Ժակ Անսել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժակ Անսել
ֆր.՝ Jacques Ancel
Ծնվել էհուլիսի 22, 1882(1882-07-22)[1][2][3][…]
ԾննդավայրՊարմեն
Մահացել էդեկտեմբերի 1, 1943(1943-12-01)[1][2] (61 տարեկան)
Մահվան վայրԴրանսի, Սեն-Սեն-Դենի, Ֆրանսիա[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունաշխարհագրագետ, աշխարհաքաղաքագետ, պատմաբան, համալսարանի դասախոս և քաղաքագետ
Պարգևներ և
մրցանակներ
Մարտական խաչ 1914-1918[5] և Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
ԱնդամությունՌումինական ակադեմիա[6]

Ժակ Անսել (ֆր.՝ Jacques Ancel, հուլիսի 22, 1882(1882-07-22)[1][2][3][…], Պարմեն - դեկտեմբերի 1, 1943(1943-12-01)[1][2], Դրանսի, Սեն-Սեն-Դենի, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի աշխարհագրագետ, պատմաբան, գեոպոլիտիկ, մանկավարժ, գիտությունների դոկտոր, Ռումինական ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Անսելը ծնվել է Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս շրջանի Պարմեն մունիցիպալիտետում։ Ուսումնասիրել է պատմություն և աշխարհագրություն, զբաղվել է ուսուցչությամբ։ Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին, երեք անգամ վիրավորվել է, որից հետո գործուղվել է Բալկաններում Օսմանյան կայսրության դեմ մարտնչող ֆրանսիական արևելյան բանակի շտաբ։ Պատերազմի ավարտից հետո զբաղվել է միջնորդական առաքելությամբ տարածքային վեճեր ունեցող Սերբական թագավորության, Խորվաթիայի, Սլովենիայի (Հարավսլավիայի թագավորություն) և Բուլղարիայի միջև հաշտության հարաբերությունների հաստատման գործում։ 1930 թվականին Անսելը պաշտպանել է դոկտորական աստիճան La Macédoine, étude de colonisation contemporaine («Մակեդոնիա, ժամանակակից գաղութացման ուսումնասրիություն») թեմայով[7]։

Դասախոսություններ է կարդացել Փարիզի համալսարանում և Բարձրագույն միջազգային ուսումնասիրությունների ինստիտուտում։ Եղել է Պատվավոր Լեգիոնի շքանշանի ասպետ։

Գիտական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բալկանյան ժողովուրդների փոխհարաբերությունների պատմության, Բալկանների քաղաքական աշխարհագրության և գեոպոլիտիկայի մասին մի շարք գրքերի հեղինակ է։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Une page inédite de Saint-Simon, (1901)
  • La Formation de la colonie du Congo Français (1843-1882), (Paris, 1902)
  • L’unité de la politique bulgare, 1870-1919, (1919)
  • Les Travaux et les jours de l’Armée d’Orient. 1915-1918, (1921)
  • Manuel historique de la question d’Orient (1792-1923), (1923)
  • Peuples et nations des Balkans (1926)
  • Histoire contemporaine depuis le milieu du XIXe siècle (avec la collaboration d’Henri Calvet). Manuel de politique européenne, histoire diplomatique de l’Europe (1871-1914), (1929)
  • La Macédoine, étude de colonisation contemporaine (1930)
  • Géopolitique, (Paris, 1936)
  • Géographie des frontières, (Paris, 1938)
  • Manuel Géographique de politique européenne, (Paris, 1940)
  • Slaves et Germains, (Paris, 1945)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Ֆրանսիայի ազգային գրադարան — 1537.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  3. 3,0 3,1 Babelio (ֆր.) — 2007.
  4. 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France Record #121290099 // BnF catalogue général (ֆր.)Paris: BnF.
  5. Annuaire prosopographique : la France savante
  6. https://academiaromana.ro/bdar/armembriStr.php
  7. Национальная библиотека Франции - 1994

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]