Կոկանդի խանություն
| ||||
| ||||
Քարտեզ | ||||
Kokand1850.png | ||||
Ընդհանուր տեղեկանք | ||||
Մայրաքաղաք | Կոկանդ | |||
Լեզու | Պարսկերեն Չագատայ | |||
Կրոն | Սուննի իսլամ | |||
Իշխանություն | ||||
Պետական կարգ | Միապետություն |
Կոկանդի խանություն (ուզբ.՝ Qo‘qon Xonligi, Қўқон Хонлиги, قۇقان خانلىگى, պարս.՝ خانات خوقند), պատմական պետություն Կենտրոնական Ասիայի Ֆերգանայի հովտում, որը գոյություն է ունեցել 1709–1876 թվականներին։ Կենտրոնը՝ Կոկանդ։ Գտնվել է ներկայիս արևելյան Ուզբեկստանի, Ղրղըզստանի, արևելյան Տաջիկստանի և հարավարևելյան Ղազախստանի տարածքում։
Մոտ 1710 թվականին Բուխարայի էմիրությունից անջատված ոչ մեծ տիրույթը, 1750-ական թվականներին ընդարձակվելով, վերջնականապես կազմավորվեց որպես Կոկանդի խանություն։ XIX դարի առաջին քառորդին նրան միացվեցին Տաշքենդ և Խոջենտ քաղաքները, կառուցվեցին նոր բերդեր՝ Աուլիե-Աթա (այժմ՝ Զամբուլ), Բիշբեկ (այժմ՝ Բիշկեք)։ Ներքին խառնակություններն ու ապստամբությունները, ինչպես նաև Բուխարայի էմիրի ռազմական գործողությունները XIX դարի 40-ական թվականներին, խիստ թուլացրին Կոկանդի խանությունը։ 1865 թվականի մայիսի 17-ին ռուսական զորքերը գրավեցին Տաշքենդը, իսկ 1866 թվականի մայիսի 24-ին՝ Խոջենտը։ Հաջորդած հակաֆեոդալական ապստամբությունը վերջնականապես քայքայեց Կոկանդի խանությունը։ 1876 թվականի փետրվարի 19-ին Կոկանդի խանությունը վերացվեց և նրա տեղում կազմավորվեց Ֆերգանայի մարզը, որը մտավ Ռուսական կայսրության Թուրքեստանի գեներալ-նահանգապետության մեջ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 525)։ |