Էքսելոն տաղավարներ
![]() | |
Տեսակ | կառույց |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Չիկագո |
Ճարտարապետական ոճ | մոդեռնիզմ |
Սեփականատեր | Չիկագո |
Հիմնադրված է | նոյեմբեր 2004 |
Բացված | ապրիլի 30, 2005 |
Ճարտարապետ | Ռենցո Պիանո |
![]() | |
![]() | |
Էքսելոն տաղավարներ (անգլ.՝ Exelon Pavilions), Ամերիկայի Միացյալ Նահանգների Իլինոյս նահանգում Չիկագոյի Քուք կոմսության Լուպ համայնքի տարածքում գտնվող չորս շենքեր են, որոնք էլեկտրական հոսանք են արտադրում արևի էներգիայից և ապահովում են մուտք Միլենիում պարկի (անգլ.՝ Millennium Park) ստորգետնյա կայանատեղի[1]։ Հյուսիսարևելյան Էքսելոն և հյուսիսարևմտյան Էքսելոն տաղավարները (համատեղ հյուսիսային Էքսելոն տաղավարներ) գտնվում են Ռենդոլֆ փողոցի երկայնքով ձգվող զբոսայգու հյուսիսային եզրին և հարում են Հարիս թատրոնին։ Հարավարևելյան Էքսելոն և հարավարևմտյան Էքսելոն տաղավարները (համատեղ հարավային Էքսելոն տաղավարներ) եզրափակում են Մոնրոյի փողոցի երկայնքով ձգվող Լուրիե Գարդեն (անգլ.՝ Lurie Garden) զբոսայգու հարավային եզրը։ Տաղավարները միասին արտադրում են տարեկան մոտ 2350 դոլար արժողությամբ[2] 19,840 կՎտժ էլեկտրաէներգիա[3]։
7 միլիոն դոլար արժողությամբ չորս տաղավարները[4] նախագծվել են 2001 թվականի հունվարին; շինարարությունը սկսվել է 2004 թվականի հունվարին։ Հարավային տաղավարների շինարարությունը ավարտվել և դրանք բացվել են 2004 թվականի հուլիսին, իսկ Հյուսիսային տաղավարներն ավարտվել են 2004 թվականի նոյեմբերին, հանդիսավոր բացումը տեղի է ունեցել 2005 թվականի ապրիլի 30-ին[5] : Էներգիա արտադրելուց բացի, չորս տաղավարներից երեքը ապահովում են այգու ներքևում գտնվող ավտոկայանատեղերի մուտքը[6], իսկ չորրորդը ծառայում է որպես այգու ողջույնի կենտրոն և գրասենյակ[7] ։ Էքսելոն ընկերությունը, որն էլեկտրաէներգիա է արտադրում և տեղափոխում իր դուստր Commonwealth Edison (ComEd) ընկերության միջոցով[4], տաղավարների համար նվիրաբերել է 5,5 միլիոն դոլար[3][8][9] : Chicago Tribune թերթի ճարտարապետության քննադատ Բլեր Քամինը բարձր է գնահատել Հարավային տաղավարները որպես «փոքր մոդեռնիստական զարդեր», բայց քննադատել է Հյուսիսային տաղավարները՝ համարելով «գրեթե բոլորովին սև և անթափանց»[4]։ Հյուսիսային տաղավարները արժանացել են Միացյալ Նահանգների Կանաչ շենքերի խորհրդի «Առաջնորդություն Էներգետիկայի և բնապահպանական դիզայնի բնագավառում» մրցանակի (LEED) արծաթե վարկանիշին, ինչպես նաև պարգևատրվել են Ջեռուցման, հովացման և օդորակման ճարտարագետների ամերիկյան ընկերության (ASHRAE) մրցանակով[4]։
Նախապատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միչիգան լճի արևելքում գտնվող Գրանտ պարկը 19-րդ դարի կեսից Չիկագոյի նախամուտքն էր։ Միչիգան պողոտայից արևելք, Ռանդոլֆ փողոցից հարավ և Կոլումբուս Դրայվից արևմուտք գտնվող զբոսայգու անկյունում մինչև 1997 թվականը Իլինոյսի կենտրոնական երկաթուղու կայանատեղիներն ու կայարաններն էին։ 1997 թվականին այս տարածքում գործարկվել է Միլենիում զբոսայգին[10], որը 2009 թվականին քաղաքի մասշտաբով զբոսաշրջիկ-այցելուների քանակով միայն Ռազմածովային նավամատույցին (անգլ.՝ Navy Pier) էր զիջում[11]։
