts? |
Լիբրետտոյի հեղինակ | Greg Pierce? |
Գործողությունների քանակ | 2 արար |
Առաջնախաղի տարեթիվ | մարտի 18, 2022 և նոյեմբերի 22, 2022 |
Հրատարակման տարեթիվ | 2022 |
Ժամերը (անգլ.՝ The Hours), 2022 թվականին գրված oպերա երկու գործողությամբ՝ Քևին Փութսի հեղինակած երաժշտությամբ և Գրեգ Փիրսի անգլալեզու լիբրետոյով։
Օպերան Մայքլ Քանինգհեմի համանուն վեպի և 2002 թվականի ադապտացիայի հիման վրա է ստեղծվել։
Օպերան առաջին անգամ ներկայացվել է 2022 թվականի մարտի 18-ին Ֆիլադելֆիայի Քիմմել կենտրոնում՝ համերգ-շնորհանդեսի ժամանակ[1]։ Իսկ պրեմիերան կայացել է 2022 թվականի նոյեմբերի 22-ին Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերա թատրոնում[2]։
Օպերան հեռարձակվել է նաև Մետրոպոլիտեն օպերայի կայքով[3][4][5]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերայի գաղափարը ծագել է 2019 թվականին՝ սոպրանո Ռենե Ֆլեմինգի և կոմպոզիտոր Քևին Փութսի զրույցի արդյունքում, երբ աշխատում էին «Լույսի պայծառություն» (անգլ.՝ The Brightness of Light) երգի վրա։ Ֆլեմինգի աշխատակիցներից մեկն առաջարկել է Մայքլ Քանինգհեմի վեպի հիման վրա ստեղծել օպերա, իսկ Ֆլեմինգն ու Փութսը հաստատել են առաջարկությունը։
Օպերան բեմադրվել է Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի և Ֆիլադելֆիայի նվագախմբի պատվերով։
Լիբրետոն գրել է Գրեգ Փիրսը, որը Ազգային հանրային ռադիոյին (անգլ.՝ National Public Radio) տված հարցազրույցում նշել է. «Մետրոպոլիտենը շատ մեծ տարածք է։ Այստեղ կա հզոր երգչախումբ, մեծ նվագախումբ։ Ինչո՞ւ չօգտագործել այս ամենը։ Դուք կարող եք ժամերով կատարել կամերային ստեղծագործություններ»[5]։
Կատարման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առաջին անգամ օպերան ներկայացրել է Ֆիլադելֆիայի նվագախումբը 2022 թվականի մարտի 18-ին՝ դիրիժոր Յանիկ Նեզե-Սեգենի ղեկավարությամբ, Քիմմել կենտրոնում կայացած նախնական համերգ-շնորհանդեսի ժամանակ։
Երգիչների թվում էին Ռենե Ֆլեմինգը՝ Քլարիսա Վոգանի դերում, Ջենիֆեր Ջոնսոն Կանոն՝ Վիրջինիա Վուլֆի դերում, Քելի Օ'Հարան՝ Լաուրա Բրաունի դերում, Բրեթ Պոլեգատոն՝ Ռիչարդի դերում, Ջեյմս Մաքքորքլը՝ Լեոնարդ Վուլֆի դերում, Դեբորա Նենսթիլը՝ Սալիի դերում և Բրենդոն Սեդելը՝ Դանի դերում[6]։
2022 թվականի նոյեմբերի 22-ին Մետրոպոլիտեն օպերա թատրոնում տեղի է ունեցել ներկայացման պրեմիերան՝ Ֆելիմ Մակդերմոտի բեմադրությամբ։ Դեկորացիաների և զգեստների հեղինակը Թոմ Փեյն էր, իսկ պարուսույցը՝ Էննի-Բի Փարսոնը։ 2022/23 մրցաշրջանում թատերախումբը օպերան կատարել է ութ անգամ։ Պրեմիերան հեռարձակվել է ռադիոյով Opera Metropolitan SiriusXM-ով և աուդիո տարբերակով՝ metopera.org հղումով[3]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Դերեր | Ձայնի տեսակը[7] | Պրեմիերայի դերասանական կազմ,[3] Նոյեմբերի 2, 2022 Դիրիժոր․ Յանիկ Նեզե-Սեգեն |
