Թամարա Թոդևսկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թամարա Թոդևսկա
Tamara Todevska - ESC 2008.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունТамара Тодевска
Ծնվել էհունիսի 1, 1985(1985-06-01) (34 տարեկան)
Սկոպյե, Մակեդոնիայի Սոցիալիստական Հանրապետություն, ՀՍՖՀ
ԵրկիրՀյուսիսային Մակեդոնիա Հյուսիսային Մակեդոնիա
ԺանրերՓոփ երաժշտություն
Մասնագիտություներգչուհի
Գործիքներվոկալ
Կայքtamaratodevska.tk

Թամարա Թոդևսկա (մակեդ.՝ Тамара Тодевска, ծն. 1 հունիսի, 1985, Սկոպյե, Մակեդոնիա), հայտնի է նաև որպես Թամարա, մակեդոնացի երգչուհի, մակեդոնացի մեկ այլ հայտնի երգչուհի Տիյանա Թոդևսկա-Դապչևիչի քույրը։

Վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարան ծնվել է 1985 թվականի հունիսի 1-ին Մոլդովայի Սկոպյե քաղաքում՝ երաժիշտների ընտանիքում։ Հայրը (մակեդոնացի)՝ Վելկո Թոդևսկին, երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր է, մայրը (թրքուհի)՝ Բրանկա Թոդևսկան՝ օպերային երգչուհի։

Երաժշտական կարիերան[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարա Թոդևսկան իր առաջին երգը՝ «Игра луда» («Խելագար խաղեր») կատարել է 1997 թվականին՝ քրոջ հետ դուետով։ Սակայն նրա երաժշտական կարիերան սկսվել է ավելի ուշ՝ 2003 թվականին, երբ նա մասնակցեց Չեռնոգորիայի «Suncane Skale» փառատոնին և կատարեց «1003» երգը (մակեդ.՝ Илјада и три)՝ զբաղեցնելով 2-րդ տեղը։

«Сино» (2005)[խմբագրել | խմբագրել կոդը]

2005 թվականին Թամարա Թոդևսկան թողարկեց իր առաջին ալբոմը՝ «Сино» («Կապույտ»)։ Ալբոմի պրոդյուսերն Ալեքսանդր Մասևսկին էր, որը հետագայում՝ սկսած 2007 թվականից, սերտորեն համագործակցում է երգչուհու հետ։ Ալբոմից մի քանի երգեր՝ «1003», «Најдобри Пријатели», «Седмо небо» (Վրչակի հետ դուետ) և այլն, Մակեդոնիայում դարձան հիթեր։

Национален Евросонг 2007[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Թամարան մասնակցեց «Եվրատեսիլ» մրցույթի Մակեդոնիայի ազգային ընտրությանը։ Նա կատարեց «Кажи кој си ти» («Ասա ինձ՝ ով ես դու») երգը, որի հեղինակն Ալեքսանդր Մասևսկին էր։ Եզրափակչում երգչուհին հավաքեց 105 միավոր և զբաղեցրեց երկրորդ տեղը։

Skopje Fest 2008[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի փետրվարին Թամարան նորից է մասնակցում «Եվրատեսիլ» մրցույթի ազգային ընտրությանը, բայց այս անգամ Ռադե Վրչակովսկու և Ադրիան Գաջայի հետ։ Նրանք ներկայացրին «Во име на лјубовта» երգը[1], որն էլ հաղթող ճանաչվեց և շուտով հիթ դարձավ Բալկաններում: Երգը ձայնագրվել էր մակեդոներեն, ալբաներեն, սերբերեն, թուրքերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով։ «Let me love you» երգի անգլերեն տարբերակն էլ կատարվեց «Եվրատեսիլ 2008» մրցույթում։ Երգի տեսահոլովակը նկարահանվել էր մակեդոնացի ռեժիսոր Դեյան Միլիցևիչի կողմից։

Flickr - proteusbcn - Semifinal 2 Eurovision 2008 (67).jpg

Մասնակցությունը Եվրատեսիլին[խմբագրել | խմբագրել կոդը]

Եռյակը «Let me love you» երգը կատարեց երկրորդ կիսաեզրափակչում՝ ելույթ ունենալով 18-րդը։ Զբաղեցրին 10-րդ տեղը, ինչի պատճառով չանցան եզրափակիչ։ Եզրափակչում նրանց փոխարեն հանդես եկավ Շառլոտա Պերելլին, որը զբաղեցրել էր 13-րդ տեղը։

Եվրատեսիլ 2014[խմբագրել | խմբագրել կոդը]

Թամարան «Եվրատեսիլ 2014»-ին մասնակցեց որպես քրոջ՝ Տիյանայի բեք-վոկալիստ։ Քույրը ներկայացնում էր Մակեդոնիան:

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сино (2005)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Игра луда (1997, feat. Տիյանա Թոդևսկա-Դապչևիչ)
  • Дали знам (2002)
  • Кога би мозела (2002, feat. Բրանկա Թոդևսկա)
  • 1003 (2003)
  • Sex (2004)
  • Најдобри Пријатели (2005, feat. Վրչակ)
  • Лоса Девојка (2006)
  • Седмо небо (2006, feat. Վրչակ)
  • Кажи кој си ти (2007)
  • Луда (2007, feat. DNK, Վրչակ, Komandant Koki)
  • За Македонија (2007, feat. Toni Zen)
  • Смешно зар не (2007)
  • Во име на лјубовта (անգլ.՝ Let me love you/սերբ.՝ Тебе волим/թուրք.՝ Yoksun/ռուս.՝ Во имя любви/ալբ․՝ Dashuri Mistike (2008; feat. Վրչակ & Ադրիան Գաջա)
  • Со маки сум се родила (2008 - մակեդոնական ազգային երգի տեխնոմշակում)
  • Дајем ти све (2008)
  • Усне ко крв (2009)
  • Una magia Pandev (2009, feat. Toni Zen)
  • Шарена Песма (2009)
  • Давам Jас Се (2009)

Հավաքածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Македонија навива (2008)
  • Македонија засекогаш (2008)
  • Kirilico Ispeana (2009)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]