Jump to content

Թութակով կինը (նկար, Դելակրուա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թութակով կինը
տեսակգեղանկար
նկարիչԷժեն Դելակրուա[1]
տարի1827
բարձրություն24,5 սանտիմետր
լայնություն32,5 սանտիմետր
ժանրնյու[1]
նյութկտավ և յուղաներկ
գտնվում էԼիոնի Գեղեցիկ արվեստների թանգարան
հավաքածուԼիոնի Գեղեցիկ արվեստների թանգարան
https://www.wga.hu/html/d/delacroi/2/202delac.html կայք
Ծանոթագրություններ
 Woman with a Parrot (Delacroix) Վիքիպահեստում

«Թութակով կինը» կամ «Թութակին շոյող կինը» (ֆր.՝ Femme au perroquet; Femme caressant un perroquet), ֆրանսիացի գեղանկարիչ, Եվրոպական կերպարվեստում ռոմանտիզմի ուղղության հիմնադիր Էժեն Դելակրուայի նկարներից։ Այս ստեղծագործությունը հեղինակը վրձնել է 1827 թվականին[2]։ Յուղաներկով կտավի չափերն են 24,5 × 32,5 սմ։

Այսօր «Թութակով կինը» ստեղծագործությունը պահպանվում և ցուցադրվում է Լիոնի գեղարվեստի թանգարանում (Լիոն, Ֆրանսիա

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1825 և 1827 թվականների միջև ընկած ժամանակահատվածում Էժեն Դելակրուան սենտիմենտալ կամ զգացական ճգնաժամ է ապրել, որի արդյունքում ստեղծել է էրոտիկ բնույթի աշխատանքներ։ Նկարի համար կեցվածք ընդունած մոդելը կարող էր լինել օրիորդ Լոռան, որը նկարվել էր նաև «Սարդանապալի մահը» և Հունաստանը Մեսոլոնգիոնի ավերակների վրա նկարներում[3], սակայն կարող էր լինել նաև Ռոզան, նկարչի մյուս մոդելը։

Նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թութակով կինը» ստեղծագործությունում պատկերված է երիտասարդ մերկ կին, որը ոտքը ոտքին է գցել։ Նա կիսապառկած վիճակում է։ Գլխանոցը փայլում է։ Պարանոցին մանյակ կա։ Նա երկնագույն մահճակալին է, որը պատված է վարդագույն ծալազարդարանքով։ Կինը ձախ ձեռքով շոյում է թութակին, որը գետնին է նստած։ Մերկ կնոջ աջ ոտքը ոսկեգույն-նարնջագույն բարձին է դրված։ Նկարի որոշ դետալներ վերաբերում են օրիենտալիզմին։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 JocondeLab — 2014.
  2. «Նկարի ստեղծման տարեթիվ».
  3. «Femme caressant un perroquet» (անգլերեն). Musée des Beaux-Arts de Lyon. Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2016 թ․ փետրվարի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թութակով կինը (նկար, Դելակրուա)» հոդվածին։