Ազգային ծովային թանգարան (Մեծ Բրիտանիա)
Ազգային ծովային թանգարան | |
---|---|
Տեսակ | ծովային թանգարան, ռազմական թանգարան և ազգային թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Գրինվիչ[2] |
Վայր | Գրինվիչ |
Մասն է | Գրինվիչի թագավորական թանգարաններ |
Հասցե | Romney Road, London SE10 9NF[3] |
Հիմնադրվել է | 1937 |
Այցելուներ | 2 367 904 մարդ |
Կայք | rmg.co.uk/national-maritime-museum(անգլ.) |
![]() | |
![]() |
![]() |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 795 ռուս.. • անգլ.. • ֆր. |


Ազգային ծովային թանգարան (անգլ.՝ National Maritime Museum; կրճ.NMM), ծովային թանգարան Մեծ Բրիտանիայում, Միացյալ Թագավորության առաջատար ծովային թանգարան։ Թանգարանի շենքը, որտեղ առաջ տեղակայված էր Թագավորական ռազմածովային քոլեջը, Համաշխարհային ժառանգության մաս է։
Պատմություն և գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թանգարանը ստեղծվել է 1934 թվականին «National Maritime Act of 1934 Chapter 43»-ի հիման վրա։ Այն կառավարում է Ֆինանսների նախարարության կողմից նշանակված հոգաբարձուների խորհուրդը։ Թագավոր Գեորգ 6-րդ պաշտոնապես բացեց թանգարանը 1937 թվականի ապրիլի 27-ին, երբ նա ճամփորդում էր դստեր` արքայադուստր Էլիզաբեթի հետ (այժմ թագուհի Էլիզաբեթ 2-րդ)։ 2012 թվականին թագւհի Էլիզաբեթ 2-րդը հիմնեց Գրինվիչի Թագավորական թանգարանները (անգլ.՝ Royal Museums Greenwich), որի մաս կազմեցին՝ Ազգային ծովային թանգարանը, Գրինվիչի աստղադիտարանը, Քուինս հաուսը և հայտնի Քաթթի Սարք արագաստանավը։ Թանգարանի հավաքածուն ունի մեծն «ծովային» բրիտանացիներ` Նելսոնի և Կուկի դիմանկարները, որոնց քանակն ավելի շատ է, քան Լոնդոնի Դիմանկարների ազգային պատկերասրահում։ Թանգարանի հավաքածուն ընդգրկում է նաև առարկաներ, որոնք դուրս են հանվել Գերմանիայից Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։
1984 թվականին թանգարանը հիմնադրեց հատուկ ամենամյա մրցանակ` Քերդի մեդալը (անգլ.՝ Caird Medal)[4]: Այն կոչվել է իր հիմնական հովանավոր սըր Ջեյմս Քերդի ( անգլ.՝ Sir James Caird) պատվին` ի նշանավորումն Ազգային ծովային թանգարան ստեղծելու մասին Օրենքի հիսունամյակի։ Մեդալն ամեն տարի շնորհվում է այն անձանց, որոնք` ըստ թանգարանի հոգաբարձուների խորհրդի կարծիքի, կարևոր ներդրում են արել բնության թանգարանների ոլորտում։ Պարգևատրումը տեղի է ունենում ստացողի հրապարակային դասախոսությունից հետո։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բացօթյա ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցուցանմուշներ
-
24-ֆունտանոց հաուբիցներ
-
Խարիսխ
-
Ծովակալ Նելսոնի նավը շշի մեջ
Դահլիճային ցուցադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ցուցանմուշներ
-
Կայսերական Չինաստանի դրոշակ
-
1851 թվականի կոլտ
-
Սեքստանտ, Ջեսսի Ռամսդեն (մոտ 1775)
-
Փայտե քանդակ
-
Լեհաստանի թագավոր Յան II Կազիմիրի սեղանի ժամացույցը
-
Արմադայի ուղին Բրիտանիայի շուրջ, 1590 թվականի քարտեզ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://vocaleyes.co.uk/research/heritage-access-2022/benchmark/
- ↑ National Heritage List for England
- ↑ Mapping Museums — 2016.
- ↑ Caird Medal (անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Официальный сайт (անգլ.)
- Royal Museums Greenwich prints (անգլ.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ազգային ծովային թանգարան (Մեծ Բրիտանիա)» հոդվածին։ |
|