Jump to content

Թուղչե Ալբայրաքի սպանություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուղչե Ալբայրաքի սպանություն
Տեսակմարդ
 Tuğçe Albayrak Վիքիպահեստում

Թուղչե Ալբայրաք (թուրքերեն՝ Tuğçe Albayrak, նոյեմբերի 28, 1991(1991-11-28)[2], Bad Soden-Salmünster, Մայն Կինցիգ, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիա - նոյեմբերի 26, 2014(2014-11-26)[1], Օֆենբախ ամ Մայն), գերմանական ծագումով թուրք ուսանողուհ։ 2014 թվականի նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան նա խանգարել է երեք տղամարդկանց սեռական ոտնձգություններին Օֆֆենբախում գտնվող ռեստորանում երկու աղջիկների նկատմամբ։ Դրանից հետո Ալբայրաքի վրա հարձակում է գործել մի տղամարդ (ենթադրաբար՝ 18-ամյա Սանել Մ.-ն)[3][4]։ Հարձակման հետևանքով աղջիկը գանգուղեղային ծանր վնասվածք է ստացել և ավելի ուշ կոմայի մեջ է ընկել։ Նոյեմբերի 26-ին ախտորոշվել է ուղեղի մահը։

Թուղչե Ալբայրաքը ապրել է Հելնհաուզենում և մինչև մահ սովորել է Գիսենի համալսարանում գերմաներեն և էթիկա դասավանդող դառնալու համար[5][6]։

2014 թվականի նոյեմբերի 29-ի դրությամբ Թուղչե Ալբայրաքի մահվան պատճառ դարձած իրադարձությունների ճշգրիտ ընթացքը դեռ չի հաստատվել, սակայն հետևյալ տվյալներն արդեն հայտնի են. 2014 թվականի նոյեմբերի 15-ի վաղ առավոտյան Ալբայրաքն այցելել է Օֆֆենբախում գտնվող «ՄաքԴոնալդս» արագ սննդի ռեստորան։ Այնտեղ երիտասարդ տղամարդիկ հետապնդել են 13 և 16 տարեկան երկու աղջիկների[3]։ Ալբայրաքը խառնվել է իր ծանոթների հետ, սակայն, այնուամենայնիվ, անհայտ պատճառներով առճակատումը շարունակվել է[7]։ Երբ Ալբայրաքը ռեստորանում լքել է իր երեք ընկերուհիներին, նրան կանգնեցրել է հանցագործը[8] և գետնին տապալել այնպես, որ նրա մոտ տեղի է ունեցել արյունազեղում[9] և այդպես էլ դուրս չի եկել[4][10]։ Երկու օր անց կենսապահովման ապարատն անջատվել է նրա ծնողների կողմից[11][12][13]։

Իրադարձությունների վերակառուցումը որոնելու համար ոստիկանությունը ստուգման է վերցրել տեսախցիկների 60 րոպեանոց ձայնագրությունը։ Տեսանյութն արձանագրած թերթի պնդմամբ՝ դրանում պատկերված է, թե ինչպես է հանցագործը հարվածում Թուղչե Ալբայրաքին։ Այնուհետև պարզ երևում է, թե ինչպես է նա ընկնում և անշարժ պառկած է հատակին։ Բացի այդ, տեսանյութում, ըստ չճշտված տվյալների, երևում է, որ հանցագործն իր ծանոթների հետ լքում է իր տեղը և թողնում է նրան պառկած մնալ անգիտակից վիճակում[14]։

Նախնական կալանքի տակ է վերցվել ենթադրյալ հանցագործը, որը, մամուլի խոսքով, սերբական ծագում ունեցող 18-ամյա տղամարդ է[5][8][12]։ Նրան մեղադրում են մահացու ելքով մարմնական վնասվածքներ հասցնելու մեջ։ Նա նաև մասնակցել է աղջիկների նկատմամբ ոտնձգություններին[14]։ Որոշ ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ աղջիկների նկատմամբ ոտնձգություններին, որոնց պաշտպանել է Թուղչե Ալբայրաքը, մասնակցել են ևս երկու սերբեր[6][12]։ Frankfurter Rundschau-ն այդ կապակցությամբ հակադարձել է ենթադրյալ հանցագործի սերբական ազգության մասին հաղորդագրություններին[15][16], քանի որ FR-ի տեղեկատվության համաձայն՝ նա ծագում է Սերբիայի հարավ-արևմտյան Սանջակ տարածաշրջանից[5][8][15][16], որտեղ մեծամասամբ ապրում են բոսնիացիներ մուսուլմանները[15][16]։ Օֆենբախի ոստիկանությունը չի ենթադրում, որ այդ հանցագործությունը կատարվել է էթնիկ դրդապատճառներով[15][16]։

