Էրվե Բերվիլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էրվե Բերվիլ
 
Կուսակցություն՝ Renaissance[1]
Կրթություն՝ Sciences Po Lille?[2] և Լոնդոնի տնտեսության և քաղաքական գիտությունների դպրոց[1][3]
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և տնտեսագետ
Ծննդյան օր հունվարի 15, 1990(1990-01-15)[4] (34 տարեկան)
Ծննդավայր Ռուանդա[1]
Քաղաքացիություն  Ֆրանսիա

Էրվե Բերվիլ (ֆր.՝ Hervé Berville, հունվարի 15, 1990(1990-01-15)[4], Ռուանդա[1]), ֆրանսիացի տնտեսագետ և քաղաքական գործիչ, 2017-ից 2022 թվականներին եղել է Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր[5]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1990 թվականի հունվարի 15-ին, Ռուանդայի Մադանց-Բուգիմբա քաղաքում։ Ծագումով տուտսի է։ 1994 թվականին Ռուանդայում տուտսիների ցեղասպանության ժամանանակ մնացել է որբ և ֆրանսիական բանակի կողմից տարհանվել Ֆրանսիա, որտեղ նրան որդեգրել է Կոտ դ'Արմոր դեպարտամենտի Պլուդունո գյուղի մի ամուսնական զույգ։ Խնամատար ընտանիքում նրա հայրը եղել է բանվոր, իսկ մայրը՝ հիվանդանոցի լաբորանտ։ Էրվե Բերվիլին եղել է հինգ երեխաներից կրտսերը։

Էրվե Բերվիլն ավարտել է Դինանի Լե Կորդելիեի միջնակարգ դպրոցը և Սեն-Բրիյո քաղաքի Էռնեստ Ռենան լիցեյը։ Այնուհետև ուսումը շարունակել է Լիլի Քաղաքական հետազոտությունների ինստիտուտում, որից հետո Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցում, որտեղ ստացել է տնտեսական պատմության մագիստրոսի կոչում][6][7]։

Էրվե Բերվիլը մասնագիտացել է մակրոտնտեսագիտության մեջ և որպես տնտեսագետ աշխատել 2013 թվականին աշխատել ֆրանսիական զարգացման գործակալությունում (Մապուտու, Մոզամբիկ

2016 թվականին Քենիայում նա աշխատել է որպես Սթենֆորդի համալսարանի Զարգացող երկրների ամառային դպրոցի տնօրեն։ 2017 թվականի սեպտեմբերից Էրվե Բերվիլը նշանակվել է Ֆրանսիական զարգացման գործակալության տնօրենների խորհրդի անդամ[8]։ Կոտ դ՛Արմոր դեպարտամենտի 2-րդ ընտրատարածքում և հաղթել 2-րդ տուրում[9][10][11][12]։

2015 թվականի աշնանից Էրվե Բերվիլը դարձել է երիտասարդական շարժման ակտիվիստ՝ ի պաշտպանություն Էմանուել Մակրոնի։ 2016 թվականի դեկտեմբերին Բրետանի վերադառնալուց հետո նա տարածաշրջանում սկսել է առաջ մղել Մակրոնի տնտեսական օրակարգը։

2017 թվականի Ազգային ժողովի ընտրություններում Էրվե Բերվիլը դարձել է նախագահական «Առա՛ջ, Հանրապետություն» կուսակցության թեկնածու։ Կոտ դ՛Արմոր դեպարտամենտի 2-րդ ընտրատարածքում նա հաղթել է 2-րդ տուրում։ Ազգային ժողովում նա դարձել է միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ և LaREM պատգամավորական խմբի խոսնակ։ Նա հայտնի քաղաքական գործիչ, Ազգային ժողովի նախագահ Ռիչարդ Ֆերանի մտերիմն է։

2022 թվականի հուլիսի 4-ին, երկրորդ կառավարության ձևավորման ժամանակ, Էրվե Բերվիլը նշանակվել է ծովային հարցերով վարչապետի պետքարտուղար[13][14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 http://jactiv.ouest-france.fr/ils-sactivent/initiatives/legislatives-27-ans-herve-berville-est-investi-marche-75808
  2. 2,0 2,1 http://www.sudoc.fr/166219037
  3. 3,0 3,1 https://www.nytimes.com/2017/06/10/world/europe/emmanuel-macron-france-french-elections.html?_r=0
  4. 4,0 4,1 https://www.whoswho.fr/bio/herve-berville_80169
  5. «Elections législatives 2017». Ministry of the Interior (French). Վերցված է 2017 թ․ հունիսի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  6. «Hervé Berville, 27 ans, nouveau député de Dinan : "Nous n'avons pas droit à l'erreur"». 2017 թ․ հունիսի 18. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  7. «Législatives : Hervé Berville, 27 ans, rejoint La République en marche». 2017 թ․ մայիսի 12. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  8. Composition of the Supervisory Board, 11 November 2018 French Development Agency (AFD).
  9. Rebecca Tan and Sarah Wildman (19 June 2017), Meet some of the colorful, wildly inexperienced members of France’s new parliament Vox.
  10. Valérie de Senneville (8 June 2017), Portraits d’inconnus En marche Les Échos.
  11. «Le fondement des Trumponomics». 2017 թ․ մարտի 3. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  12. «Il faut changer la logique politique». Վերցված է 2017 թ․ օգոստոսի 21-ին.
  13. Remaniement : Hervé Berville, député Renaissance des Côtes-d’Armor, nommé secrétaire d’Etat à la mer Le Monde, 4 July.
  14. «Voici le nouveau gouvernement d'Élisabeth Borne» (ֆրանսերեն). Le Journal du Dimanche. 2022 թ․ հուլիսի 4. Արխիվացված օրիգինալից 2022 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2022 թ․ հուլիսի 4-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էրվե Բերվիլ» հոդվածին։