Թրթնջուկ ճնճղուկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թրթնջուկ ճնճղուկի
Թրթնջուկ ճնճղուկի
Թրթնջուկ ճնճղուկի
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytina)
Կարգ Մեխակածաղկավորներ (Caryophyllales)
Ընտանիք Հնդկացորենազգիներ (Polygonaceae)
Ցեղ Ավելուկ (Rumex)
Տեսակ Թրթնջուկ ճնճղուկի (R. acetosella)
Միջազգային անվանում
Rumex acetosella

Թրթնջուկ ճնճղուկի (լատ.՝ Rumex acetosella), մատիտեղազգիների ընտանիքի երկշաքիլավոր, ծլարմատավոր մոլախոտ։ Սերմից կամ արմատահատվածի բողբոջից գարնանաը ծլած բույսը առաջին իսկ տարում տալիս է լավ ճյուղավորված արմատների համակարգ, որոնց ցրուկների բողբոջներից հենց նույն աշնանը կարող են առաջանալնոր բույսեր։ Վերգետնյա օրգանները հիմնականում առաջանում են հողի մակերեսին շատ մոտ գտնվող արմատածիլների պտղաբերող բողբոջներից։ Ավելի խորը գտնվող՝ երկրորդային ու երրորդային ծլարմատները այդ հնարավորությունից զրկվում են։ Արդեն երկրորդ տարվա հասուն բույսը ունենում է հարկային դասավորությամբ բարդ արմատահամակարգ և բազմաթիվ աճող ու պտղաբերող, քնած ու պահեստային բողբոջներ։ Ծաղկակիր ցողուննեը կարող են առաջանալ բույսի աճման առաջին տարվանից, եթե ծիլերն առաջանում են գարնանը։ Աշնանը ծլած բույսը նույն տարում առաջացնում է տերևայն վարդակ և միայն հաջորդ տարվանից՝ ցողուններ: Ցողունները ուղղականգուն են, ճյուղավորվող, մերկ։ Նրանց բարձրությունը հասնում է մինչև 55 սմ։ Տերևները նիզակաձև են, կոթունավոր։ Ծաղկափթթությունը ցանցառ հուրան է։ Սերմը եռակող, փայլուն, դարչնագույն պտուղ։

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Եվրոպայում, Ասիայում, Ամերիկայում, Ավստրալիայում, ՍՍՀՄ եվրոպական մասոմ, Միջին Ասիայում, Սիբիրում, Կովկասում: ՀՍՍՀ լեռնային բարձր և անտառատափաստանային գոտիներում աղբոտում է հացահատիկային և շարահեր բույսերի ցանքերը, արոտներն ու մարգագետինները։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ. Ա. Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, «լույս» հրատարակչություն, Երևան - 1980 թվականի։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]