1836 թվականին, Չիկագոյի կազմավորումից մեկ տարի առաջ[12], Ջրանցքների հանձնակատարների խորհուրդը անցկացրել հանրային աճուրդներ քաղաքի առաջին լոտերի համար։ Հեռատես քաղաքացիները՝ լճի ափը որպես հասարակական բաց տարածք պահելու համար, հանձնաժողովի անդամներինն համոզել են Միչիգանի պողոտայից արևելք գտնվող Ռանդոլֆ փողոցի և Պարկ Ռոուի (11-րդ փողոց) միջև ընկած տարածքը հայտարարել «Հասարակական ընդհանուր տարածք, որը միշտ բաց, մաքուր և ցանկացած շինությունից զերծ կամ այլ խոչընդոտներից ազատ կլինի, ցանկացած իրադրությունում»[13]։ Գրանտ պարկը «միշտ բաց, պարզ և ազատ» է ՝ պաշտպանված օրենսդրությամբ, որը հաստատվել էր Իլինոյսի Գերագույն դատարանի չորս նախկին վճիռներով[14][15][16] : 1839 թվականին Միացյալ Նահանգների ռազմական քարտուղար Ջոել Ռոբերտս Փոյնսեթը Ֆորտ Դիրբորնի արգելոցը շահագործումից հանել է և Միչիգանի պողոտայից դեպի արևելք գտնվող Ռանդոլֆ փողոցի և Մեդիսոն փողոցի միջև ընկած տարածքը հայտարարել է «Շինություններից ընդմիշտ ազատ հասարակական տարածք»[12]։
Գրանտ պարկի պաշտպան Ահարոն Մոնտգոմերի Ուորդը, որը հայտնի էր փոստային պատվերների գյուտով, երկու անգամ Չիկագո քաղաքին դատի է տվել, որ պարտադրի նրան քանդել զբոսայգու տարածքի շենք-շինությունները և չթույլատրի նորերի կառուցումը.[17][18]։ 1890 թվականին պնդելով, որ Միչիգան ավենյուի սեփականատերերը զբոսայգում սերվիտուտ իրավունք ունեն, Ուորդը դատական հայց է ներկայացրել, որ զբոսայգին շենքերից ազատ տարածք համարվի։ 1900 թվականին Իլինոյսի գերագույն դատարանը հայտարարել է, որ Միչիգան ավենյուից արևելք ընկած տարածքները ենթակա են նվիրաբերության և սերվիտուտի[19]։ 1909 թվականին Ուորդը փորձել է կանխել Ֆիլդի անվան բնագիտության պատմության թանգարանի շինարարությունը, դատարանը ընդունել էնրա փաստարկները, և թանգարանը կառուցվել է այլ վայրում[20][21][22]։ Արդյունքում քաղաքի օրենքներով սահմանափակվել են Գրանդ պարկի շինությունների բարձրությունները (Մոնտգոմերի Ուորդի սահմանափակում) մինչև 12 մետր, բացառությամբ բեմահարթակների[23]։ Այնուամենայնիվ Միլենիում պարկում Քրոուն շատրվանը (15մ) և Ջեյ Փրիցքերի տաղավարը (42մ) գերազանցում են սահմանափակումը, քանի որ դասակարգվել են արվեստի ստեղծագործություն, այլ ոչ թե շենք-շինություն։ Հյուսիսային տաղավարների միջև տեղակայված Հարիսի թատրոնը կառուցվել է հիմնականում ստորգետնյա, որ խուսափի բարձրության սահմանափակումից[24][25]։ Հյուսի-արևմտյան տաղավարը ամենաբարձրն է և ունի երեք հարկ, հյուսիս-արևելյանը՝ երկու հարկ, իսկ հարավային տաղավարներ մեկհարկանի են[5]։
