Թարմ սառեցված պլազմա
Մեկ միավոր թարմ սառեցված պլազմայի պարկ | |
Կլինիկական տվյալներ | |
Հոմանիշներ | ֆլեբոտոմիայից հետո 24 ժամվա ընթացքում սառեցված պլազմա (ՍՊ24) |
Թարմ սառեցված պլազմա (ԹՍՊ), արյան պատրաստուկ է, որը ստանում են ամբողջական արյան հեղուկ բաղադրիչից[1]։ Կիրառվում է պլազմայի մակարդման գործոնների (INR>1.5) կամ արյան այլ սպիտակուցների անբավարարությունը շտկելու նպատակով[1][2]։ Այն կարող է կիրառվել նաև որպես փոխարինիչ հեղուկ պլազմաֆերեզի ժամանակ[3][4]։ Խորհուրդ է տրվում օգտագործել խմբային(ABO) համապատասխան պլազմա[5][6]։ ԹՍՊ-ն խորհուրդ չի տրվում օգտագործել որպես ինֆուզիոն թերապիայի (ծավալ-վերականգնող) միջոց[1]։ Տրվում է ներերակային դանդաղ ներարկման միջոցով[3]։
Կողմնակի էֆեկտներից են սրտխառնոցն ու քորը[1]։ Ավելի հազվադեպ դիտվում են ալերգիկ ռեակցիաներ, թրոմբներ կամ վարակներ[1][2]։ Չկան հստակ տվյալներ հղիության ընթացքում կամ կրծքով կերակրման ժամանակ երեխայի վրա ԹՍՊ-ի ունեցած ազդեցության մասին[3]։ Հատուկ ուշադրության կարիք ունեն պրոտեին S-ի անբավարարությամբ, IgA-ի դեֆիցիտով և սրտային անբավարարությամբ պացիենտները[3]։ Թարմ սառեցված պլազման պարունակում է ջուր, սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր և վիտամիններ[2]։ Սառեցված վիճակում այն կարելի է պահպանել մոտ մեկ տարի[2]։
Պլազման բժշկության բնագավառում առաջին անգամ կիրառվել է Երկրորդ Համաշխարհային Պատերազմի ժամանակ[2]։ Այն ներառված է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հիմնական դեղամիջոցների ցուցակում՝ ամենաէֆեկտիվ և անվտանգ դեղամիջոցները առողջապահական համակարգում[7]։ Միացյալ թագավորությունում դրա արժեքը մեկ բաժնի համար մոտավոր £30 է[8]։ Կան նաև պլազմայի այլ տարատեսակներ՝ ֆլեբոտոմիայից (երակի հատում) հետո 24 ժամվա ընթացքում սառեցված պլազմա, կրիոպրեցիպիտատից զուրկ պլազմա, հալեցված պլազմա և լուծիչ ախտահանող պլազմա[2]։
Սահմանում[խմբագրել | խմբագրել կոդը]
ԱՄՆ-ում ԹՍՊ-ն սահմանվում է որպես մեկ միավոր ամբողջական արյունից ստացված հեղուկ բաժին, որը ենթարկվել է ցենտրիֆուգման, զտման և սառեցվել է մինչև պինդ կոնսիստենցիայի −18 °C (0 °F) կամ ավելի ցածր ջերմաստիճանային պայմաններում, ամբողջական արյան դոնորից կամ աֆերեզի սարքից հավաքելուց հետո ութ ժամվա ընթացքում[9]։ Հաճախ «ԹՍՊ» անվան տակ հասկացվում է փոխներարկված պլազմայի ցանկացած բաղադրիչ։ Պլազմայի այլ տարատեսակներից՝ ֆլեբոտոմիայից հետո 24 ժամվա ընթացքում սառեցված պլազման (ՍՊ24, անգլ․՝ PF24) ունի կիրառման նույն ցուցումներն ինչ ԹՍՊ-ն։ ՍՊ24-ն ունի պլազմայի մակարդման V և VIII գործոնների մի փոքր ավելի քիչ քանակություն։ Հատկանշանական է, որ ԱՄՆ-ում ՍՊ24-ը ունի ավելի լայն կիրառում, քան ԹՍՊ-ն։
Բժշկական կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹՍՊ-ի կիրառման համար գոյություն ունեն մի քանի հատուկ ցուցումներ։ Հիմնականում, այն կիրառվում է մակարդման գործոնների անբավարարությունը շտկելու համար, երբ այդ սպեցիֆիկ գործոնների պատրաստուկները կա՛մ անհասանելի են, կա՛մ անցանկալի։ Հիմնական դեղաչափը կազմում է 10-20 մԼ/կգ ռեցիպիենտի քաշի հաշվարկով[10]։