Ոստիկանությունը Թուղչե Ալբայրաքի մահից հետո փնտրում էր 13-16 տարեկան աղջիկների, որոնց Թուղչեն ցանկանում էր օգնել որպես կարևոր վկաներ[16]։ Թուղչեի հորեղբայրը՝ Յասին Ալբայրաքը, դիմել է աղջիկներին՝ ոստիկանությանը ցուցմունք տալու խնդրանքով[12]։

Արդյունքում մարդասպանը երեք տարվա ազատազրկման է դատապարտվել ուղղիչ հաստատությունում[17]։

Change.org կայքում Հանովերի մի բնակիչ կազմակերպեց առցանց ստորագրահավաք[18], որը երեք օրում ավելի քան 100 000 ստորագրություն է հավաքել «Վաստակի համար» շքանշանով Թուղչեին պարգևատրելու համար[8][11]։ Հեսսեն երկրամասի վարչապետ Ֆոլկեր Բուֆյեն (ՔԴՄ) նաև առաջարկել է Թուղչեին հետմահու պարգևատրել այդ շքանշանով[8]։ Գերմանիայի նախագահ Յոախիմ Գաուկն ասել է, որ ինքը կստուգի, թե արդյոք Թուղչեն կարող է պարգևատրվել[8]։

Նախագահ Գաուկը ցավակցություն է հայտնել Թուղչե Ալբայրաքի ընտանիքին[12]։ Նրա ընտանիքին ուղղված նամակում նա գրել է, որ «շատ քաղաքացիների նման ցնցված է այդ ողբերգությունից»։ Նրա խոսքով՝ աղջիկը «վաստակել է մեր համընդհանուր երախտագիտությունն ու հարգանքը» և ընդմիշտ կմնա օրինակ։ «Երբ այլ մարդիկ անտեսեցին իրավիճակը, Թուղչեն դարձավ խիզախության և քաղաքացիական քաջության օրինակելի պատկեր»,- ասել է Գաուկը[8]:.

Հարյուրավոր մարդիկ նոյեմբերի 27-ին մասնակցել են արագ սննդի ռեստորանից առաջ լռության երթին, որտեղ տեղի է ունեցել միջադեպը, որպեսզի հրաժեշտ տան Թուղչե Ալբայրաքին։ Մարդիկ ամբոխի մեջ հագել են Թուղչեի լուսանկարով ւ «Seni seviyoruz» մակագրությամբ շապիկներ (թուրքերենից՝ «մենք սիրում ենք քեզ») ու պահում էին «Danke Tuğçe» գրությամբ պաստառներ (գերմներենից՝ շնորհակալություն՝ Թուղչե)[12]։ Արագ սննդի ռեստորանը փակվել է նոյեմբերի 28-ին սգո արարողության ժամանակ, ինչը կատարվել է «իր ընտանիքի և ընկերների սարսափելի կորստի հանդեպ հարգանքից ելնելով»[13]։ Հազարավոր մարդիկ ամբողջ Գերմանիայում միացել են լուռ զգոն նոյեմբերի 29-ին[11], որի ժամանակ Դավիդ Մարտելոն նվագում էր հարավկորեացի կոմպոզիտոր Yiruma-ի River Flows in You կոմպոզիցիան, որը Ալբայրաքի սիրելի ստեղծագործությունն էր[19]։ ԶԼՄ-ներում տարածվել է սիրողական տեսագրություն այն մասին, թե ինչպես է Ալբայրաքը նվագել այդ կոմպոզիցիան ավարտական երեկոյի ժամանակ[20]։ Թուրքիայում ուշի ուշով հետևել են Թուղչե Ալբայրաքի վշտին։ Թուրքական պետական ԶԼՄ-ներ Անադոլուն Գերմանիայում արձագանքը բնութագրել է «գերմանական հասարակությունը ցնցված է բառերով»[21]։ Բրիտանական այնպիսի թերթեր, ինչպիսիք են The Guardian-ը և The Independent-ը, հայտնել են, որ Գերմանիայում Թուղչեին մեծարել են «որպես ազգային հերոսուհի»[11]։