Նախագծում և շինարարություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաղավարները Էքսելոն են կոչվել ի պատիվ էլեկտրական հոսանք արտադրող ընկերության, որի արտադրանքը տեղափոխում է Commonwealth Edison (ComEd) դուստր ձեռնարկությունը[4]։ Չիկագո քաղաքը Exelon և ComEd ընկերությունների հետ համատեղ մի շարք էկոլոգիական նախագծեր է իրականացրել՝ ներառյալ շենքերում արևային էներգիայի սարքերի, վերականգնվող էներգիայի սարքավորումների նախագծումն ու տեղադրումը։ Նմանապես գործողություններ են իրականացվել միտված վերականգնվող էներգիայի պաշտպանությանը և քաղաքում կանաչ ճարտարապետության վերաբերյալ հասարակական տեղեկատվության բարձրացմանը[26]։ Տաղավարների կառուցումը արժեցել է 7մլն դոլար[4], որից 5,5 միլիոնը նվիրաբերել են Exelon և ComEd ընկերությունները[3]։
Հյուսիսային տաղավարների գլխավոր նախագծողը Թոմաս Հ. Բիբին է՝ Hammond Beeby Rupert Ainge Architects ընկերությունից[5]։ Հյուսիսային տաղավարների համար Բիբիի նախագծերը «ներդաշնակ են Հարիս թատրոնի հետ»[27], որի ճարտարապետը նույնպես նա է։ Հյուսիսային տաղավարները գտնվում են Ռենդոլֆ փողոցի երկայնքով ՝ թատրոնի երկու կողմերում, որը Միլենիում զբոսայգու փակ կատարողական արվեստի վայրն է[5]։
Հարավային տաղավարները նախագծվել են Renzo Piano Building Workshop ընկերության ճարտարապետ Ռենցո Պիանոն[5]։ Նա նախագծել է Չիկագոյի արվեստի ինստիտուտի նոր մասնաշենքը, որը գտնվում է Մոնրոյի փողոցի հարավային տաղավարներից այն կողմ և բացվել է 2009 թվականին, տաղավարներն ավարտելուց տարիներ անց[3]։ Պիանոն նաև նախագծել է Նիկոլս կամուրջը, որը միացնում է Հազարամյակի այգին և Արվեստի ինստիտուտը և գտնվում է Հարավարևմտյան տաղավարի հարևանությամբ[28]։
Էքսելոն տաղավարների նախագծման գործընթացը սկսվել է 2001 թվականի սեպտեմբերին, իսկ շինարարությունը՝ 2004 թվականի հունվարից։ Բոլոր չորս տաղավարների գլխավոր կապալառուն Walsh Construction ընկերությունն է եղել։ Հարավային տաղավարներն ավարտվել են 2004 թվականի հուլիսին և բացվել են 2004 թվականի հուլիսի 16-ին, երբ Հազարամյակի այգին իր հանդիսավոր բացումն է նշել։ Հյուսիսային տաղավարները չեն ավարտվել 2004 թվականի հուլիսին, բայց ավարտվել են այդ տարվա նոյեմբերին։ Էքսելոնի բոլոր չորս տաղավարները պաշտոնապես հանրության համար բացվել են 2005 թվականի ապրիլի 30-ին[4][5]։
Կառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հյուսիսային տաղավարները նախագծվել են որպես մինիմալիստական սև խորանարդներ[7],, և դրանք միասին կարող են տարեկան արտադրել 16,000 կՎտժ (58,000 ՄՋ) էլեկտրաէներգիա[3]։ Տաղավարների պատեր արտաքինից երեսապատված են վերամշակված ալյումինի շերտերով, որոնց մեջ հատուկ մշակված «մոնոբյուրեղային ֆոտոգալվանային մոդուլներ և իզոթերմիկ ապակի» կա[29]։ Արևի ճառագայթների ջերմության կոնվեկցիան ֆոտոգալվանային մոդուլներով ծածկված օդային խոռոչներում օդի շարժում է առաջացնում։ Յուրաքանչյուր տաղավարի տանիքի ջրամեկուսացման համար օգտագործվել է «բարձր ջերմաանդրադարձունեությամբ ջերմապլաստիկ թաղանթ», որն օգնում է մեղմել քաղաքի բարձր ջերմային ազդեցությունը[29]։
Ֆոտոգալվանային մոդուլները արտադրում են էլեկտրաէներգիա և ապահովում տաղավարների լուսավորության մեծ մասը։ Հյուսիսային տաղավարները Չիկագոյի առաջին շենքերն են, որոնք օգտագործում են շենքում ներկառուցված ֆոտոգալվանային բջիջներ, որոնք արևային էներգիայի համակարգ են[26]։ Հազարամյակի զբոսայգու նախագծողները պնդում են, որ տաղավարները Միջին Արևմուտքում առաջին շինություններն են, որ ունեն էլեկտրաէներգիա արտադրող պատեր[4]։
