Թոմ Կիֆեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Կիֆեր
Ծնվել էհունվարի 26, 1961(1961-01-26) (63 տարեկան)
Սփրինգֆիլդ Թաունշիփ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ
Երկիր ԱՄՆ
Ժանրերհարդ ռոք, բլյուզ ռոք և Գլեմ մետալ
Մասնագիտություներգիչ, կիթառահար և երգերի հեղինակ
Գործիքներկիթառ և վոկալ
ԱնդամակցությունCinderella?
Կայքtomkeifer.com
 Tom Keifer Վիքիպահեստում

Կարլ Թոմաս Կիֆեր (անգլ.՝ Carl Thomas Keifer, հունվարի 26, 1961(1961-01-26), Սփրինգֆիլդ Թաունշիփ, Դելավեր շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ), ամերիկացի ռոք-երաժիշտ, երգերի հեղինակ, առավելապես հայտնի որպես Cinderella ռոք-խմբի երգիչ և կիթառահար։

Կյանքի վաղ շրջան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմը մեծացել է երաժիշտների ընտանիքում և կիթառ սկսել է նվագել վաղ տարիքից։ Շուտով նա տարվում է բլյուզ երաժշտությամբ և սկսում կրել նրա ազդեցությունը։ Դրանից հետո ստեղծում է իր առաջին ռոք-խումբը դեռահաս տարիքում, երբ սովորում էր ավագ դպրոցում։ Շուտով Թոմը սովորում է նվագել նաև էլեկտրական կիթառ։ Երիտասարդ երաժիշտը պայքար էր ծավալում թմրադեղերի և ալկոհոլի չարաշահման դեմ ավագ-դպրոցականների շրջանում և ցանկանում էր դուրս գալ դպրոցից՝ ամբողջովին երաժշտությանը տրվելու և նրանով առաջ գնալու համար։ Սակայն Թոմի մայրը՝ Ադրիենը համոզեց նրան շարունակել ուսումը դպրոցում՝ խոստանալով Գիբսոն Լես Պոլ ֆիրմայի կիթառ նվիրել՝ ավարտելուց հետո։ Թոմն ավարտեց դպրոցը և ստացավ այնքան ցանկալի գործիքը, որից հետո սկսեց հանդես գալ Saints in Hell, Telapath և Diamonds խմբերում։

Գործունեության սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Զարգացնելով իր երաժշտական հմտությունները, շուտով Թոմ Կիֆերն իր ուշադրությունը կենտրոնացնում է երաժշտական կարիերայի վրա։ Սկսում է գրել իր ստեղծագործությունները։ Նա նաև ապահովում է ֆինանսական միջոցներ՝ ձիով անցնելով ճանապարհներով և տեսանյութեր պատրաստելով նոր զարգացող լրատվամիջոցների համար։ Կիֆերը մոտենում էր հաջողակ արտիստ դառնալու իր երազանքների իրականացմանը՝ իր լավագույն ընկերներից մեկի՝ բաս-կիթառահար Էրիք Բրիթինգհեմի հետ հիմնելով հարդ ռոք ժանրում ստեղծագործող Cinderella խումբը։ Նրանք ծանոթացել էին 1980 թվականին։ Ի դեպ, Էրիքը ևս ժամանակին նվագել էր Saints in Hell խմբում։ Չնայած Թոմն ամաչկոտ էր, բայց ստանձնեց առաջին երգչի դերը, քանզի չէին կարողանում խմբի համար գտնել իրենց ուզած որակի երգիչ։ Թերթերից մեկը մեջբերել էր Թոմի հետևյալ խոսքը. «Ես անհարմար եմ զգում, երբ բեմ բարձրանում եմ երգելու և ոչ թե կիթառ նվագելու համար։ Ինձ մի տեսակ մերկ ու անզեն եմ զգում, երբ այնտեղ միայն ես եմ և միկրոֆոնը»։

Ճանաչումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Cinderella խումբն առաջինը նկատել էր Ջին Սիմոնսը՝ Kiss խմբից և փորձեց նրանց հետ պայմանագիր կնքել՝ ձայնագրության վերաբերյալ, սակայն ապարդյուն։ Հաջորդը խմբին ուշադրություն դարձրեց Ջոն Բոն Ջովին։ 1985 թվականին նա պատահաբար ներկա էր Ֆիլադելֆիայի Empire Rock Club ակումբում կայացած մի համերգի, որտեղ շատ հաջող կերպով ելույթ ունեցան Cinderella-յի տղաները։ Բոն Ջովին այնքան հավանեց խումբը, որ «Mercury/Polygram records» ձայնագրման ընկերությանն առաջարկեց պայմանագիր կնքել տղաների հետ։ Բոն Ջովին վստահեցնում էր, որ տեսնելով Թոմ Կիֆերին բեմի վրա, անմիջապես համոզվել է, որ իր առջև հիանալի երգիչ է, և որ նա ցուցաբերում է ապշեցուցիչ ձայնային տվյալներ՝ հիացնելով իրեն ինչպես իսկական աստղ։ Այսպես, պայմանագիրը ստորագրվեց և Կիֆերն ու ընկերությունը թողարկեցին իրենց մեծ հաջողություններ բերած ալբոմներ՝ Night Songs, Long Cold Winter և Heartbreak Station: Կիֆերը մեծ ճանաչում ձեռք բերեց՝ որպես այնպիսի սիրված երգերի հեղինակ, ինչպիսիք են «Shake Me»-ն, «Nobody's Fool»-ը, «Gypsy Road»-ը, «Don't Know What You Got»-ը, «Coming Home»-ը, «Shelter Me»-ն և «Heartbreak Station»-ը։ Թոմն իր ժամանակի մի զգալի մասն էլ սիրով տրամադրում էր կնոջը՝ Էմիլիին, ում հետ ամուսնացել էր 1987 թվականին՝ մի քանի տարի հանդիպելուց հետո։ Հենց Էմիլին էլ նախագծեց խմբի լոգոտիպը և հաճախ էլ ուղեկցում էր ամուսնուն՝ համերգային շրջագայությունների ժամանակ։

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Կիֆեր» հոդվածին։