Շվեյցարիայի ֆուտբոլի հավաքականի հարձակվող Հարիս Սեֆերովիչը «Այնտրախտ Ֆրանկֆուրտ» ակումբից նվիրել է «Բորուսիայի» դեմ խաղում խփած գոլերը (2:0) մահացած Թուղչեին՝ նաև ցուցադրելով «Tugce = #Zivilcourage #Engel #Mut #Respekt» գրությամբ մարզաշապիկը (գերմ.՝ «Թուղչե = #քաղաքացիական_հասարակություն #հրեշտակ#քաջություն#հարգանք»)[22]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 http://www.welt.de/incoming/article134836328/Die-Maschinen-wurden-abgeschaltet.html
  2. https://www.portraitarchiv.ch/portrait/show/117428
  3. 3,0 3,1 Hannelore Crolly, Frankfurt (2014 թ․ նոյեմբերի 28). «Ins Koma geprügelt: Das Leben der mutigen Tugçe A. - DIE WELT». DIE WELT. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 29-ին.
  4. 4,0 4,1 «Tausende trauern um Tugçe». Frankfurter Allgemeine Zeitung. 2014-11-28. Վերցված է 2014-11-28-ին.
  5. 5,0 5,1 5,2 Hannelore Crolly (2014-11-28). «Das Leben der mutigen Tugçe A.». Die Welt. Արխիվացված է օրիգինալից 2014-11-30-ին. Վերցված է 2014-11-29-ին.
  6. 6,0 6,1 «Hirntod bei Tugce Albayrak». TRT. Վերցված է 2014-11-28-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.«Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 10-ին. Վերցված է 2020 թ․ հուլիսի 20-ին.
  7. Prügelei in Fast-Food-Lokal — Studentin erliegt ihren Verletzungen. In: Spiegel Online, 26. November 2014.
  8. 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 8,6 «Tod von Tugce Albayrak – Gauck zeigt sich „entsetzt und erschüttert"». Frankfurter Allgemeine Zeitung. 2014-11-29. Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին. Վերցված է 2014-11-29-ին.
  9. Der Tag als Tugçe ging. Frankfurter Rundschau online. 27. November 2014
  10. «Gesundheitszustand von Tuğçe A. - Bestätigung des Hirntodes». klinikum-offenbach.de. 2014-11-27. Արխիվացված է օրիգինալից 2014-11-30-ին. Վերցված է 2014-11-30-ին.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Lizzie Dearden (2014-11-29). «Tugce Albayrak: Germany pays tribute to student killed for helping harassed women». The Independent (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-11-30-ին. Վերցված է 2014-11-30-ին.
  12. 12,0 12,1 12,2 12,3 12,4 12,5 Enis Tayman und Kazım Doğan (2014-11-28). «Germany bids farewell to brave Turkish young woman». Hürriyet Daily News (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին. Վերցված է 2014-11-29-ին.
  13. 13,0 13,1 «„Die Maschinen wurden abgeschaltet"». 2014-11-29. Վերցված է 2014-11-29-ին. «Արխիվացված պատճենը». Արխիվացված օրիգինալից 2016 թ․ դեկտեմբերի 27. Վերցված է 2024 թ․ փետրվարի 16-ին.{{cite web}}: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)
  14. 14,0 14,1 «Tod mit 23 – Bundespräsident Gauck prüft Verdienstorden für Tugçe». Die Welt. 2014-11-29. Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին. Վերցված է 2014-11-29-ին.
  15. 15,0 15,1 15,2 15,3 Timur Tinç (2014-11-27). «Türkische Medien zum Fall Tuğçe A. – „Der serbische Schlächter"». Frankfurter Rundschau. Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին. Վերցված է 2014-11-29-ին.
  16. 16,0 16,1 16,2 16,3 16,4 «Prügel-Opfer – Tugce Albayrak ist tot». Frankfurter Allgemeine Zeitung. 2014-11-28. Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին. Վերցված է 2014-11-29-ին.
  17. Последние новости: В Германии подростка, который убил студентку турецкого происхождения, осудили на три года — 16.06.2015 — новости дня за сегодня | Российский Диалог — Rusdia…
  18. Karl Lempert. «Verleihung des Bundesverdienstkreuzes an Tuğçe A., die junge Frau, die Rückgrat bewiesen hat und eingeschritten ist, als viele weggeschaut haben». change.org. Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին. Վերցված է 2014-11-29-ին.
  19. Hannelore Crolly (2014-11-29). «Mahnwache für Tugçe – Dann ging im dritten Stock das Licht an». Die Welt. Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին. Վերցված է 2014-11-29-ին.
  20. Tim Thorer und Ismail Erel (2014-11-27). «Im roten Kleid bei der Abi-Feier – Hier spielt Tugce ihr Lieblingslied». Bild. Արխիվացված է օրիգինալից 2014-11-29-ին. Վերցված է 2014-11-29-ին.
  21. «Reaktionen zum Tod von Tugce Albayrak: „Ein mutiges türkisches Mädchen"». Der Spiegel. 2014-11-29. Արխիվացված է օրիգինալից 2014-11-30-ին. Վերցված է 2014-11-30-ին.
  22. Seferovic widmet sein Tor Prügelopfer Tugce (†) auf sportbild.bild.de, abgerufen am 30. November 2014