Թամար Օգանեզովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թամար Օգանեզովա
Ծնվել էհունվարի 7, 1895(1895-01-07) կամ հունվարի 19 (31), 1895
ԾննդավայրԲաթում, Ռուսական կայսրություն
Մահացել էսեպտեմբերի 27, 1976(1976-09-27)[1] (81 տարեկան) կամ սեպտեմբերի 23, 1976(1976-09-23) (81 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանԴոնսկոե գերեզմանատուն
ԿրթությունԺնևի համալսարան (1914)
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Մասնագիտությունդերասանուհի
ԸնտրանիՏասներկու ուղեկիցներ
Պարգևներ և մրցանակներ
ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ և ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Թամար Սմբատի Օգանեզովա (հունվարի 7, 1895(1895-01-07) կամ հունվարի 19 (31), 1895, Բաթում, Ռուսական կայսրություն - սեպտեմբերի 27, 1976(1976-09-27)[1] կամ սեպտեմբերի 23, 1976(1976-09-23), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային դերասանուհի, ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստուհի (1958)[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1914 թվականին ավարտել է Ժնևի համալսարանի պատմաբանասիրական ֆակուլտետը, 1917 թվականին՝ Ն․ Օ․ Մասսալիտինովի և Ն․ Ա․ Պոդգոռնու թատերական դպրոցը (Մոսկվա)։ Բեմական գործունեությունն սկսել է Ն․ Բալիևի «Չղջիկ» թատրոնում (1917-1922)։ Խաղացել է նաև Կորշի (1923-1924) և Սարատովի էքսցենտրիկ ներկայացումների (1924-1925) թատրոններում։ 1925 թվականից՝ Մոսսովետի թատրոնի դերասանուհի[3][4]։

Մահացել է 1976 թվականին։ Աճյունասափորը թաղված է Դոնսկոե գերեզմանատանը։

Դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դոլորես (Սարդուի «Ֆլանդրիա»)
  • Էմիլիա, Կվիկլի (Շեքսպիրի «Օթելլո», «Վինձորի զվարճասեր կանայք»)
  • Արկադինա (Չեխովի «Ճայը»)
  • Բելիսա (Լոպե դե Վեգայի «Սիրահարված հնարամիտ աղջիկը»)
  • Աննա Սոմովա (Գորկու «Սոմովը և ուրիշներ»)
  • Պոդուշկինա (Սոֆրոնովի «Քո ժպիտը միլիոն արժե»)
  • Զարուհի (Գրիգոր Տեր-Գրիգորյանի «Վերջին մեխակներ»)

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարգևներ և մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1947)
  • ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ (1958)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Образцова А., Т-р им. Моссовета, М., 1959, с. 20, 89, 119, 180, 182, 221.
  • Театральная энциклопедия. Том 4/Глав. ред. П. А. Марков - М.: Советская энциклопедия, 1965. - 1152 стб. с илл., 76 л. илл.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Ով ով է. հայեր (հայ.) / Հ. ԱյվազյանԵրևան: Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 2005.
  2. «Оганезова, Тамара Сумбатовна».
  3. «Великие старухи». www.e-reading.club. Վերցված է 2019 թ․ հունվարի 7-ին.
  4. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան։ Հ. 1, 2007:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 12, էջ 511