Թագավորական բանակի և ռազմական պատմության բելգիական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թագավորական բանակի և ռազմական պատմության բելգիական թանգարան
Royal Military Museum Brussels 2007 456.JPG
Տեսակ ռազմական թանգարան
Երկիր Flag of Belgium (civil).svg Բելգիա
Տեղագրություն Բրյուսել
Վայր Cinquantenaire
Հիմնադրված է մարտի 25, 2013
Կոորդինատներ: 50°50′30.01″ հս․ լ. 4°23′29.00″ ավ. ե. / 50.8416694° հս․. լ. 4.3913889° ավ. ե. / 50.8416694; 4.3913889
Կայք klm-mra.be

Թագավորական բանակի և ռազմական պատմության բելգիական թանգարան (ֆր.՝ Musée Royal de l'Armée, հոլ.՝ Koninklijk Legermuseum), ռազմա-պատմական թանգարան Բրյուսել քաղաքում:

Մեծ ռազմական թանգարանը տեղակայված է Բրյուսելի կենտրոնից որոշակի հեռավորության վրա՝ «Հիսունամյակի պուրակ» համալիրում: Թանգարան մուտքը վճարովի է, արժեքը՝ 10€:

Աշխատում է առավոտյան ժամը 9-ից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1910 թվականի ցուցահանդեսի ժամանակ պատրաստվել էր Բելգիայի ռազմական պատմությանը նվիրված տաղավար, որը մեծ հետաքրքրություն առաջացրեց հանրության մոտ: Այդ իսկ պատճառով մշտապես գործող թանգարան ունենալու միտք առաջացավ: Սկզբում թանգարանը նախատեսվոմ էր կառուցել Կամբրե (l'Abbaye de la Cambre) վանքի տարածքում: 1923 թվականին թանգարանը բացվեց Բրյուսելի «Հիսունամյակի պուրակ» համալիրում:

Հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում ներկայացված է զինտեխնիկայի մեծ հավաքածու, սառը և հրաձգային զենքեր, հրետանի, տանկեր, ռազմական մեքենաներ, ինքնաթիռներ (ներառյալ՝ Junkers Ju 52-ը), զինվորական համազգեստներ, հանդերձանքներ, ռազմական կենցաղավարության առարկաներ, ինչպես նաև միջնադարյան և ժամանակակից զենքների տարբեր տեսակներ:

Թանգարանի հավաքածուն աշխարհի ռազմա-պատմական հավաքածուների մեջ ամենախոշորներից մեկն է: Թանգարանը 100 մետր երկարությամբ առանձին տաղավար ունի, որտեղ ներկայացված են ռազմական ինքնաթիռներ՝ աերոպլանների ամենաառաջին մոդելներից մինչև ժամանակակից ռեակտիվ ինքնաթիռներ, ինչպես նաև առկա է հատուկ տանկային բակ:

Բազմաթիվ ցուցադրանմուշներ նվիրված են գաղութային նվաճումների ժամանակաշրջանին. առաջին և երկրորդ համաշխարհային պատերազմներին:

Ռուսական հավաքածու[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում է գտնվում Ռուսական կայսրության զինված ուժերի բացառիկ հավաքածուն՝ համազգեստները, խորհրդանշանները, զենքերը, շքանշանները և մեդալները: Թանգարանի ռուսական բաժանմունքը հիմնել է բելգիական բանակի մայոր, թանգարանի տնօրեն Լ. Լեկոնտը: Թանգարանում ներկայացված են հավաքածուներ՝ նվիրված կազակական գնդի Լեյբ-գվարդիային: Մեծ հավաքածում նվիրված է Առաջին համաշխարհային պատերազմին և նրանքւմ՝ Ռուսաստանի մասնակցությանը:[1] Ցուցադրանմուշների մեծ մասը թանգարանի հավաքածուի մեջ ներառվել է հեղափոխությունից հետո՝ բերվելով սպիտակգվարդիականներ էմիգրանտների կողմից: Այդ կերպ են թանգարանին հանձնվել Սանկտ Պետերբուրգից արտահանված ռուս կայսրեր Նիկոլայ I-ի, Ալեքսանդր II-ի և Ալեքսանդր III-ի համազագեստները

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]