Ժամանակի ապաստան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակի ապաստան
բուլղար․՝ Времеубежище
անգլերեն հրատարակության շապիկը
ՀեղինակԳեորգի Գոսպոդինով
Տեսակգրավոր աշխատություն
Բնօրինակ լեզուբուլղարերեն
ՀրատարակիչԺանեթ 45
Հրատարակված էԲուլղարիա
Հրատարակման տարեթիվ2020
ԳՄՍՀ978-619-186-605-2

Ժամանակի ապաստան (բուլղար․՝ Времеубежище), բուլղարացի գրող Գեորգի Գոսպոդինովի 2020 թվականի վեպը։ 2021 թվականին վեպի իտալական տարբերակը՝ «Cronorifugio» վերնագրով և Ջուզեպպե Դել'Ագատայի թարգմանությամբ արժանացել է Strega եվրոպական մրցանակին[1]։ 2023 թվականին վեպի անգլերեն տարբերակը, որը անգլերեն թարգմանել է Անժելա Ռոդելը, դարձել է առաջին բուլղարալեզու վեպը, որը և՛ առաջադրվել է, և՛ արժանացել Բուքերյան միջազգային մրցանակի[2][3]։ 50.000 ֆունտ ստերլինգ մրցանակը հավասարապես կիսվել է Գոսպոդինովի և Ռոդելի միջև[4]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպը հետևում է անանուն պատմողին և հոգեբույժ Գաուստինին, որ Ցյուրիխում Ալցհեյմերի հիվանդությամբ տառապողների համար կլինիկա է ստեղծում[5]։ Կլինիկայի յուրաքանչյուր հարկ բոլոր մանրամասնություններով վերստեղծում է յուրաքանչյուր տասնամյակ՝ նպատակ ունենալով հիվանդներին ժամանակով հետ տանել՝ վերանայելու իրենց հիշողությունները։ Կլինիկայի համար անցյալի արտեֆակտներ հավաքելու առաջադրանքով պատմողը ճանապարհորդում է տարբեր երկրներում[6][7]։ Շուտով առողջ մարդիկ դիմում են կլինիկա՝ փախչելու իրենց միապաղաղ կյանքից, և այդ գաղափարը լայն տարածում է ստանում, երբ ավելի շատ կլինիկաներ են բացվում։ Եվրոպայում անցկացվում են հանրաքվեներ՝ որոշելու, թե որ վերջին տասնամյակում պետք է ապրի յուրաքանչյուր երկիր ապագայում[8][9]։

Զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժամանակի ապաստանը» Գոսպոդինովի երրորդ վեպն է, որը լույս է տեսել անգլերենով[10]։ The Booker Prizes- ին տված հարցազրույցում Գոսպոդինովը բացահայտել է, որ իր ոգեշնչումը եկել է 2016 թվականին պոպուլիզմի շարժման վերելքից, ինչպես նաև Բրեքսիթից, և որ իր գրականության վրա ազդել են գրողներ Թոմաս Մանն ու Խորխե Լուիս Բորխեսը[11]։

Ընդհանուր առմամբ, վեպը գրելու համար պահանջվել է մոտ երեք տարի և անգլերեն թարգմանելու համար մոտ վեց ամիս[11][11]։

Ընդունելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժամանակի ապաստանը» արժանացել է քննադատների միջազգային գովասանքին։ Գրախոսականների ագրեգատոր Book Marks կայքը հայտնել է վեպի ընդհանուր «Դրական» գնահատականը՝ հիմնված 8 գրախոսականների վրա. 2 քննադատներ տվել են «խանդավառ» գրախոսություն, իսկ 6-ը՝ «դրական»[12]։

2022 թվականին վեպը The New Yorker ամսագրի կողմից ճանաչվել է տարվա լավագույն գրքերից մեկը[13]։ Kirkus Reviews-ը նկարագրել է Time Shelter-ը որպես «հավակնոտ, տարօրինակ, ժամանակի ծալովի մանվածք»[14], մինչդեռ Նոբելյան մրցանակի դափնեկիր Օլգա Տոկարչուկը վեպը նկարագրել է որպես «ժամանակի և դրա անցնող մեր ընկալման վերաբերյալ գրականության ամենագեղեցիկ տեսակը` գրված վարպետ և բոլորովին անկանխատեսելի ոճով»[4]։ Իր վերանայման մեջ The Guardian-ը մեկնաբանել է «կոմունիզմից մինչև Բրեքսիթի հանրաքվեն և Եվրոպայում հակամարտությունը, բուլղարական այս զվարճալի, բայց վախեցնող վեպը ուսումնասիրում է նոստալգիայի զենքը»[5]։

