Թուրքմենական օրացույց
Թուրքմենական օրացույց (թուրքմ.՝ Türkmenlerde wagt aňladylyşy), օրացույց, որը Թուրքմենստանում պաշտոնական գործածության մեջ մտավ 2002 թվականին՝ երկրի նախագահ Սափարմուրատ Նիյազովի հրամանով և չեղարկվեց 2008 թվականին՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովի կողմից[1]։ Օրացույցն իրենից ներկայացնում է ամբողջությամբ գրիգորյան օրացույցը՝ 12 ամիսներով և շաբաթվա 7 օրերով։ Միակ առանձնահատկությունն այն է, որ ամսվա և շաբաթվա օրերն ունեն թուրքմենական անվանումներ։
2002 թվականին օրացույցը գործածության մեջ մտավ այնպիսի խորհրդանշական անվանումներով, որոնք նկարագրված են Սափարմուրատ Նիյազովի Ռուհնամա գրքում։
Ամվա անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- հունվար (Ýanwar)՝ «թուրքմենբաշի» (Türkmenbaşy aý),
- փետրվար (Fewral)՝ «բայդակ» (Baýdak aý, «դրոշի ամիս»։ Դրոշի տոնը նշվում է Նյազովի ծննդյան օրը։),
- մարտ (Mart)՝ «նոռուզ» (Nowruz aý, ի պատիվ իրանական օրացույցների Ամանորի),
- ապրիլ (Aprel)՝ «գուրբանսոլթան-էջե» (Gurbansoltan aý, ի պատիվ Նյազովի մոր),
- մայիս (Maý)՝ «մահթումկուլի» (Magtymguly aý, ի պատիվ թուրքմեն հռչակավոր բանաստեղծ Մահթումկուլիի),
- հունիս (Iýun)՝ «օգուզ» (Oguzhan aý, ի պատիվ Օգուզ խանի),
- հուլիս (Iýul)՝ «գորկուտ-ատա» (Gorkut aý, թուրքմենական էպոսի հերոս),
- օգոստոս (Awgust)՝ «ալպ արսլան» (Alp Arslan aý, թուրքմեն հրամանատար),
- սեպտեմբեր (Sentýabr)՝ «ռուհնամա» (Ruhnama aý, Թուրքմենբաշիի գիրքը),
- հոկտեմբեր (Oktýabr)՝ «գարաշսիսլիկ» (Garaşsyzlyk aý, «անկախության ամիս»),
- նոյեմբեր (Noýabr)՝ «սանջար» (Sanjar aý, Թուրքմենստանի պատմական գործիչ),
- դեկտեմբեր (Dekabr)՝ «բիտարապլիկ» (Bitaraplyk aý, «չեզոքության ամիս»)։
Շաբաթվա օրերի անվանումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքմենական օրացույցով շաբաթվա բնօրինակ անվանումները գալիս են պարսկերենից․
- երկուշաբթի (Duşenbe)՝ բաշգյուն (Başgün, գլխավոր օր)
- երեքշաբթի (Sişenbe)՝ յաշգյուն (Ýaşgün, երիտասարդ օր)
- չորեքշաբթի (Çarşenbe)՝ հոշգյուն (Hoşgün, բարեգործության օր)
- հինգշաբթի (Penşenbe)՝ սոգապգյուն (Sogapgün, արդարության օր)
- ուրբաթ (Anna)՝ աննագյուն (Annagün, աննա՝ պարսկական ավանդական անուն, որին ավելացվել է թուրքմենական «գյուն»-ը) կամ պարզապես աննա
- շաբաթ (Şenbe)՝ ռուհգյուն (Ruhgün, հոգու օր)
- կիրակի (Ýekşenbe)՝ դինչգյուն (Dynçgün, հանգստի օր)։
Չեղարկում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի հուլիսի 1-ին Թուրքմենստանը վերադարձավ գրիգորյան անվանումներին և շաբաթվա անվանումների ավանդական պարսկական տարբերակին։