Ընկերության միջազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ընկերության միջազգային օր

Տեսակմիջազգային օր
ԱմսաթիվՀուլիսի 30

Ընկերության միջազգային օր, նշվում է հուլիսի 30-ին, սահմանվել է ընկերներին երախտագիտություն հայտնելու նպատակով։ Ընկերության միջազգային օրը ամենաերիտասարդ տոներից մեկն է օրացույցում։ Այդ օրը հուլիսի 30-ին նշելու գաղափարը հաստատվել է 2011 թվականի ապրիլի 27-ին` ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 65-րդ համագումարի ժամանակ։ ՄԱԿ-ը պետական կառույցներին, ինչպես նաև միջազգային կազմակերպություններին առաջարկել է նշել հուլիսի 30-ը համաձայն մշակութային սովորույթների[1][2]։

ՄԱԿ-ի որոշման մեջ շեշտը դրվում է տարբեր երկրների միջև ընկերական հարբերությունների ձևավորման կամ շարունակականության կարևորության վրա։ «Ազգերի, երկրների, մշակույթների միջև ընկերությունը կոչում է խաղաղության և կամուրջներ ստեղծում հասարակությունների միջև, ինչը նպաստում է մշակութային բազմազանության»,— ասվում է փաստաթղթում։ Ընկերության միջազգային օրվա խնդիրներից է երիտասարդների, ինչպես նաև ապագա առաջնորդների ուշադրությունը սևեռել հասարակական գործունեության վրա, որն ուղղված է տարբեր մշակույթների հարգալից ըմբռնմանը։ Շատ երկրներում իրականացվում են ընկերության քարոզչությանն առնչվող տարբեր միջոցառումներ[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nations United։ «Международный день дружбы»։ United Nations (ռուսերեն)։ Վերցված է 2020-07-31 
  2. «Cruzada Mundial de la Amistad»։ cruzadamundialdelaamistad.blogspot.com (իսպաներեն)։ Վերցված է 2020-07-31 
  3. http։//www.un.org/ga/search/view_doc.asp?symbol=A/65/L.72 (անգլ.)