Յիրումա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Յիրումա
Yiruma 2017 Suwon.jpg
Բնօրինակ անուն이루마
Նաև հայտնի է որպեսYiruma
Ծնվել էփետրվարի 15, 1978(1978-02-15)[1] (41 տարեկան)
Սեուլ, Հարավային Կորեա[1]
ԵրկիրՀարավային Կորեա Հարավային Կորեա
ԺանրերՆյու էյջ
Մասնագիտությունկոմպոզիտոր և դաշնակահար
Գործիքներդաշնամուր
Գործունեություն2001-այժմ
ԱշխատավայրSony Music Entertainment
ՇրջանավարտԼոնդոնի թագավորական քոլեջ
Կայքyiruma.com
Siot base.svg Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։

Լի Րու Մա (հանգըլ՝ 이루마, փետրվարի 15, 1978(1978-02-15)[1], Սեուլ, Հարավային Կորեա[1], հայտնի է որպես Յիրումա), հարավկորեական կոմպոզիտոր-դաշնակահար: Ամենահայտնի ստեղծագործություններն են՝ «River Flows in You» (ալբոմ «First Love» և «Movement On a Theme»), «May Be» (ալբոմ«First Love» և «Missing You») և «Kiss the Rain» (ալբոմ «Missing You»).

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յիրուման սկսել է նվագել դաշնամուր 5 տարեկանից, իսկ 11 տարեկանում տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, որտեղ սովորել է Purcell երաժշտական դպրոցում՝ երաժշտական տաղանդով օժտվածների համար։ 1997 թվականին ընդունվել է Թագավորական քոլեջ, որտեղ սովորել է երաժիշտ Հարիսոն Բերտվիստլի մոտ։ Թագավորական քոլեջում սովորելու ընթացքում Յիրուման թողարկել է իր առաջին «Love Scene» ալբոմը DECCA-ի հովանավորությամբ։

2001 թվականին թողարկել է իր երկրորդ ալբոմը, «First Love»: Ամենահայտնի ստեղծագործությունն է, «River Flows in You»:

2002 թվականի հունվարին Յիրուման դարձել է առաջին կորեացի երաժիշտը, ով ելույթ է ունեցել հայտնի երաժշտական՝ MIDEM փառատոնին, Կաննա, Ֆրանսիա։ Սկզբում նրա ալբոմները թողարկվել են Եվրոպայում և Ասիայում, բայց հիմա նրա բոլոր ստեղծագործությունները հասանելի են օնլայն iTunes-ի, Ամազոնի և այլ ծրագրերի միջոցով։ Նրա ստեղծագործությունները զբաղեցնում են առաջատար տեղեր Կորեայում, իսկ հենց ինքը հեղինակը համարվում է մեր ժամանակների ամենախոստումնալից երաժիշտներից մեկը։

2004 թվականին Յիրուման դեբյուտ է անում ճապոնական բեմում հեռուստատեսության սերիալների ուղեկցությամբ Ֆուդձի հեռուստաալիք «Tokyowankei»: Ժողովածուները «best of» թողարկվել են Universal Music Japan ստուդիայի օգնությամբ հոկտեմբերին, այդ ժամանակ էլ անցկացվեցին կոմպոզիտորի ելույթները հայտնի Tokyo Orchard Hall-ում և Kawaguchi Lilia Hall-ում։ Այդ ելույթները դարձրեցին նրան կորեացի հայտնի արտիստներից մեկը Ճապոնիայում։

Կոմպոզիտորի երրորդ ալբոմը՝ «From the yellow room» թողարկվել է 2003 թվականին, մինչ թողարկումը նախնական պատվերները կազմել են 30 000: 2004 թվականին «Nocturnal lights… they scatter» ալբոմն առաջնաելույթ է կատարել կորեական հիթ-շարքերի առաջին հորիզոնականներում։ 2004 թվականի ձմռանը Յիրուման տարին հաջողությամբ ավարտում է համերգային շրջագայությամբ 2004 Drama Concert, բաղկացած 23 համերգներից Կորեայի տարբեր քաղաքներում։

2005 թվականի ապրիլին Յիրուման ձայնագրում է «Destiny of Love» ալբոմը, որը ընդգրկում էր «Tokyowankei» թեմաները և նոր ստեղծագործություններ։ Նույն թվականին ձայնագրվում է «Poemusic» ալբոմը։

Կորեացիների սերը Յիրուման վաստակել է ստեղծելով երաժշտական թեմաներ հայտնի հեռուստասերիալների համար, դրանց թվում են՝ «Ձմեռային սանատան» և նրա շարունակությունը՝ «Գարնանային վալսը»: 2006 թվականին երաժիշտը դառնում է գովազդային դեմքը Korea Telecom’s KT icom G-cube-ում և Yamaha Korea-ում։ Նույն թվականին նա հրաժարվում է բրիտանական քաղաքացիությունից, որպեսզի հնարավորություն ունենա ծառայել Կորեայի Զինված ուժերում։

2008 թվականին ծառայությունը վերջացնելուց հետո երաժիշտը վերսկսեց իր համերգները, բայց 2010 թվականի սեպտեմբերին դադարեցրեց պայմանագիրը ձայնագրման կազմակերպության՝ Stomp Music հետ և ստորագրեց պայմանագիր Sony Music Entertainment Korea-ի հետ։ Stomp Music դատի է տվել երաժշտին և դատավարությունները նրա ստեղծագործությունների իրավունքների համար շարունակվել են մինչև 2011 թվականի վերջերը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականի մայիսի 27-ին կայացել է կոմպոզիտորի և Սոն Հե Իմի հարսանիքը, նույն տարվա հոկտեմբերի 7-ին ծնվել է նրա աղջիկը՝ Լոաննան։

Դիսկոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Love Scene (16.05.2001)
  • First Love (1.12.2001)
  • Doggy Poo’s (2002 / 23.03.2004)
  • Oasis & Yiruma (20.06.2002)
  • From the Yellow Room (2003)
  • Nocturnal Lights… They Scatter (5.08.2004)
  • Piano Museum (2004)
  • Destiny of Love (19.04.2005)
  • Poemusic (29.08.2005)
  • H.I.S. Monologue (1.11.2006)
  • P.N.O.N.I. (21.08.2008)
  • Missing You (01.01.2009)
  • Movement On A Theme (01.01.2009)
  • Movement On A Theme (2nd Movement) (13.10.2009)
  • Yiruma — The Best Reminiscent 10th Anniversary (2011)
  • Stay in Memory (24.05.2012)
  • Healing Piano (6.11.2013)
  • Blind Film (17.08.2013)
  • Atmosfera (1.07.2014)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]