Հյուսիսարևմտյան տաղավար[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսարևմտյան տաղավարը տեղակայված է Է. Ռանդոլֆ փողոց 151 հասցեում[30]։ Այնտեղ տեղակայված են Միլենիում պարկի «Ողջույնի կենտրոնը» (անգլ.՝ Welcome Center) և Էքսելոն էներգիայի էկրանը[7]։ Այնտեղ են Միլենիում պարկի գրասենյակներն ու հասարակական զուգարանները[3]։ Հյուսիսարևմտյան եռահարկ տաղավարը չորս տաղավարներից ամենամեծն է՝ 570 մ²[5], և միակ տաղավարն է, որը չի ապահովում մուտքը դեպի ստորգետնյա ավտոկայանատեղի[7]։ Հյուսիսարևմտյան տաղավարը արևի էներգիան օգտագործելու համար ունի 460 ֆոտոգալվանային մոդուլ, շենքում օդի վերաշրջանառության սարքավորումներ։ Շենքի«ներքին հարդարման նյութերն ու շինանյութերը ստացված են վերականգնվող աղբյուրներից»[3]։
Հյուսիսարևմտյան տաղավարում գտնվող Միլենիում պարկի Ողջույնի կենտրոնն առաջարկում է զբոսայգու ուղեցույցներ և անվասայլակներ։ Այնտեղ կազմակերպվում են զբոսայգիներին և էներգետիկային նվիրված ցուցահանդեսներ։ Ինտերակտիվ էկրաններին ցուցադրում են, թե ինչպես են գործում տաղավարների արևային վահանակները և պատմում վերականգնվող էներգիայի մասին։ Ինտերակտիվ սենսորային էկրանները ցուցադրում են քաղաքի արևային էներգիայի օգտագործման և էլեկտրաէներգիայի արտադրության օրինակներ։ Շենքի նախասրահում է տեղադրված Չիկագոյում բնակվող նկարիչներ Պատրիկ Մաք Գիի (Patrick McGee) և Ադելհեյդ Մերսի (Adelheid Mers) ստեղծած 2,7 մ բարձրությամբ քանդակը։ «Հելիոսֆերա, կենսոլորտ, տեխնոսֆերա» անվամբ քանդակը «նախատեսված է Երկրի մթնոլորտի, Արեգակնային համակարգի և գիտական ծրագրերի միջև կապերը մեկնաբանելու համար»[3]։ Դա այգու տարածքում Չիկագոյի միակ մշտական արվեստի գործն է[31]։
Հյուսիսարևելյան տաղավար[խմբագրել | խմբագրել կոդը]
Հյուսիսարևելյան տաղավարը հետիոտնային մուտք է Միլենիում պարկի ավտոկայանատեղի[3] և ապահովում է մուտքը դեպի Հարիս թատրոնի տանիքի հարթակ[26][30]։ Այն գտնվում է 201 E. Randolph Street հասցեում, թատրոնից արևելք և McDonald's հեծանվային կենտրոնից արևմուտք։ Տաղավարի երկրորդ հարկում է տեղակայված Chicago Shop-ը, որտեղ հնարավոր վարձակալել աուդիո տուր և գնել Միլենիում պարկի և Չիկագոյի պաշտոնական հուշանվերներ[32]։ Հյուսիսարևելյան երկհարկանի տաղավարը մեծությամբ երկրորդն է՝ 380 մ² մակերեսով, և նույնպես ունի 460 ֆոտոգալվանային մոդուլներ՝ արևի լույսից էլեկտրաէներգիա արտադրելու համար[3]:

Հարավային տաղավարներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Հարավային տաղավարները գտնվում են Լուրյե զբոսայգու արևելքում և արևմուտքում ձգվում են Մոնրոյի փողոցի երկայնքով, և դրանց ապակե պատերից հնարավոր է դիտել այգին[4]։ Հարավային տաղավարներն ապահովում են այգու ստորգետնյա ավտոկայանատեղիի մուտքը։ Հարավարևմտյան տաղավարը պարտեզից արևմուտք է և Նիկոլս կամրջի արևելք և չորս տաղավարներից ամենափոքրն է՝ ունի 51 մ ² մակերես[5] և ամենաքիչ ֆոտոգալվանային մոդուլները՝ 16 հատ[3]։ Հարավարևելյան տաղավարը պարտեզից արևելք է, ունի երկրորդ փոքր տարածքը՝ 70 մ² մակերես[5] և 24 ֆոտովոլտային մոդուլ տանիքին։ Միասին այս երկու տաղավարները ի վիճակի են տարեկան արտադրել 3840 կՎտժ (13,800 ՄՋ) էլեկտրաէներգիա[3]։