---|---|---|
Քլարիսա Վոգան, գրքերի խմբագիր | սոպրանո | Ռենե Ֆլեմինգ |
Վիրջինիա Վուլֆ, «Տիկին Դալլոուեյ» վեպի հեղինակ | մեցցո–սոպրանո | Ջոյս դիԴոնատո |
Լաուրա Բրաուն, տնային տնտեսուհի և մայր | սոպրանո | Քելլի Օ'Հարա |
Ռիչարդ, Քլարիսայի ընկերուհին | բարիտոն | Քայլ Քեթելսեն |
Սալլի, Քլարիսայի գործընկերը | մեցցո–սոպրանո | Դենիս Գրեյվս |
Ռիչի, Լաուրայի որդին | սոպրանո | Կայ Էդգար |
Լեոնարդ Վուլֆ, Վիրջինիայի ամուսինը | տենոր | Սին Պանիկկար |
Դեն Բրաուն, Լաուրայի ամուսինը | բաս բարիտոն | Բրենդոն Սեդել |
Լուիս, Ռիչարդի նախկին սիրուհին | տենոր | Ուիլյամ Բուրդեն |
Բարբարա, ծաղկավաճառ | սոպրանո | Քեթլին Քիմ |
Քիթի, Լաուրայի հարևանը | սոպրանո | Սիլվիա Դ' Էրամո |
Մարդ կամարի տակ | կոնտեր տենոր | Ջոն Հոլիդեյ |
Նելլի, Վիրջինիայի և Լեոնարդի խոհարարը | մեցցո–սոպրանո | Եվա Ջիլիոտի |
Վանեսա, Վիրջինիայի քույրը | սոպրանո | Սիլվիա Դ'Էրամո |
Հյուրանոցի աշխատակից | կոնտեր տենոր | Ջոն Հոլիդեյ |
Տիկին Լեթչ, Ռիչիի դայակը | սոպրանո | Քեթլին Քիմ |
Ջուլիան, Վանեսայի ավագ որդին | Ատտիկուս Վեյր | |
Անժելիկա, Վանեսայի դուստրը | Լենա Ժոզեֆինա Մարանո | |
Տիկին Դալլոուեյ, Վիրջինիայի վեպի գլխավոր հերոսը | պարող | |
Սեպտիմուս Ուորեն Սմիթ, Վիրջինիայի վեպի կերպար, Առաջին համաշխարհային պատերազմի վետերան | պարող |
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Օպերան երեք կանանց կյանքի մեկ օրվա մասին է, որոնք տարբեր ժամանակներից են։ Կանայք են խմբագիր Քլարիսա Վոգանը Նյու Յորքի Ուեսթ Վիլիջից (1999 թվական), գրող Վիրջինիա Վուլֆը Ռիչմոնդից (1923 թվական) և տնային տնտեսուհի Լաուրա Բրաունը Լոս Անջելեսից (1949 թվական)։
Գործողություն 1
[խմբագրել | խմբագրել կոդը]Երգչախումբը երգում է հատվածներ Վիրջինիայի «տիկին Դալոուեյ» վեպի առաջին հատվածից։
Քլարիսան և նրա զուգընկերը՝ Սալին, պատրաստում են իրենց բնակարանը Քլարիսայի լավագույն ընկերոջ՝ Ռիչարդի պատվին կազմակերպված երեկույթի համար, ով այդ օրը ավելի ուշ պետք է մրցանակ ստանար իր՝ նոր հրատարակված վեպի համար: Ռիչարդը ՁԻԱՀ-ով հիվանդ է, և Սալին կասկածում է, թե արդյոք Ռիչարդը կարող է գալ: Քլարիսան պնդում է, որ նա կկարողանա մասնակցել: Քլարիսան դուրս է գալիս մոտակա խանութից ծաղիկներ գնելու։ Ճանապարհին նա անցնում է Վաշինգտոնի հրապարակով և կամարի տակ լսում տղամարդու անսովոր երգ։ Պատահաբար նա հանդիպում է Ուոլթերին՝ համասեռամոլների մասին վեպերի հեղինակին, որը ճանաչում է Ռիչարդին և ում Քլարիսան հրավիրում է երեկույթի։ Ուոլթերը ևս կասկածում է, որ Ռիչարդը կկարողանա երեկույթին մասնակցել:
