Թորոս Ազատյան
Թորոս Մարտիրոսի Ազատյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | մայիսի 5, 1898 |
Ծննդավայր | Ապուչեխ, Ակն, Էրզինջանի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | նոյեմբերի 15, 1955 |
Վախճանի վայր | Կ․ Պոլիս |
Մասնագիտություն | բանասեր, բանաստեղծ, խմբագիր |
Լեզու | հայերեն |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() |
Թորոս Ազատյան Վիքիդարանում |
Թորոս Մարտիրոսի Ազատյան (Ազատունի) (մայիսի 5, 1898, գ․ Ապուչեխ, Ակնի գավառ - նոյեմբերի 15, 1955, Կ․ Պոլիս), հայ բանասեր, բանաստեղծ, խմբագիր և հասարակական գործիչ։
Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սովորել է Ակնի Նարեկյան և Չմշկածագի վարժարաններում։ Աշխատել է Կ. Պոլսի ազգային պատրիարքարանում, Պեզճյան վարժարանում (ուսուցիչ)։
Գրական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Եղել է Ազգային հիվանդանոցի ընդարձակ տարեցույցի (1921-1931), «Մշակույթ», «Աստղաբերդ» տարեգրքերի խմբագիր։ Հրատարակվել են Ազատյանի «Աղբյուր անմահության» (1927, 1928, 1933) բանաստեղծությունների շարքերը, «Քառասնակ» (1930) արձակ ժողովածուն, «Միսաք Մեծարենց» (1922), «Կոմիտաս վարդապետ» (1931), «Զապել և Հրանտ Ասատուր» (1937), Հայկանուշ Մառք (1954) ուսումնասիրությունները, «Ակն և ակնեցիք» (1943) և այլ բանասիրական հետազոտություններ։
Ազատյանը հավաքել է ազգագրական բնույթի և հայ աշուղների ստեղծագործությունները։
Օգտագործել է Ա., Ազատ, Թ. Ազատունի, Ասեղ, Արմեն-Փայլակ, Գրասեր, Զարթուցիչ, Թ., Թ. Ա., Թ. Մ. Ա., Թղթակից, Հրայր, Մոծակ, «Նոր լուր»-ի Դետը, Տաթևացի, Ուխտավոր ծածկանունները[1]:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Բախտիար Հովակիմյան, Հայոց ծածկանունների բառարան, Ե., ԵՊՀ հրատ., 2005, էջ 548:
Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ![]() |
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 98)։ ![]() |