ԹՍՊ-ի կիրառման ցուցումներն են՝
- Պլազմայի որևէ մակարդման գործոնի անբավարարություն։ ԹՍՊ-ն կիրառվում է արյունահոսական հազվադեպ հանդիպվող հիվանդությունները բուժելու համար, երբ անբավարար մակարդման գործոնի պատրաստուկները անհասանելի են։ Այն սովորաբար կիրառվում է V գործոնի անբավարարությունը բուժելու համար[11]։
- Վարֆարինային էֆեկտի շտկում: Վարֆարին ստացող պացիենտները ունեն վիտամին K կախյալ մակարդման գործոնների՝ II, VII, IX, և X, ինչպես նաև պրոտեին C-ի և S-ի ֆունկցիոնալ դեֆիցիտ։ Այս ֆունկցիոնալ դեֆիցիտը կարելի է շտկել վիտամին K-ի հավելյալ ընդունմամբ։ Հակամակարդիչ թերապիա ստացող այն պացինենտները, ովքեր ունեն առատ արյունահոսություն կամ շտապ վիրահատական միջամտության կարիք, հնարավորության դեպքում, պետք է ստանան կոմպլեքս պրոթրոմբինային կոնցետրատ (II,IX և X, որոշ դեպքերում նաև VII մակարդմաան գործոններ պարունակող դեղամիջոց)[12]։ ԹՍՊ/ՊՍ24/հալեցված պլազմա կարելի է կիրառել միայն դեպքում, երբ այլընտրանքային ավելի էֆեկտիվ միջոց հասանելի չէ։ ASA-ի ուղեցույցները վարֆարինային էֆեկտը շտկելու նպատակով խորհուրդ են տալիս սկսել 5-8 մԼ/կգ ԹՍՊ հետագա լաբորատոր անալիզների վերահսկողությամբ[12]։
- Անտիթրոմբին III-ի անբավարարություն։ ԹՍՊ-ն կարող է կիրառվել որպես անտիթրոմբին III-ի աղբյուր այն պացիենտների համար, ովքեր ունեն վերջինիս դեֆիցիտ կամ պետք է ենթարկվեն վիրահատական միջամտության կամ թրոմոբոզների բուժման նպատակով ստանում են հեպարին։ ԱՄՆ-ում հասանելի են զտված, մարդուց ստացված և ռեկոմբինանտ տեսակի անտիթրոմբին III։
- Իմունային անբավարարության բուժում։ ԹՍՊ-ն օգտակար է այն մանկահասակներին, ովքեր ունեն երկրորդային իմունային անբավարարություն, կապված սպիտակուց կորցնող սուր էնտերոպաթիայի (ՍԱՏ-ի խանգարում) կամ ընդհանուր պարէնտերալ (բերանացի) սնուցման անէֆեկտիվության հետ։ ԹՍՊ-ն նաև կարող է հանդիսանալ հումորալ իմունոդեֆիցիտ ունեցող երեխաների և մեծահասակների համար իմունոգլոբուլինի աղբյուր։ Սակայն, վերջերս թարմ սառեցված պլազմային փոխարինման է եկել ն/ե զտված իմունոգլոբուլինը։
- Թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրայի բուժում։ Ախտորոշված կամ կասկածելի թրոմբոտիկ թրոմբոցիտոպենիկ պուրպուրայի (ԹԹՊ) բուժման համար որպես փոխարինիչ հեղուկ կարող են կիրառվել ԹՍՊ/ՍՊ24-ն կամ հալեցված պլազման։
Խորհուրդ չի տրվում կիրառել ԹՍՊ, քանի դեռ չունենք արյունահոսություն կամ արյան մակարդման հետ հաստատված խնդիր։ Ըստ այդմ, ԹՍՊ-ն ցուցված չէ վարֆարինային էֆեկտը շտկելու համար, քանի դեռ չկա արյունահոսություն, նույնիսկ INR > 9 ցուցանիշի պարագայում, բացառությամբ, եթե կա շտապ վիրահատության կարիք։ Այն նաև չի կիրառվում պլանային վիրահատությունների և ոչ շտապ վիրահատությունների դեպքում[13]։
Հալեցված պլազման ստացվում է ԹՍՊ-ից կամ ՍՊ24-ից։ Հալեցումից հետո այն պահվում է սառնարանում 1–6 °C ջերմաստիճանային պայմաններում։ Պահպանման ժամկետը հալեցումից հետո 5 օր է[10]։
Ռիսկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹՍՊ-ի օգտագործման հետ կապված ռիսկերն են վարակի ներթափանցումը, անաֆիլակտիկ ռեակցիան, ծավալային գերծանրաբեռնումը (փոխներարկման հետ կապված շրջանառվող արյան ծավալային գերծանրաբեռնում (անգլ․` transfusion associated circulatory overload (TACO)), այդ թվում՝ փոխներարկման հետ կապված թոքերի սուր վնասումը։ Վարակների ներթափանցման հետ կապված ռիսկերը նույնն են, ինչ ամբողջական արյան կամ էրիթրոցիտար զանգվածի փոխներարկման դեպքում։
Քիմիա[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹՍՊ-ն ստացվում է ամբողջական արյունը ցենտրիֆուգելու կամ աֆերեզի սարքի միջոցով, որից հետո այն սառեցվում ու պահեստավորվում է։
Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]
Պլազմայի և դրա բաղադրիչների կիրառումը զարգացել է վերջին չորս տասնամյակների ընթացքում։ ԹՍՊ-ի կիրառումը ԱՄՆ-ում 2000-2010 թթ․ աճել է մոտ տասը անգամ և հասել տարեկան գրեթե 2 միլիոն միավորի։ Այս հանգամանքը բացատրվում է մի քանի գործոններով, մասնավորպաես՝ ամբողջական արյան ավելի ցածր հասանելիությամբ։
Այլընտրանքային միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կան տվյալներ, որ պլազմայի այլ պատրաստուկներ (օր․՝ մեկ դոնորից ստացված պլազմա), որոնք չեն համապատասխանում ԹՍՊ-ի չափանիշներին, պարունակում են մակարդման գործոնների բավարար քանակ և կարող են կիրառվել ԹՍՊ-ի ցուցմամբ պացիենտների շրջանում։ Մեկ դոնորից ստացված պլազման էֆեկտիվ է մակարդման գործոնների թեթև դեֆիցիտի պարագայում։ Այն նաև կարող է կիրառվել վարֆարինային էֆեկտը շտկելու համար կամ լյարդային պաթոլոգիաների ժամանակ։
ԹՍՊ-ն այլևս չի հանդիսանում մի շարք վիճակներում առաջին ընտրության միջոց։ Կրիոպրեցիպիտատը կամ ֆիբրինոգենի կոնցետրատը կիրառվում են ֆիբրինոգենի անբավարարության ժամանակ։ Հեմոֆիլիա A-ի բուժման համար ընտրության միջոց է ռեկոմբինանտ VIII գործոնի կոնցետրատը։ Հեմոֆիլիա B-ի համար կիրառվում է ռեկոմբինանտ IX գործոնը։
Կրիստալոիդ կամ կոլոիդ լուծույթները, ինչպիսիք են մարդու պլազմայի ալբումինը կամ պլազմայի պրոտեինային ֆրակցիան, ինֆուզիոն թերապիա (ծավալ-վերականգնող) իրականացնելու տեսանկյունից ավելի նախընտրելի են, քան ԹՍՊ-ն։
Սննդանյութերի անբավարարությունը շտկելու համար կիրառվում են ամինաթթուների կամ դեքստրոզի լուծույթներ։ ԹՍՊ-ի կիրառման ամենակարևոր այլընտրանքը արյան պահպանման համալիրային համակարգն է։ Մասնավորապես՝ վիրահատության ընթացքում ինքնափոխներարկման իրականացումը[10] և նորմովոլեմիկ անեմիաները որպես փոխներարկման ցուցում չհանդիսանալը։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 British national formulary : BNF 69 (69 ed.)։ British Medical Association։ 2015։ էջ 172։ ISBN 9780857111562
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Shaz Beth H., Hillyer Christopher D., Roshal Mikhail, Abrams Charles S. (2013)։ Transfusion Medicine and Hemostasis: Clinical and Laboratory Aspects։ Newnes։ էջեր 209–212։ ISBN 9780123977885։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-23-ին
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 «Plasma Intravenous Advanced Patient Information - Drugs.com»։ www.drugs.com։ Արխիվացված է օրիգինալից հունվարի 11, 2017-ին։ Վերցված է հունվարի 10, 2017