Ճանաչում և գնահատում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր, Chicago Tribune-ի ճարտարապետության քննադատ Բլեր Քամինը բարձր է գնահատել տաղավարները՝ ենթադրելով, որ եթե նախագծերը թողնվեին կապալառուներին, ապա Միլենիում պուրակի այցելուները կարող էին փոխարենը տեսնել ոչ տպավորիչ «կոպիտ օգտահակ խրճիթներ»։ Քամինը գոհ էր Հարավային տաղավարներից և դրանք դրանք բնութագրել է «փոքր մոդեռնիստական զարդեր, համարյա տան նման»։ Քամինը Հարավային տաղավարները գնահատել է հնարավոր չորսից երեք աստղով կամ «շատ լավ»[4]։
Քամինը ավելի քիչ գոհ էր Բիբիի Հյուսիսային տաղավարներից, որոնք նա նկարագրել է «գրեթե բոլորովին սև և անթափանց» և համեմատել է Դարթ Վեյդերի սաղավարտի հետ։ Նա ընդունել է տաղավարների նորարարական տեխնոլոգիան և դրանց «քաղաքաշինական գործառույթը» որպես թևեր Հարիս թատրոնի համար, ինչը Քամինի կարծիքով «թույլ է տալիս թատրոնին ավելի լավ դիմակայել հարավից Ֆրենկ Գերիի նախագծած Պրիցկեր տաղավարին»։ Ակնարկը գրելուց տաղավարների շինարարությունը դեռ չէր ավարտվել, և Քամինը Հյուսիսային տաղավարներին ընդհանուր աստղանիշ չի տվել։ Նա իրոք հույս է հայտնել, որ ավարտելուց հետո նրանք ավելի հաճելի տեսք կունենան[4]։
Տաղավարները բարձր են գնահատվել վերականգնվող էներգիայի և կանաչ դիզայնի նորարարական օգտագործման համար։ 2005 թվականին Հյուսիսային տաղավարները ստացել են Առաջնորդություն էներգետիկայի և բնապահպանական նախագծման ոլորտում (LEED) արծաթե գնահատական Միացյալ Նահանգների Կանաչ շենքերի խորհրդից[26][33]։ Նրանք ստացել են «Այլընտրանքային և (կամ) վերականգնվող էներգիայի աղբյուրների օգտագործում» անվանակարգում «Տեխնոլոգիայի մրցանակ» պատվավոր շքանշան՝ ջեռուցման, հովացման և օդորակման ամերիկյան ընկերության (ASHRAE) կողմից[26][34]։ Միացյալ Նահանգների էներգետիկայի նախարարությունը բոլոր տաղավարները ճանաչել է իր «Միլիոնային արևային տանիքներ» նախաձեռնության բաղկացուցիչ մաս։ 2005 թվականին Չիկագոն արևային էներգիան վերափախող սարքերի տեղադրումներով չորրորդ տեղն է զբաղեցրել ԱՄՆ քաղաքների շարքում. Էքսելոն տաղավարների կառուցման ավարտից հետո քաղաքում ընդհանուր առմամբ 1 ՄՎտ հզորությամբ ֆոտոգալվանային համակարգեր են տեղադրվել։ Տաղավարները միասին տարեկան արտադրում են 19,840 կՎտժ (71,400 ՄՋ) էլեկտրաէներգիա[3], որը համարժեք է տարեկան 2,353 դոլարի՝ Իլինոյս նահանգի էլեկտրաէներգիայի միջին գներով։ Սա բավարար է Չիկագոում Energy Star գնահատակ ունեցող 14 տները համարժեք էներգիայով ապահովելու համար[7]։
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Flanagan, Regina M. (2008)։ «The Millennium Park Effect: A Tale of Two Cities»։ in Cartiere, Cameron, Shelley Willis։ The Practice of Public Art։ New York, New York: Routledge Research in Cultural and Media Studies։ ISBN 978-0-415-96292-6