Վիրջինիան արթնացավ Լոնդոնի արվարձան Ռիչմոնդում գտնվող իր տանը և մտավ աշխատասենյակ։ Նրա ամուսինը՝ խմբագիր Լեոնարդը, մտահոգված է նրա առողջական վիճակով և փորձում է համոզել նրան նախաճաշել, բայց ապարդյուն։ Իր աշխատասենյակում Վիրջինիան դժվարանում է սկսել վեպը և մտածում է Լոնդոնի կենտրոնում զվարճանքների մասին:
Լաուրա Բրաունն անկողնում կարդում է «տիկին Դալոուեյ» վեպը։ Նա իրեն մեղավոր է զգում մոր և կնոջ իր պարտականություններից խուսափելու համար: Չնայած ամուսնու՝ Դենի ծննդյան օրն է, և ամուսինը և նրանց վեցամյա որդին՝ Ռիչին, սպասում են Լաուրային խոհանոցում, վերջինս շարունակում է գիրք կարդալ: Ի վերջո, նա իջնում է խոհանոց, որտեղ Դանն ու Ռիչին անհանգստություն են հայտնում նրա համար: Դենը գնում է աշխատանքի։
Քլարիսան մտածում է, թե արդյոք Սալիի հետ իր գրեթե տասնութ տարվա հարաբերությունները բավականաչափ լավ են:
Վիրջինիան չի կարողանում որոշել, թե իր վեպի հերոսներից ով է մահանալու:
Վիրջինիան հարցնում է իր խոհարարուհի Նելլիին, թե արդյոք մի երիտասարդ աղջիկ, ով ուրախ է սկսել օրը, կարող էր ինքնասպանության որոշում կայացնել: Նելլին ասում է, որ եթե աղջիկը հուսահատության մեջ ընկներ, դա հնարավոր կլիներ: Վիրջինիան սկսում է մտածել ինքնասպանության մասին՝ կանխատեսելով իր մահը:
Քիթին անսպասելիորեն այցելում է Լաուրային: Բժիշկը նրան հայտնել էր, որ ուռուցք ունի և պետք է հետազոտվի: Լաուրան ցավում է Քիթիի համար և գրկում նրան:
Վիրջինիան դադարում է գրել և դուրս է գալիս փողոց:
Քլարիսան վերադառնում է իր բնակարան, որտեղ Սալին մտածում է, թե ինչպես դասավորել աթոռները։
Վիրջինիան մտածում է, թե ինչպես փախչել Ռիչմոնդից։
Լաուրան, զգալով, որ տանն այլևս չի դիմանում, տիկին Լեթչին՝ իր դայակին, խնդրում է հետևել Ռիչիին և գնում է Փասադենա՝ առանց որևէ ծրագրի:
Գործողություն 2
[խմբագրել | խմբագրել կոդը]Լաուրան մտնում է Նորմանդիա հյուրանոցի իր սենյակ՝ «տիկին Դալոուեյ» գրքով և հաբերով։ Նա հիշում է հյուրանոցի աշխատակցի հետ տարօրինակ հանդիպումը։ Կարդալով «տիկին Դալոուեյ» գիրքը՝ նա պատկերացնում է, թե ինչպես է Վիրջինիան գնում դեպի գետը՝ ինքնասպան լինելու։ Լաուրան մտածում է ինքնասպանություն գործելու մասին։
