Թունաթափ սուր
Թունաթափ սուր | |
![]() Թունաթափ սուր | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Կարգ | Բոգածաղկավորներ (Gentianales) |
Ընտանիք | Շնամեռուկազգիներ (Apocynaceae) |
Ենթաընտանիք | Asclepiadoideae |
Տրիբա | Asclepiadeae |
Ենթատրիբա | Cynanchinae |
Ցեղ | Շնախոտ (Cynanchum) |
Տեսակ | Թունաթափ սուր (C. acutum) |
Միջազգային անվանում | |
Cynanchum acutum | |
Կարգավիճակ | |
Հատուկ պահպանության կարգավիճակ՝ ![]() Քիչ մտահոգող տեսակ |
Թունաթափ սուր (լատիներեն՝ Cynanchum acutum), թունաթափազգիների ընտանիքի երկշաքիլավոր, ծլարմատավոր մոլախոտ։ Ունի հողի մեջ շատ խորը գնացող, լավ զարգացած առանցքային արմատ, որի վրա, արմատավզիկից 15-20 սմ խորությամբ, գտնվում են ածման բողբոջները։ Վերջիններից առաջանում է արմատային ցրուկը, որը սկզբնական շրջանում աճում է հորիզոնական ուղղությամբ և հիշեցնում է ստորգետնյա ցողուններ։
Հայտնի ենթատեսակն է՝ Cynanchum acutum subsp. sibiricum (Willd.) Rech.f.:
Տարածումը և բնական միջավայրը[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոսմոպոլիտ բույսերը լավ տարածված են Եվրոպական երկրներում, Հյուսիսային Աֆրիկայում և Ասիայում[1][2]։ Ռուսաստանում դրանցից հանդիպում են Կովկասում, երկրի եվրոպական հատվածում և Սիբիրում[2]։ ՀՍՍՀ ցածրադիր ու նախալեռնային գոտիներում աղբոտում է հացահատիկային կոիլտուրաների, խոտաբույսերի ցանքերն ու բազմամյա տնկարկները։
Արմատներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Արմատավզիկից դուրս են գալիս մերկ կամ վերին մասում թավոտ, թխագորշ երանգավորմամբ բազմաթիվ ցողուններ, որոնք ուղղականգուն բույսերիհարևանության դեպքում փաթաթվող են։
Տերևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևները սրտաձև, եռանկունաձև են, կոթունավոր, պարզ խոշոր։
Ծաղիկ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծաղիկները հավաքված են հովանոցաձև ծաղկափթթության վրա՝ տերևածոցերում։ Ծաղկապսակը սպիտակ կամ վարդագույն է, անվաձև։ Ունի նշտարաձև տերևապտուղ։ Մեկ բույսը նպաստավոր պայմաններում կարող է տալ մինչև 1500 սերմ։
Սերմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սերմերը տարածվում են քամու միջոցով։ Ցանքերում կամ մարգագետնատիպ հողատեսքերում բույսը կազմում է շրջանաձև թոփուններ, որոնց միջավայրում մշակովի բույսերը կամ դուրս են մղվում, կամ խիստ ճնշվում են։
Ցողուն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հասունանալուց հետո ցողունները կոշտանում են և չորանում։ Կենսունակ են մնում արմատները, նրանց ցրուկներն ու բողբոջները՝ խանգարելով հացաբույսերի կոմբային բերքահավաքին։
Պաշտպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բույսը գրանցված է կարմիր գրքում՝ Թաթարական հանրապետությունում (Ռուսաստան)։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Catalogue of Life - 15th February 2015 :: Species details»։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-16-ին։ Վերցված է 2015-09-26
- ↑ 2,0 2,1 «Cynanchum acutum information from NPGS/GRIN»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-21-ին։ Վերցված է 2015-09-26
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ռ. Ա. Կարապետյան - Հայաստանում տարածված մոլախոտերի ատլաս, «լույս» հրատարակչություն, Երևան - 1980 թվականի։
|