- Gilfoyle Timothy J. (2006)։ Millennium Park: Creating a Chicago Landmark։ University of Chicago Press։ ISBN 978-0-226-29349-3
- Macaluso, Tony, Julia S. Bachrach, Neal Samors (2009)։ Sounds of Chicago's Lakefront: A Celebration Of The Grant Park Music Festival։ Chicago's Book Press։ ISBN 978-0-9797892-6-7
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «North Exelon Pavilions: Chicago, IL»։ www.hpbmagazine.org (անգլերեն)։ Վերցված է 2017-05-23
- ↑ «Average Retail Price of Electricity to Ultimate Customers by End-Use Sector, by State»։ Energy Information Administration, United States Department of Energy։ November 15, 2010։ Վերցված է December 14, 2010
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 3,11 3,12 «The Millennium Park Welcome Center Opens in the Northwest Exelon Pavilion» (Press release)։ Brownsey, Anne. Exelon Corporation։ April 30, 2005։ Արխիվացված է օրիգինալից November 11, 2006-ին։ Վերցված է June 7, 2008
- ↑ 4,00 4,01 4,02 4,03 4,04 4,05 4,06 4,07 4,08 4,09 4,10 4,11 Kamin, Blair (July 18, 2004)։ «Exelon Pavilions»։ Chicago Tribune։ Վերցված է June 24, 2010
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 5,8 «Art & Architecture: Exelon Pavilions Facts and Figures»։ City of Chicago։ Արխիվացված է օրիգինալից July 24, 2008-ին։ Վերցված է June 7, 2008
- ↑ «Exelon Pavilions at Millennium Park - Randolph St»։ www.illinoissolarschools.org (անգլերեն)։ Վերցված է 2017-05-23
- ↑ 7,0 7,1 7,2 7,3 7,4 «Art & Architecture: Exelon Pavilions: Millennium Park Welcome Center and Garage Entrances»։ City of Chicago։ Արխիվացված է օրիգինալից May 26, 2008-ին։ Վերցված է June 7, 2008
- ↑ Herrmann, Andrew (July 15, 2004)։ «Sun-Times Insight»։ Chicago Sun-Times։ էջ 16
- ↑ «Dawn of the Millennium»։ Chicago Tribune։ July 16, 2004։ Վերցված է July 20, 2010
- ↑ Gilfoyle, Timothy J. (August 6, 2006)։ «Millennium Park»։ The New York Times։ The New York Times Company։ Վերցված է June 24, 2008
- ↑ «Crain's List: Chicago's Largest Tourist Attractions (Sightseeing): Ranked by 2009 attendance»։ Crain's Chicago Business (Crain Communications Inc.)։ March 22, 2010։ էջ 21
- ↑ 12,0 12,1 Macaluso, pp. 12–13
- ↑ Gilfoyle, pp. 3–4
- ↑ Spielman, Fran (June 12, 2008)։ «Mayor gets what he wants – Council OKs move 33–16 despite opposition»։ Chicago Sun-Times։ Վերցված է November 16, 2009
- ↑ «The taking of Grant Park»։ Chicago Tribune։ June 8, 2008։ Վերցված է July 29, 2008
- ↑ Spielman, Fran, Art Golab (May 16, 2008)։ «13–2 vote for museum – Decision on Grant Park sets up Council battle»։ Chicago Sun-Times։ Վերցված է July 29, 2008
- ↑ Grinnell, Max (2005)։ «Grant Park»։ The Electronic Encyclopedia of Chicago։ Chicago Historical Society։ Վերցված է July 28, 2008
- ↑ Macaluso, pp. 23–25
- ↑ City of Chicago v. A. Montgomery Ward, 169 Ill. 392 (1897).