Իր աշխատասենյակում Վիրջինիան լսում է երեխաների խոսակցությունը և մտածում, թե արդյոք ինքը խելագարվում է: Այգում նա հանդիպում է իր քրոջը՝ Վանեսային և նրա երեք երեխաներին՝ Ջուլիանին, Քվենտինին և Անժելիկային։ Քվենտինը գտավ մի հիվանդ թռչուն և նրանք որոշեցին թռչնի համար տարածք գտնել, որպեսզի այնտեղ թաղեն: Վիրջինիան թռչնին դնում է ընտրված տեղում՝ վարդեր շարելով։ Նա հասկանում է, որ թռչունը սատկած է և սկսում է տենդագին ծածկել թռչունին՝ պատահաբար փշով ծակելով Անժելիկայի մատը։ Վանեսան և նրա երեխաները նահանջում են՝ գիտակցելով Վիրջինիայի հիվանդության ծանրությունը:
Լաուրան հանդիմանում է իրեն ինքնասպանության մտքերի համար։
Քլարիսան մտնում է Ռիչարդի բնակարան և գտնում նրան պատուհանագոգին կանգնած։ Քլարիսան փորձում է համոզել նրան, որպեսզի ինքնասպան չլինի: Ռիչարդը խոստովանում է իր սերը, ցատկում է պատուհանագոգից և ընկնում փողոց։ Քլարիսան նայում է պատուհանից և հասկանում, որ մահացած է: Քլարիսան գնում է փողոց և խոնարհվում Ռիչարդի անկենդան մարմնի վրա։
Լաուրան դուրս է գալիս հյուրանոցից:
Վիրջինիան հասկանում է, որ խելագարվում է:
Ընթրիքի սեղանի շուրջ Վիրջինիան իր երախտագիտությունն է հայտնում Լեոնարդին՝ իրեն երջանկացնելու համար:
Դենը վերադառնում է իր ծննդյան երեկույթին և պատմում իր ընտանիքին, թե որքան երջանիկ են նրան դարձրել:
Երբ մյուսները հեռանում են, երեք գլխավոր հերոսները ՝ Լաուրան, Քլարիսան և Վիրջինիան, երգում են՝ հասկանալով, որ տարբեր ժամանակներում և վայրերում նրանք կապված են եղել։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Zachary Woolfe (20 March 2022), "Review: The Hours Will Bring Renée Fleming Back to the Met", The New York Times.
- ↑ Zachary Woolfe (23 November 2022), "Review: In The Hours, Prima Donnas and Emotions Soar", The New York Times.
- ↑ 3,0 3,1 3,2 Met Opera Archive: Performance of The Hours, 22 November 2022, CID:357754.
- ↑ Met Opera Archive: Performance of The Hours, 10 December 2022, CID:357772.
- ↑ 5,0 5,1 Jeff Lunden (6 December 2022), "Three superstar divas power opera The Hours – coming to movie theaters everywhere", NPR.
- ↑ The Hours, Philadelphia Orchestra website. Retrieved 23 December 2022.
- ↑ «The Hours, work details». kevinputs.com. Վերցված է 23 December 2022-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Hours Արխիվացված 2023-09-25 Wayback Machine at The Metropolitan Opera website
- "The Hours Review: A Woolf Pack of Divas at the Met" by Heidi Waleson, The Wall Street Journal, 29 November 2022
- "The Hours, review: the Met proves that opera need not be afraid of Virginia Woolf" by Nicholas Kenyon, The Telegraph, 11 December 2022
- "Opera. The Woolf pack: Renée Fleming and Joyce DiDonato on turning The Hours into opera" by Imogen Tilden, The Guardian, 7 December 2022