Թերեզա Շլեզինգեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թերեզա Շլեզինգեր
գերմ.՝ Therese Schlesinger-Eckstein
Frauenreichskomitee 1917.jpg
Ծնվել էհունիսի 6, 1863(1863-06-06)[1]
ԾննդավայրՎիեննա, Գերմանական միություն[1]
Մահացել էհունիսի 5, 1940(1940-06-05)[1] (76 տարեկանում)
Մահվան վայրԲլուա[1]
ՔաղաքացիությունFlag of Austria.svg Ավստրիա
Մասնագիտությունքաղաքական գործիչ
Զբաղեցրած պաշտոններԱվստրիայի ազգային հորհրդի անդամ, member of the Austrian federal council?, Ավստրիայի ազգային հորհրդի անդամ[2] և member of the Austrian federal council?[2]
Քաղաքական կուսակցությունԱվստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն

Թերեզա Շլեզինգեր (գերմ.՝ Therese Schlesinger, ծնյալ` Eckstein; հունիսի 6, 1863(1863-06-06)[1], Վիեննա, Գերմանական միություն[1] - հունիսի 5, 1940(1940-06-05)[1], Բլուա[1]), ավստրիացի քաղաքական գործիչ և ակտիվիստուհի կանանց իրավունքների համար, գրող-սոցիալիստ[3]:

Նա Ավստրիայի Առաջին Հանրապետության խորհրդարանում ընտրված առաջին կիրն սոցիալ-դեմոկրատներից մեկն էր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թերեզա Շլեզինգերը ծնվել է 1863 թվականի հունիսի 6-ին Վիեննայում: Մեծացել է ազատական ​​հրեական արդյունաբերողների ընտանիքում, իր եղբայրների և քույրերի շրջանում` Էմմա Էկշտեյն, Ֆրիդրիխ Էկշտեյն և Գուստավ Էկշտեյն:

Թերեզան բարձրագույն կրթություն չի ստացել, նա մասնավոր դասեր է վերցրել և ինքնակրթությամբ է զբաղվել: 1894 թվականին իր ընկերուհի Մարի Լանգի միջոցով ծանոթանալով ֆեմինիզմին, միացել է Allgemeine Österreichischen Frauenverein (AÖFV) կանանց ասոցիացիային: Շուտով, Ավգուստա Ֆիկերտի ծանոթների շրջանը մտնելով, Թերեզան սկսել է նրա խորհրդով հոդվածներ գրել թերթերի և ամսագրերի համար: Նա գրել է Ֆերդինանդ Կրոնավետերի Volksstimme շաբաթաթերթի կանանց բաժնի համար և դարձել է AÖFV -ի փոխնախագահ: Պայքարել է կանանց և բարձրագույն կրթություն ստանալու և քվեարկելու իրավունքների համար:

Թերեզա Շլեզինգերը երկրորդ նստարանի ետևում աջից: Հիմնադիր ազգային ժողով, 1919 թվական

1896 թվականին Թերեզա Շլեզինգերը Ռոզա Մայրեդերի հետ միասին AÖFV -ի կողմից ուղարկվել է Ethischen Gesellschaft Wien կոնֆերանս Վիեննայի աշխատողների իրավիճակի վերաբերյալ հարցերով, որտեղ նա առաջին անգամ կապեր է հաստատել սոցիալ-դեմոկրատների հետ: Նույն թվականին նա ելույթ է ունեցել Բեռլինի միջազգային կանանց կոնգրեսում (Internationalen Frauenkongress)` նվիրված ավստրիացի կանանց շարժմանը: Նա սկսլ է ուսումնասիրել սոցիալական ժողովրդավարության տեսական հիմքերը և Վիեննայի համալսարանում լսել է Էմիլ Ռայխի սոցիալական էթիկայի վերաբերյալ դասախոսությունները: 1897 թվականի աշնանը նա դարձել է Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական ​​աշխատանքային կուսակցության անդամ: 1901 թվականին նա համագործակցել է Vereins sozialdemokratischer Frauen und Mädchen ասոցիացիայի հետ: Նա գրել է հասարակության մեջ կանանց հիմնահարցերի մասին գրքեր, կարդացել դասախոսություններ և հրապարակել է հոդվածներ Der Kampf, Arbeiter-Zeitung և Die Unzufriedene սոցիալ-դեմոկրատական ամսագրերում: Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում նա կուսակցության ձախ թևի առաջատար գործիչ էր` Վիկտոր Ադլերի և հետագայում Օտտո Բաուերի գլխավորությամբ:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

1888 թվականին Թերեզա Էկշտեյնն ամուսնացել է բանկի աշխատակից Վիկտոր Շլեզինգերի հետ: 1890 թվականին ծնվել է նրանց դուստրը` Աննան: Ծննդաբերության ժամանակ Թերեզան վարակվել է ծննդաբերական տենդով և երկուս ու կես տարվա հիվանդությունից հետո կարող էր տեղափոխվել միայն սայլակով և հենակներով: Հիվանդության ժամանակ, 1891 թվականի հունվարի 23-ին, նրա ամուսինը մահացել է տուբերկուլյոզից: Միակ դուստրը` Աննան, ով ամուսնացել էր իրավաբան Ջոզեֆ Ֆրեյի հետ, ինքնասպանություն է գործել 1920 թվականին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jutta Dick, Marina Sassenberg. Jüdische Frauen im 19. und 20. Jahrhundert. Lexikon zu Leben und Werk. Rowohlt, Reinbek 1993, ISBN 3-499-16344-6.
  • Gabriella Hauch. Schlesinger, Therese. In: Brigitta Keintzel, Ilse Korotin (Hrsg.): Wissenschafterinnen in und aus Österreich : Leben – Werk – Wirken. Wien : Böhlau, 2002 ISBN 3-205-99467-1, S. 650–655.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]