Ընկերների օր
Ընկերների օր | |
---|---|
Տեսակ | հիշարժան ամսաթիվ |
Ամսաթիվ | Հուլիսի 20 |
Տոնվում է | Լատինական Ամերիկա |
սկսած | Հուլիսի 20 |
մինչև | Հուլիսի 30 |
Ընկերների օր (իսպ.՝ Día del Amigo), տոն, որն ամեն տարի նշում են հուլիսի 20-ին՝ Արգենտինայում, Էկվադորում, Բրազիլիայում և Ուրուգվայում, նաև հուլիսի 30-ին՝ Պարագվայում, և հուլիսի առաջին շաբաթ օրը՝ Պերուում։ Այդ օրը հաճելի է գնել նվերներ և հուշանվերներ ընկերների համար։
Այս տոնը ստեղծելու գաղափարը տվել է բժիշկ Ռամոնու Արտեմիո Բրաչո Պէտրո-Պինացկո քաղաքից, ով 1958 թվականին ընկերություն է հիմնել, որպեսզի մարդկանց մեջ ամրապնդեն ընկերասիրությունը, հուսալով, որ այն կդառնա մշտական տոն։ Պարագվայում այդ տոնը սկսել են նշել հուլիսի 30-ին։
Արգենտինայում ընկերների օր տոնի մասին գաղափարը տվել է լրագրող Էնրիկ Էրնեստո Ֆեբրարոն, նշելով այն հուլիսի 20-ին, այս տոնը այնքան հայտնի դարձավ, որ հաճախ այն նշելու և մեկը մյուսին համապատասխան մաղթանքներ հղելու պատճառով բջջային կապերի խախտում էր տեղի ունենում։ Բուենոս Այրես, Մենդոսա, Կորդովա և Ռոսարիո քաղաքներում այն համեմատվում էր Ամանորի և Սուրբ ծննդի հետ[1]։ Արգենտինացի գրող Ռոբերտո Ֆոնտանորրոսի մահից հետո 2007 թվականի հուլիսի 19-ի հաջորդ օրը երկրում աճում է քաղաքացիների թիվը, որոնք ցանկանում էին փոխել տոնի նշման օրը դարձնելով այն հուլիսի 19-ը։
Բրազիլիայում ընկերների օրը նշում են նաև ապրիլի 18-ին։
Պերուում ընկերների օրը սկսեցին նշել 2009 թվականից, տոնվում է հուլիսի առաջին շաբաթ օրը։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «20 июля - День друга в Латинской Америке». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 7-ին.