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականին «Ժամանակի ապաստանի» իտալերեն թարգմանությունը արժանացել է Իտալիայի ամենահեղինակավոր գրական՝ Strega եվրոպական մրցանակին։ Առաջին անգամ մրցանակը տրվել է արևելաեվրոպական գրողի[15]։

2023 թվականին վեպի անգլերեն թարգմանությունն արժանացել է Բուքերյան միջազգային մրցանակի։ Մրցատյանի հանձնաժողովի նախագահ Լեյլա Սլիմանին վեպը նկարագրել է որպես «փայլուն վեպ՝ լի հեգնանքով և մելամաղձությամբ»[16]։ Վեպն ընտրվել է առաջարկված վեց գրքերից բաղկացած կարճ ցուցակից[10]։ Մրցանակը շահելիս հեղինակ Գոսպոդինովը մեկնաբանել է` «սովորաբար ենթադրվում է, որ «մեծ թեմաները» վերապահված են «մեծ գրականություններին» կամ մեծ լեզուներով գրված գրականությանը, մինչդեռ փոքր լեզուներին, ինչ-որ կերպ լռելյայն, մնում են տեղական և էկզոտիկ թեմաները։ Միջազգային Բուքերյան մրցանակի նման մրցանակները փոխում են այդ ստատուս քվոն, և դա շատ կարևոր է»[10][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Cronorifugio - Georgi Gospodinov». voland.it (իտալերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
  2. «Time Shelter by Georgi Gospodinov, translated by Angela Rodel, wins the International Booker Prize 2023 | The Booker Prizes». thebookerprizes.com (անգլերեն). 2023 թ․ մայիսի 23. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  3. «Georgi Gospodinov's 'Time Shelter' becomes first Bulgarian book to win the International Booker Prize». The Economic Times. 2023 թ․ մայիսի 24. ISSN 0013-0389. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  4. 4,0 4,1 «What everybody is saying about Time Shelter winning the International Booker Prize | The Booker Prizes». thebookerprizes.com (անգլերեն). 2023 թ․ մայիսի 26. Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
  5. 5,0 5,1 McGuinness, Patrick (2022 թ․ մայիսի 20). «Time Shelter by Georgi Gospodinov review – the dangers of dwelling in the past». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  6. «Reading guide: Time Shelter by Georgi Gospodinov, translated by Angela Rodel | The Booker Prizes». thebookerprizes.com (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 24. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  7. Chatterjee, Sukla (2023 թ․ մայիսի 24). «Time Shelter: International Booker's first Bulgarian winner is a rich experiment in style, structure and ideas». The Conversation (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  8. «Los Angeles Review of Books». Los Angeles Review of Books (անգլերեն). 2022 թ․ հունիսի 24. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.
  9. «Time Shelter». wwnorton.com (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 28-ին.
  10. 10,0 10,1 10,2 Blair, Elizabeth (2023 թ․ մայիսի 23). «Georgi Gospodinov and Angela Rodel win International Booker Prize for 'Time Shelter'». npr. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Georgi Gospodinov interview: 'I felt something had gone awry in the clockworks of time' | The Booker Prizes». thebookerprizes.com (անգլերեն). 2023 թ․ ապրիլի 18. Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  12. «Book Marks reviews of Time Shelter by Georgi Gospodinov, trans. by Angela Rodel». Book Marks (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  13. {{cite magazine}}: Empty citation (օգնություն)
  14. TIME SHELTER | Kirkus Reviews (անգլերեն).
  15. «Georgi Gospodinov, Harriman Writer in Residence». The Harriman Institute (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ մայիսի 30-ին.
  16. Marshall, Alex (2023 թ․ մայիսի 23). «'Time Shelter' Wins International Booker Prize». The New York Times (ամերիկյան անգլերեն). ISSN 0362-4331. Վերցված է 2023 թ․ մայիսի 27-ին.