Թխված խնձորներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թխված խնձորներ
Ենթատեսակsweet dish?
 Baked apple Վիքիպահեստում
Սև սալորաչրով և մեղրով լցոնված թխված խնձորներ

Թխված խնձորներ, քաղցր ուտեստ է խնձորներից։ Օգտագործվում են մանկական սնունդում և դիետիկ սննդակարգում[1]։

Սերմերից մաքրված խնձորները թխում են ջեռոցում տապակի մեջ։ Ռուսական խողանոցում խնձորները լցոնում են շաքարավազով կամ մուրաբայով կամ դեղնուցով և շաքարավազով հարած ընդեղենի խառնուրդով, Գերմանիայում խնձորները թխելուց առաջ լցնում են նարնջի ջեմ, ցուկատ, չամիչ, ռոմ։ Թխված խնձորները մատուցվում են ամանների մեջ՝ վրան շաղ տալով շաքարի փոշի կամ շաքարի օշարակ, մեղր, կամ հարած սերուցք կամ վանիլային սոուս։ Խնձնորները նաև թխում են խմորի մեջ։ Որպես հիմնական ուտեստ թխած խնձորները լցոնում են մսով կամ մատուցում առանց քաղցրի, որպես խավարտ հիմնական ուտեստի հետ[2]։

Գերմանիայում շաքարավազով ու դարչինով թխված խնձորները (գերմ.՝ Bratäpfel՝ «տապակած խնձորներ») առավել հայտնի են ձմռանը՝ հատկապես նախատոնական օրերին, դրանք ավանդական հյուրասիրություն են համարվում Սուրբծննդյան շուկայում։ Բոլոր գերմանացիներին լավ հայտնի է Ֆ․ Գյոգելի 1901 թվականի «Թխված խնձորներ» մանկական բանաստեղծության խոսքերը, որը հարավային գերմանական բարբառում դասական է[3]։ Փայտի վառարանների անհետացման հետ Գերմանիայում թխված խնձորները կորցրին իրենց նախկին հայտնիությունը։ Շվեյցարական խոհանոցի թխված խնձորները՝ ամենահին և ամենահայտնի քաղցր ուտեստներից մեկն է։ Ցյուրիխի բաղադրատոմսի համաձայն՝ խնձորները լցնում են ընկույզի և չամիչի խառնուրդով՝ համեմված կիտրոնի կեղևով և սերուցքով, և, վերևից դնելով մի կտոր կարագ, թխում են սպիտակ գինիով կամ խնձորօղիով պատված թխման թերթիկի վրա[4]։

Թեֆին «Նախատոնական» պատմությունում գերմանական մանկական գրքի օրինակով ցույց է տալիս գերմանական և ռուսական ուտելեղենի մշակույթների տարբերությունը․ Հենրի անունով գերմանացի չարաճճի տղային պատժում են այն բանի համար, որ թողեցին նրան առանց ճաշի, այն ժամանակ, երբ «նրա քույրերն ու եղբայրները ուտում էին տավարի մսով համեղ սոուսները, նա ստիպված էր բավարարվել թխված խնձորով և մի բաժակ շոկոլադով», մինչ ռուս երեխաները այդպիսի պատիժը երջանկություն կհամարեին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Российская газета: Хорош фрукт». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.
  2. «Аргументы и факты: Витамин на каждый день. Почему печёные яблоки — лучший десерт?». Արխիվացված օրիգինալից 2022 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2022 թ․ փետրվարի 20-ին.
  3. Der Stern: Рождественское сладкое блюдо: домашние печёные яблоки под ванильным соусом Արխիվացված 2022-02-20 Wayback Machine(գերմ.)
  4. Миль А. А. Фаршированные яблоки // Швейцарская кухня / Выпуск 1. — М.: Фирма «Контракт-ТМТ», 1992. — С. 92—93. — 95 с. — (Кухни народов мира). — 131 000 экз. — ISBN 5-85058-007-7

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Абатуров П. В., Цыплёнков Н. П. Яблоки печёные // Сладкие блюда, напитки. — 2-е. — М.: Госторгиздат, 1959. — С. 76—77. — 120 с. — 200 000 экз.
  • Аношин А. В., Михайлов В. С. Яблоки печёные. Яблоки, печённые с мёдом. Яблоки, фаршированные орехами // Русские блюда на нашем столе. — Краснодар: Краснодарское книжное издательство, 1990. — С. 198—199. — 337 с.
  • Зеленко П. М. Яблоки печёные // Поварское искусство. — СПб.: Типография А. С. Суворина, 1902. — С. 507. — 585 с.
  • Яблоки печёные // Кулинария / Гл. ред. М. О. Лифшиц. — М.: Госторгиздат, 1955. — С. 640. — 960 с. — 500 000 экз.
  • Рагель С. И. Яблоки печёные // Технология приготовления пищи: учеб. пособие. — Мн.: РИПО, 2018. — С. 439. — 570 с. — 1400 экз. — ISBN 978-985-503-827-7
  • Печёные яблоки с вареньем // Книга о вкусной и здоровой пище / И. К. Сиволап (редактор). — М.: Пищепромиздат, 1954. — С. 323. — 400 с. — 500 000 экз.
  • Alfons Schuhbeck Bratapfel // Das Neue Deutsche Kochbuch. — 1. Auflage. — München: Zabert Sandmann Verlag, 1994. — 256 S. — ISBN 3-924678-67-7