Ժանետ 45

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժանետ 45
Տեսակհրատարակչություն
Հիմնադրված է1989
Երկիր Բուլղարիա

«Ժանետ 45» (բուլղար․՝ Жанет 45), հրատարակչություն և տպագրական համալիր է Պլովդիվում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակչությունը հիմնադրել է բուլղարացի բանաստեղծուհի Բոյանա Ապոստոլովան Պլովդիվ քաղաքում 1989 թվականին[1]։ Ժամանակակից բուլղարական պոեզիան և արձակը կենտրոնական տեղ են զբաղեցնում «Ժանետ 45»-ի հրատարակչական քաղաքականության մեջ։

Հրատարակչական շարքեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրատարակչությունը 2001 թվականից հրատարակել է «Պոետիկ» և «Գամբիթներ» մատենաշարերը գեղարվեստական և բանաստեղծական դեբյուտի համար՝ բանաստեղծ Գեորգի Գոսպոդինովի և գրականագետ Բորիս Մինկովի գլխավորությամբ։

«Ժանետ 45»-ի թարգմանական գրականության պատասխանատու Մանոլ Պեյկովը հրատարակչության կառավարիչն է։ Գրքերը խնամքով ընտրվել և կազմվել են Beyond, Sixth Cohort, The Indian Series, The Cuba Series և Short Stories Forever շարքերում։ 2014 թվականից Պեյկովի ղեկավարությամբ սկսվել է ժամանակակից գրականության համար նախատեսված «Գրանտա Բուլղարիա» ամսագրի հրատարակումը, որտեղ բուլղարացի և արտասահմանցի հեղինակները ընդհանուր թեմաների են անդրադառնում[1]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ հրատարակչությանը[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյանա Ապոստոլովան «Իվան Նիկոլով» մրցանակի շնորհման ժամանակ, 22.12.2011 թվական

2004 թվականին հրատարակչության կողմից հրատարակված Ստեֆան Կիսյովի « Դահիճը» վեպն արժանացել է «Վիկ» հիմնադրամի « Տարվա բուլղարական վեպ» մրցանակին։ Միլեն Ռուսկովի «Բնության մեջ լքվածը», նույն մրցանակին է արժանացել իր վեցերորդ՝ վերջին հրատարակությամբ։ Հրատարակչության հրատարակած վեպերը արժանացել են յոթ անվանակարգի մրցանակաների։

Հրատարակչության գրքերը պարբերաբար առաջադրվում և արժանանում են բուլղարական ժամանակակից արձակի «Հելիկոն» մրցանակի։ Այս մրցանակի դափնեկիրներն են Կոնստանտին Իլիևի «Պարտությունը» վեպը (2003), Դեյան Էնևի «Տեր, ողորմեա» պատմվածքների ժողովածուն (2004), Մոմչիլ Նիկոլովի «Կլոր ձուկը» (2008) և Խրիստո Կարաստոյանովի «Անունը» (2012) և «Նույն գիշերը» (2014) վեպերը։

«Ժանետ 45» հրատարակչությունը արժանացել է «Բրոնզե առյուծ» (2002) ժամանակակից բուլղարական գրականության հրատարակման գործում ընդհանուր ներդրման համար[2]։ «Հրիստո Գ. Դանով» բուլղարական գեղարվեստական գրականության համար (2004)[3] և մանկական հրատարակության համար (2007)[4] ; «Կոնստանտին Կոնստանտինով» (2005) մանկական գրականության համար ազգային և միջազգային մրցանակների[5]։

Մրցանակ հրատարակչի կողմից[խմբագրել | խմբագրել կոդը]

1994 թվականին «Ժանեթ 45» հրատարակչությունը հիմնադրել է « Իվան Նիկոլով » պոեզիայի ազգային մրցանակը, որը շնորհվում է ամեն տարի երկու անվանակարգերում՝ լավագույն բանաստեղծական գրքի և ընդհանուր ստեղծագործության համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 «За нас». Издателство Жанет 45 (բուլղարերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 3-ին.
  2. «Национална награда „Бронзов лъв" на Асоциация българска книга». Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2023 թ․ հունիսի 3-ին.
  3. Словеса.net за награда Христо Г. Данов (2004)
  4. «Преводачът Александър Шурбанов с голямата награда „Христо Г.Данов"». netinfo.bg. 16.06.2007. Վերցված է 10.11.2007-ին.
  5. Национална награда „Константин Константинов“, в сайта на Регионалната библиотека – Сливен

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]