Jump to content

Թոմաս Բարաթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Բարաթ
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 22, 1862(1862-07-22)[1][2]
ԾննդավայրAlbaston, Calstock, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էհունվարի 29, 1940(1940-01-29)[1][2] (77 տարեկան)
Մահվան վայրՕսլո, Նորվեգիա
ԳերեզմանՔրիստոս Փրկչի տաճարի գերեզմանատուն
Քաղաքացիություն Նորվեգիա
Կրոնքրիստոնեություն
Մասնագիտությունդասական երաժիշտ, պաստոր և քրիստոնեական հիմների հեղինակ
ԱմուսինԼաուրա Բարաթ[1]
ԵրեխաներՄերի Բարաթ Դյու
 Thomas Ball Barratt Վիքիպահեստում

Թոմաս Բոլլ Բարաթ (նորվ.՝ Thomas Ball Barratt, հուլիսի 22, 1862(1862-07-22)[1][2], Albaston, Calstock, Քորնուոլ, Քորնվոլ, Հարավարևմտյան Անգլիա, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - հունվարի 29, 1940(1940-01-29)[1][2], Օսլո, Նորվեգիա), նորվեգացի հիսունական առաջնորդ՝ անգլիական ծագմամբ, բողոքական քահանա, քարոզիչ, գրող և երաժիշտ։ Դասական հիսունականության համար Բարաթը համարվում է եվրոպական մայրցամաքում հիսունական շարժման հիմնադիր. Նորվեգիայում և այլ երկրներում հաջողված քարոզչության համար նրան անվանում են «Եվրոպայի առաքյալ»[3]։

Ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմաս Բարաթը գրել է ավելի քան հարյուր ավետարանական երգերի խոսքեր։ Իր որոշ երգերի համար ստեղծել է մեղեդիներ։ Բարաթը նաև բավականին թվով բանաստեղծությունններ է թարգմանել նորվեգերեն։ 1911 թվականին Բարաթը հրատարակեց «Մարանաֆա» երգերի ժողովածուն. սա նորվեգական հիսունականների եկեղեցական հիմների առաջին ժողովածուն էր։ Ժողովածուում ներառվեցին Բարաթի կողմից գրված 110 և թարգմանած 130 երգեր։ Այս ժողովածուի երգերը ցայսօր արդիական են նորվեգացիների շրջանում։ Բարաթի հաջողություններից է նաև «Ֆիլադելֆիա» ծխում եկեղեցական երգչախմբի ստեղծումը։

Մատենագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր կյանքի ընթացքում Բարաթը գրել է ավելի քան 300 գիրք, գրքույկ և հոդված[4]։ Նրա ստեղծագործությունները լայնորեն տարածված էին Եվրոպայի հիսունականների շրջանում։ Դրանց մի մասը գրված է նորվեգերեն, մյուս մասը՝ անգլերեն։ Կենդանության օրոք նրա քարոզներն ու հոդվածները թարգմանվել են գերմաներեն, շվեդերեն, ֆիններեն, իսպաներեն և ռուսերեն։

  • 1887 - Evangeliske sanger (տաղարան)
  • 1899 - Erik Arnesen eller den store forvandlingen
  • 1909 - The Gift of Prophecy (repr. 1974)
  • 1909 - In the Days of the Latter Rain (rev. ed., 1928)
  • 1911 - Maran ata (сборник песен)
  • 1911 - To Seekers After «The Promise of the Father»
  • 1919 - Den kristne dåp
  • 1926 - Verdens midtpunkt, Jesus
  • 1927 - Ledetråd i Guds ord: for ungdom og nyfrelste
  • 1927 - When the fire fell: An outline of my life
  • 1932 - Et ord til alle. Prekener.
  • 1933 - De kristne menigheter
  • 1933 - Kvinnens rolle i menigheten
  • 1935 - Står Jesu gjenkomst for døren
  • 1938 - Ekteskap, skilsmisse og gjengifte
  • 1939 - Bak død og grav. Mellemtilstanden og evigheten. Finnes det et helvete?
  • 1941 - Erindringer (ինքնակենսագրություն)
  • անհայտ - Forvandlet
  • անհայտ - Den store Glæde

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Թ. Բ. Բարաթի կողմից հիմնված Korsets Seier ամսագիրը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Բարաթ» հոդվածին։