- ↑ Gilfoyle, p. 16
- ↑ E. R. Bliss v. A. Montgomery Ward, 104 198 Ill. (1902).; A. Montgomery Ward v. Field Museum of Natural History, 241 Ill. 496 (1909).; and South Park Commissioners v. Ward & Co., 248 Ill. 299 (1911).
- ↑ Ward chose not to challenge the Art Institute of Chicago building in the park. For an overview of the legal cases involving Grant Park and structures within it, please see: Ward, Richard F. (November 18, 2008)։ «Illinois Supreme Court Decisions»։ NewEastside.org։ Վերցված է September 17, 2010.
- ↑ Flanagan, p. 141.
- ↑ Gilfoyle, p. 181
- ↑ «In a fight over Grant Park, Chicago's mayor faces a small revolt» (subscription required)։ The Economist։ The Economist Newspaper Limited։ October 4, 2007։ Վերցված է July 31, 2008
- ↑ 26,0 26,1 26,2 26,3 26,4 Ryan, Karen (December 15, 2005)։ «Millennium Park's North Exelon Pavilions Receive a "LEED Silver" Rating» (Press release)։ City of Chicago, Department of Environment։ Վերցված է August 31, 2010(չաշխատող հղում)
- ↑ «Millennium Park Inc.: Exelon Pavilions Series»։ Chicago Public Library։ 2008։ Վերցված է July 9, 2008
- ↑ «The Modern Wing» (PDF)։ The Art Institute of Chicago։ Արխիվացված է օրիգինալից July 5, 2008-ին։ Վերցված է August 31, 2010
- ↑ 29,0 29,1 «Hammond Beeby Rupert Ainge: Exelon Pavilions»։ Chicago Architecture Foundation։ Արխիվացված է օրիգինալից August 12, 2007-ին։ Վերցված է June 8, 2008
- ↑ 30,0 30,1 «Exelon Pavilions at Millennium Park – Randolph St.»։ The Chicago Solar Partnership։ Արխիվացված է օրիգինալից July 8, 2011-ին։ Վերցված է June 8, 2008
- ↑ Flanagan, p. 139.
- ↑ «Frequently Asked Questions»։ City of Chicago։ Արխիվացված է օրիգինալից June 22, 2007-ին։ Վերցված է June 8, 2008
- ↑ «Millennium Park brochure, "Exelon Pavilions,"» (PDF)։ City of Chicago։ էջ 39։ Արխիվացված է օրիգինալից June 12, 2010-ին։ Վերցված է September 3, 2010
- ↑ Jalayerian, Mehdi, Steven Eich (September 2006)։ «Blending Architecture And Renewable Energy» (PDF)։ ASHRAE Journal։ Արխիվացված է օրիգինալից October 11, 2010-ին։ Վերցված է September 26, 2010
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- City of Chicago Millennium Park (անգլ.)
- Millennium Park map Archived 2017-07-11 at the Wayback Machine. (անգլ.)
- City of Chicago Loop Community Map (անգլ.)
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Էքսելոն տաղավարներ կատեգորիայում։ |