Թոմաս Հադսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թոմաս Հադսոն
անգլ.՝ Thomas Hudson
Hudson.Jpg
Ծնվել է1701[1][2][3][…]
ԾննդավայրԴևոն, Անգլիա[4]
Վախճանվել էհունվարի 26, 1779(1779-01-26)[5][6][7][…]
Մահվան վայրԹուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն
ՔաղաքացիությունFlag of Great Britain (1707–1800).svg Մեծ Բրիտանիայի թագավորություն
Մասնագիտությունարվեստի կոլեկցիոներ և նկարիչ
Ժանրդիմապատկեր[4]
ՈւսուցիչJonathan Richardson?[4]
ԱշակերտներՋոշուա Ռեյնոլդս[4], Peter Toms? և Ջոզեֆ Ռայթ[4]
Thomas Hudson (painter) Վիքիպահեստում

Թոմաս Հադսոն, (1701[1][2][3][…], Դևոն, Անգլիա[4] - հունվարի 26, 1779(1779-01-26)[5][6][7][…], Թուիքենհամ, Մեծ Լոնդոն, Անգլիա, Մեծ Բրիտանիայի թագավորություն) անգլիացի դիմանկարիչ:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջոն Բինգի դիմանկարը, 1749 թվական
«Ջորջ Ֆրիդերիկ Հենդել» նկարված է Թոմաս Հադսոնի կողմից 1749 թվականին

Հադսոնը ծնվել է 1701 թվականին Դիվոնում[8]: Ճշգրիտ ծննդավայրը հայտնի չէ: Նա սովորել է Լոնդոնում, եղել է Ջոնաթան Ռիչարդսոնի աշակերտը և իր կամքին հակառակ ամուսնացել է Ռիչարդսոնի դստեր հետ մինչ 1725 թվականը[9]:

1740-1760 թվականները բեղուն տարիներ էին Հադսոնի համար: Իսկ 1745-1755 թվականներին նա ամենահաջողակ դիմանկարիչն էր Լոնդոնում:

Նա աշխատում էր Ջոզեֆ վեն Ակենի մոտ և շատ աշակերտներ ուներ՝ Ջոշուա Ռեյնոլդսը, Ջոզեֆ Րայթը և Փիտեր Թոմսը[8][10]:

1748 թվականին մեկնում է Նիդերլանդներ, իսկ 1752 թվականին՝ Իտալիա[8]: 1753-ին նա Քրոս Դիփում տուն է գնում, որը գտնվում էր Ալեքսանդր Փոփի վիլլաի մոտ[11]: Նա թոշակի է անցնում 1750-ական թվականներին: Ուիլյամ Հիքեյը նկարագրում է նրան հետևյալ կերպ. «Նա կարճահասակ էր, մեծ որովայնով, թավ կեղծամով: Չափազանց լավ բնավորության տեր անձնավորություն էր[11][12]»: Թոմաս Հադսոնը մահացել է 1779 թվականին Թվիկենհեմում: Նրա անձնական հավաքածուի գերակշիռ մասը վաճառվել է երեք տարբեր աճուրդներում:

Նրա գործերից կարելի է տեսնել Մեծ Բրիտանիայի թանգարաններում և պատկերասրահներում, ինչպես օրինակ, Դիմանկարների ազգային պատկերասրահում (Լոնդոն)[9], Ազգային ծովային թանգարանում (Մեծ Բրիտանիա), Թեյթ պատկերասրահում, Բարնսթեյփլ Գիլդհոլում, Բրիստոլի թանգարան-պատկերասրահում:

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադսոնը մահացել է 1779 թվականին 77 կամ 78 տարեկանում:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անուների նույնացուցիչ — 2012.
  2. 2,0 2,1 Thomas Hudson
  3. 3,0 3,1 Thomas Hudson — 1960.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 https://www.npg.org.uk/collections/search/person/mp07144/thomas-hudson?role=art
  5. 5,0 5,1 5,2 RKDartists
  6. 6,0 6,1 6,2 Thomas Hudson — 2006. — ISBN 978-0-19-977378-7
  7. 7,0 7,1 7,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  8. 8,0 8,1 8,2 Manners and Morals: Hogarth and British Painting1700–1760 (Exhibition catalogue)։ London: Tate Gallery։ 1987։ էջ 244 
  9. 9,0 9,1 Jonathon Richardson, London - National Portrait Gallery, accessed January 2010
  10. Hodgson J. E., Eaton Frederick A. (1905)։ The Royal Academy and its Members 1768-1830։ London: John Murray 
  11. 11,0 11,1 «William Hickey and Thomas Hudson»։ Twickenham Museum։ Վերցված է 11 August 2012 
  12. Quennel, Peter, (ed) The Prodigal Rake: Memoirs of William Hickey.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]