Թեդդի Կոլեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թեդդի Կոլեկ
Teddy Kollek during a Christmas eve cocktail party.jpg
 
Կուսակցություն՝ Ավոդա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Ծննդյան օր մայիսի 27, 1911(1911-05-27)[1][2][3][…]
Ծննդավայր Nagyvázsony, Հունգարիայի թագավորություն
Վախճանի օր հունվարի 2, 2007(2007-01-02)[4][1][2][…] (95 տարեկան) կամ հունվարի 7, 2007(2007-01-07)[5] (95 տարեկան)
Վախճանի վայր Երուսաղեմ
Գերեզման Հերցլի լեռ
Թաղված Հերցլի լեռ
Քաղաքացիություն Flag of Israel.svg Իսրայել
Ամուսին Tamar‏ Kollek? և Tamar Kollek?
Զավակներ Amos Kollek? և Osnat Kollek?
 
Պարգևներ

Իսրայելի մրցանակ, «Վաստակների համար» բավարիական շքանշան, Վիեն քաղաքի պատվո մատանի, Մեծ Խաչ աստղով և ուսի ժապավենով, Four Freedoms Award - Freedom of Worship?, Moses-Mendelssohn-Preis?, Բրաուն համալսարանի պատվավոր դոկտոր, Գերմանական գրավաճառների խաղաղության պարգև, Հարվարդի համալսարանի պատվավոր դոկտոր, Թել-Ավիվի համալսարանի պատվավոր դոկտոր, Կոլումբիայի համալսարանի պատվավոր դոկտոր, Բոն Գուրիոն համալսարանի պատվավոր դոկտոր, Վիեննայի համալսարանի պատվավոր դոկտոր, Տեխնիոնի պատվավոր դոկտոր, Վեյցմանի ինստիտուտի պատվավոր դոկտոր, Տորոնտոյի համալսարանի պատվավոր դոկտոր, Վիեննայի պատվավոր քաղաքացի, honorary doctor of the University of Notre Dame? և Եշիվա համալսարանի պատվավոր դոկտոր

Թեդդի (Թեոդոր) Կոլլեկ (հունգ.՝ Kollek Teddy [Tivadar], եբրայերեն՝ טדי קולק‎, մայիսի 27, 1911(1911-05-27)[1][2][3][…], Nagyvázsony, Հունգարիայի թագավորություն - հունվարի 2, 2007(2007-01-02)[4][1][2][…] կամ հունվարի 7, 2007(2007-01-07)[5], Երուսաղեմ), իսրայելցի հասարակական գործիչ, Երուսաղեմի քաղաքապետ 1965-1993 թվականներին[6][7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Հունգարիայի Նադվաժոն գյուղում (Բուդապեշտից 120 կմ արևմուտք), իր անունը ստացել է ի պատիվ Թեոդոր Հերցլի։ 1918 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Վիեննա[8][9]։ 1935 թվականին ընտանիքը տեղափոխվել է Պաղեստին։ Միացել է ՄԱՊԱՅ կուսակցությանը և դարձել Դավիդ բեն Գուրիոնի մտերիմը և հովանավորը։

1941-1952 թվականներին աշխատել է հետախուզությունում և հակահետախուզությունում։

1952-1965 թվականներին աշխատել է կառավարական ապարատում։ 1965 թվականին դուրս է եկել ՄԱՊԱՅ-ից և Բեն Գուրիոնի հետ դարձել ՌԱՖԻ-ի հիմնադիրներից մեկը։

1965 թվականին ընտրվել է Երուսաղեմի քաղաքապետ։ 1967 թվականին դարձել է միացյալ քաղաքի առաջին քաղաքապետը և վերընտրվել հինգ անգամ՝ քաղաքապետ լինելով տարի[10]։ Կոլեկի օրոք Երուսաղեմը վերածվել է ժամանակակից քաղաքի, և նրա բնակչությունը աճել է 3 անգամ, և այդպիսով դարձել է Իսրայելի ամենամեծ քաղաքը՝ առաջ անցնելով Թել Ավիվից։ Երուսաղեմի և Իսրայելի օգտին իր գործունեության համար նա արժանացել է Իսրայելի մրցանակին[11], ինչպես նաև «Վերայթի» մարդասիրության մրցանակին։ 1992 թվականին ստացել է Եյլի համալսարանի պատվավոր դոկտորի կոչում[12]։ 1993 թվականին ընտրություններում պարտվել է Էհուդ Օլմերտին, որից հետո թոշակի է անցել, սակայն շարունակել է ակտիվորեն մասնակցել քաղաքին նվիրված տարբեր միջոցառումներին։

Մահացել է 2007 թվականին հունվարի 2-ին։ Թաղվել է Երուսաղեմում՝ Հերցլ լեռան վրա։

MI5 հակահետախուզության անգլիական ծառայության կողմից 2007 թվականի սկզբին հրապարակված տվյալների համաձայն՝ Թեդդի Կոլլեկը համագործակցել է բրիտանական հակահետախուզության հետ՝ «Կարիճ» կոդային անվան տակ՝ նրան տեղեկություններ փոխանցելով հրեական ընդհատակյա կազմակերպությունների՝ «Էցել» և «Լեհի» գործունեության մասին։ Տեղեկատվության փոխանցումը, որը թույլ է տվել բրիտանական գաղութային իշխանություններին ձերբակալել այդ կազմակերպությունների շատ անդամների, իրականացվել է Հրեական գործակալության տնօրինության հավանությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. 4,0 4,1 4,2 http://fr.jpost.com/servlet/Satellite?cid=1167467643457&pagename=JPost/JPArticle/ShowFull
  5. 5,0 5,1 5,2 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  6. Zvielli Alexander (2 January 2007)։ «Teddy Kollek and his life-long dedication»։ The Jerusalem Post։ Վերցված է 3 January 2007 (չաշխատող հղում)
  7. Wilson Scott (January 2, 2007)։ «Longtime Mayor of Jerusalem Dies at 95»։ The Washington Post։ էջ 2։ Վերցված է January 2, 2007 
  8. Obituary: Teddy Kollek, in The Telegraph, London, 3 January 2007
  9. Susanne Blumesberger, Michael Doppelhofer, Gabriele Mauthe, eds. (2011)։ Handbuch österreichischer Autorinnen und Autoren jüdischer Herkunft: 18. bis 20. Jahrhundert (գերմաներեն)։ Walter de Gruyter for Österreichische Nationalbibliothek (Austrian National Library), Vienna։ էջ 720։ ISBN 978-3110949001։ Վերցված է 12 March 2020 
  10. Rabinovich Abraham (January 2, 2007)։ «How Teddy put Jerusalem back together again»։ The Jerusalem Post։ Արխիվացված է օրիգինալից May 29, 2012-ին։ Վերցված է January 3, 2007 
  11. «Israel Prize Official Site – Recipients in 1988 (in Hebrew)»։ Արխիվացված է օրիգինալից July 16, 2011-ին։ Վերցված է July 1, 2009 
  12. «Yale University. Honorary Degree Honorands, 1977—2000 (a) (Йельский университет. Почётные доктора, 1977—2000 а)» (անգլերեն)։ Yale University Office of Institutional Research։ 2000-10-25։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-24-ին։ Վերցված է 2015-10-24 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]