Թերթերի համաշխարհային ասոցիացիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թերթերի համաշխարհային ասոցիացիա
Տեսակոչ առևտրային կազմակերպություն, հասարակական կազմակերպություն և correspondents' association?
Երկիր Ֆրանսիա
ՀապավումAMJ և WAN
Հիմնադրված1948
Լուծարվածհուլիս 2009
Գլխադասային գրասենյակՓարիզ
Կայքwan-press.org

Թերթերի և նորությունների հրատարակիչների համաշխարհային ասոցիացիա (WAN-IFRA), ոչ առևտրային հասարակական կազմակերպություն, որը բաղկացած է 76 ազգային թերթերի ասոցիացիաներից, 12 լրատվական գործակալություններից, մամուլի 10 տարածաշրջանային կազմակերպություններից և 100 երկրներում թերթերի բազմաթիվ առանձին ներկայացուցիչներից։ Կազմակերպությունը հիմնվել է 1948 թվականին և 2011 թվականի տվյալներով ընդհանուր առմամբ ներկայացնում է 18․000 պարբերականներ։ 2009 թվականի հուլիսին միաձուլվելով լրատվական հետազոտությունների և ծառայությունների IFRA կենտրոնի հետ, դարձել է Թերթերի և հրատարակիչների համաշխարհային ասոցիացիա (WAN-IFRA)[1]։ Թերթերի համաշխարհային ասոցիացիայի գործառույթներն են պաշտպանել և առաջ մղել ԶԼՄ-ների ազատությունը, աջակցել թերթերի զարգացմանը, խթանել գլոբալ համագործակցությանը։ Այն խորհրդատվություն է անցկացրել ՅՈՒՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի համար։ Ըստ Թերթերի համաշխարհային ասոցիացիայի տվյալների` 2007-2011 թվականներին թերթերի գլոբալ գովազդը նվազել է 41%-ով՝ հասնելով մինչև 76 միլիարդ դոլարի[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամենաառաջին կազմակերպությունը, որը դարձել է Թերթերի համաշխարհային ասոցիացիայի անդամ, FIEJ-ն է (Federation Internationale des Editeurs de Journaux et Publications[3]), թերթերի խմբագիրների միջազգային միություն, որը հիմնադրվել է 1948 թվականին Ֆրանսիայի և Նիդեռլանդների ընդհատակյա մամուլի վերապրածների կողմից, աշխարհում ազատ մամուլի փրկության պայքարի համար։ IFRA-ն ծագում է Գունավոր թերթերի միջազգային ասոցիացիայից, որը ստեղծվել է 1961 թվականին, երբ եվրոպական հրատարակիչները սկսել են օգտագործել գույները թերթերում, այն աշխարհի առաջատար ասոցիացիան է թերթերի և մեդիա հրատարակության համար։ 1970 թվականին այն դարձել է IFRA (INCA FIEJ Research Association)` համակարգելու արագ զարգացող հրատարակչական արդյունաբերության տեխնիկական կողմը։ 2009 թվականի հուլիսին 1-ին Թերթերի համաշխարհային ասոցիացիան և IFRA-ն միավորվել են մեկ կազմակերպության մեջ՝ դառնալով Թերթերի և նորությունների հրատարակիչների համաշխարհային ասոցիացիա։ Երկու կազմակերպությունները քննարկում էին համատեղ աշխատանքը ավելի քան հինգ տարի և ստեղծել են մի քանի նման ապրանքներ և ծառայություններ, լրացրել են միմյանց։ 1998 թվականից սկսած Թերթերի համաշխարհային ասոցիացիան ամբողջ աշխարհում իրականացնում է ԶԼՄ-ների սպանված լրագրողների ամենամյա մոնիտորինգ։ Գրանցված ամենավատ տարին 2006 թվականն էր, երբ ԶԼՄ-ների 110 աշխատակիցներ զոհվել են իրենց աշխատանքային պարտքը կատարելիս։

Ինքնություն և առաքելություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթերի համաշխարհային ասոցիացիան մարդու իրավունքների մանդատով առևտրային կազմակերպություն է։ Առաջնային նպատակներն են՝ մամուլի ազատության պաշտպանությունը և առաջմղումը, թերթերի տնտեսական անկախությունը։ Այն վերլուծական կենտրոն է ռազմավարությունների, բիզնես մոդելների և օպերացիոն բարելավումների համար։

Գլխամասեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթերի համաշխարհային ասոցիացիան իրականացնում է իր աշխատանքները Ֆրանկֆուրտից (Գերմանիա), Փարիզից (Ֆրանսիա), ինչպես նաև մասնաճյուղեր ունի Սինգապուրում, Հնդկաստանում և Մեքսիկայում։

Խմբագիրների համաշխարհային ֆորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Խմբագիրների համաշխարհային ֆորումը խմբագիրների համար կազմակերպություն է Թերթերի և նորությունների հրատարակիչների ասոցիացիայի շրջանակներում։

Ազատության ոսկե գրիչ մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերթերի համաշխարհային ասոցիացիան աջակցում է Ազատության ոսկե գրիչ մրցանակին՝ ճանաչելու համար այն լրագրողին կամ մեդիա կազմակերպությանը, որը նշանակալի ներդրում է արել մամուլի ազատության պաշտպանության և առաջմղման համար[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «About». Wan-Ifra. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 7-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.
  2. «Taxing times» – via The Economist.
  3. «FIEJ» – via The Free Dictionary.
  4. Wan-Ifra. «Press Freedom». Wan-Ifra. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 4-ին.