- ↑ Schwartz Joseph, Padmanabhan Anand, Aqui Nicole, Balogun Rasheed A., Connelly-Smith Laura, Delaney Meghan, Dunbar Nancy M., Witt Volker, Wu Yanyun (June 2016)։ «Guidelines on the Use of Therapeutic Apheresis in Clinical Practice-Evidence-Based Approach from the Writing Committee of the American Society for Apheresis: The Seventh Special Issue»։ Journal of Clinical Apheresis 31 (3): 149–338։ ISSN 0733-2459։ PMID 27322218։ doi:10.1002/jca.21470
- ↑ Sikka Paul K., Beaman Shawn T., Street James A. (2015)։ Basic Clinical Anesthesia (անգլերեն)։ Springer։ էջ 102։ ISBN 9781493917372
- ↑ Aglio Linda S., Lekowski Robert W., Urman Richard D. (2015)։ Essential Clinical Anesthesia Review: Keywords, Questions and Answers for the Boards (անգլերեն)։ Cambridge University Press։ էջ 218։ ISBN 9781107681309
- ↑ «WHO Model List of Essential Medicines (19th List)»։ World Health Organization։ April 2015։ Արխիվացված է օրիգինալից դեկտեմբերի 13, 2016-ին։ Վերցված է դեկտեմբերի 8, 2016
- ↑ Yentis Steven M., Hirsch Nicholas P., Ip James (2013)։ Anaesthesia and Intensive Care A-Z: An Encyclopedia of Principles and Practice։ Elsevier Health Sciences։ էջ 147։ ISBN 9780702053757։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-23-ին
- ↑ Sally V. Rudmann (փետրվարի 18, 2005)։ Textbook of blood banking and transfusion medicine։ Elsevier Health Sciences։ էջեր 247–։ ISBN 978-0-7216-0384-1։ Արխիվացված է օրիգինալից մայիսի 30, 2013-ին։ Վերցված է նոյեմբերի 16, 2010
- ↑ 10,0 10,1 10,2 Technical manual։ Fung, Mark K., Grossman, Brenda J., Hillyer, Christopher D., Westhoff, Connie M., American Association of Blood Banks. (18th ed.)։ Bethesda, Md.: American Association of Blood Banks։ 2014։ ISBN 1563958880։ OCLC 881812415
- ↑ Mumford Andrew D., Ackroyd Sam, Alikhan Raza, Bowles Louise, Chowdary Pratima, Grainger John, Mainwaring Jason, Mathias Mary, O'Connell Niamh (2014-11-01)։ «Guideline for the diagnosis and management of the rare coagulation disorders»։ British Journal of Haematology 167 (3): 304–326։ ISSN 1365-2141։ PMID 25100430։ doi:10.1111/bjh.13058
- ↑ 12,0 12,1 Keeling David, Baglin Trevor, Tait Campbell, Watson Henry, Perry David, Baglin Caroline, Kitchen Steve, Makris Michael, British Committee for Standards in Haematology (2011-08-01)։ «Guidelines on oral anticoagulation with warfarin – fourth edition»։ British Journal of Haematology 154 (3): 311–324։ ISSN 1365-2141։ PMID 21671894։ doi:10.1111/j.1365-2141.2011.08753.x
- ↑ «Society for the Advancement of Blood Management | Choosing Wisely»։ www.choosingwisely.org։ Վերցված է օգոստոսի 1, 2018
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- NIH Consensus Development Program: Fresh Frozen Plasma: Indications and Risks (public domain)
- Circular of Information describing intended uses of transfusion products in the United States
|