Թոքթոգուլ Սաթըլգանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոքթոգուլ Սաթըլգանով
100 som 2009 ob.jpg
Բնօրինակ անունղրղզ.՝ Токтогул Сатылганов
Ծնվել էհոկտեմբերի 25, 1864(1864-10-25)
Տոկտոգուլ, Ջալալաբադի մարզ, Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ
ԵրկիրFlag of Kyrgyzstan.svg Ղրղզստան
Ռուսական կայսրություն
Մահացել էփետրվարի 17, 1933(1933-02-17) (68 տարեկանում)
Kirghiz Autonomous Socialist Soviet Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, երգիչ և ակին
Գործիքներkomuz? և վոկալ
Toktogul Satylganov Վիքիպահեստում

Սաթըլգանով Թոքթոգուլ (հոկտեմբերի 25, 1864(1864-10-25), Տոկտոգուլ, Ջալալաբադի մարզ, Ղրղզական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն, ԽՍՀՄ - փետրվարի 17, 1933(1933-02-17), Kirghiz Autonomous Socialist Soviet Republic, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ), կիրգիզ խորհրդային ժողովրդական ակին։ Բանավոր պոեզիայի գիտակ, կոմպոզիտոր և վիրտուոզ-երաժիշտ։ Կիրգիզական խորհրդային գրականության հիմնադիրներից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգեր է հորինել 12 տարեկանից։ Աշուղական մրցույթների վարպետ։ Ժողովրդականություն են վայելում նրա վաղ շրջանի քնարական գործերը։ Երգիծական ստեղծագործությունների («Հինգ վարազ», «Վաշխառու Չաքըրբայը», «Էշեն-Կալպա» և այլն) համար Սաթըլգանով Թոքթոգուլը աքսորվել է Սիբիր։ 1910 թվականին նրան հաջողվել է փախչել և վերադառնալ հայրենիք։ Այս իրադարձություններն արտացոլվել են «Մնաս բարով, իմ ժողովուրդ», «Աքսորում» և այլ երգերում։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո նրա երգերը նոր կյանք ստեղծելու կոչ են արել։ Կիրգիզական գրականության մեջ առաջինն է ներկայացրել Լենինի կերպարը։ Ստեղծել է գործիքային երաժշտության դասական նմուշներ (կյուեր)։ Նրա մեղեդիները գրի են առնվել և օգտագործվում են խորհրդային կոմպոզիտորների կողմից։ 1965 թվականին սահմանվել է Թոքթոգուլի անվան հանրապետական պետական մրցանակ։ Նրա բանաստեղծությունները թարգմանվել են ԽՍՀՄ ժողովուրդների լեզուներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 10, էջ 113 CC-BY-SA-icon-80x15.png