Էրկին Բորբիև
Էրկին Բորբիև | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 12, 1937 |
Ծննդավայր | Sokuluk District, Ղրղզստան |
Մահացել է | դեկտեմբերի 11, 2014 (77 տարեկան) |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ղրղզստան |
Կրթություն | Սցենարիստների և ռեժիսորների բարձրագույն դասընթացներ |
Մասնագիտություն | գրող |
Աշխատավայր | Ղրղզստանի համալսարան |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Անդամություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Էրկին Բորբիև (ռուս.՝ Борбиев, Эркин Бейшеналиевич օգոստոսի 12, 1937, Sokuluk District, Ղրղզստան - դեկտեմբերի 11, 2014), խորհրդային ղրղզ գրող և սցենարիստ, Ղրղզստանի ԽՍՀ վաստակավոր արտիստ (1982 թվական)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է ուսուցչի ընտանիքում։ 1956 թվականին Ֆրունզում ավարտել է ղրղզական Ա. Ս. Պուշկինի անվան թիվ 5 դպրոցը։ 1960-1963 թթ. աշխատել է «Էմգեկ դանկի» թերթի գրական աշխատող։ 1963 թվականին անդամագրվել է ԽՄԿԿ։ 1966 թվականին ավարտել է Ղրղզստանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը, իսկ 1973 թվականին՝ բարձրագույն տնօրենի դասընթացները Մոսկվայում։
1963 թվականից՝ Ղրղզստանի Կոմսոմոլի Կալինինի հանրապետական կոմիտեի քարտուղար, այնուհետև՝ հրահանգիչ, սեկտորի վարիչ, Ղրղզստանի Կոմսոմոլի կենտրոնական կոմիտեի բաժնի վարիչ։ 1973 թվականից՝ ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության անդամ, Ղրղզստանի կինեմատոգրաֆիստների միության խորհրդի քարտուղար, 1974 թվականից՝ Ղրղզստանի կոմկուսի Կենտկոմի հրահանգիչ, 1976 թվականից՝ Կինեմատոգրաֆիստների միության նախագահի տեղակալ։
1984 թվականից ԽՍՀՄ գրողների միության անդամ է։ 1988 թվականից՝ Ղրղզստանում «Սովետական մշակույթ» թերթի սեփական թղթակից, Ղրղզստանի հանրապետական մշակութային հիմնադրամի ղեկավարի տեղակալ։
2000 թվականից Ղրղզստանի ազգային համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, պրոֆեսոր։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոդվածները, էսսեները, պատմվածքները տպագրվել են 1957 թվականից։ Առաջին գիրքը` «Мен жазды сагындым» («Ես գարուն եմ տենչում») լույս է տեսել 1967 թվականին։ Նա ղրղզերեն է թարգմանել Յ. Գերմանի և Ս. Ֆարֆելի «Այս օրերին փառքը չի դադարի» գիրքը։
1984 թվականից մասնակցել է «Մանաս» էպոսի ռուսերեն հրատարակության պատրաստմանը։
Ընտրված ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ղրղզերեն լեզվով
- Мен жазды сагындым։ Ангемелер жана повесть. — Фрунзе։ Кыргызстан, 1967. — 148 б. (հայերեն՝ Ես գարուն եմ տենչում)
- Кайрадан саат тогузда։ Ангемелер. — Фрунзе։ Кыргызстан, 1978. — 92 б. (հայերեն՝ Ամեն օր ժամը իննին)
- Мала кундун батышы։ Повесттер жана ангемелер. — Фрунзе։ Кыргызстан, 1983. — 236 б. (հայերեն՝ Վարդագույն արևի մայրամուտը)
- ռուսերեն լեզվով
Աղբյուր՝ Ռուսաստանի պետական գրադարանի գրացուցակ
- Борбиев Э. В четверг, после дождя։ [Повести и рассказы](ռուս.). — Фрунзе։ Кыргызстан, 1981. — 261 с. (հայերեն՝ Հինգշաբթի, անձրևից հետո)
- Борбиев Э. Закат розового солнца։ Повести и рассказы(ռուս.). — Фрунзе։ Кыргызстан, 1983. — 235 с. (հայերեն՝ Վարդագույն արևի մայրամուտը)
- Повести гор и степей։ Рассказы, повести(ռուս.) / [Сост. Э. Б. Борбиев]. — Фрунзе։ Кыргызстан, 1985. — 326 с. (հայերեն՝ Լեռների ու տափաստանների հեքիաթներ)
Սցենարներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1972՝ Զինվորիկը (կարճամետրաժ ֆիլմ, Չինգիզ Այթմատովի նույնանուն պատմվածքի վրա)
- 1974՝ ժպիտը քարի վրա (ղրղզ.՝ Ташка баткан элестер)
- 1977՝ Թվերը վիճում են (անիմացիոն)
- 1982՝ Տասներեքերորդ թոռնիկ
- 1986՝ Սրտի ձայնը (վավերագրական)[1]
- 1992՝ Ինչ-որ կլինի, թող լինի
- «Եվս մեկ ուրախ օր»
- «ղրղզ.՝ Сыпайчи»
- «Ավտոգնացք» (վավերագրական)
- «Դաժան տարիների ժամանակագրություն» (վավերագրական)
- «Չինգիզ Այթամով» (վավերագրական)
- ղրղզ.՝ Кыргызстандын кинолетописи (վավերագրական)
- ղրղզ.՝ Сандардын чатагы («Թվերը վիճում են», առաջին ղրղզերեն մուլտֆիլմ)
Թարգմանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Յ․Գերման, Ս․ Ֆարֆել՝ «Այս օրերին չի լռի փառքը»՝ քաղաքացիական պատերազմի պատմությունից վերցված պատմվածքներ։ Ֆրունզե, Կիրգիզգոսիզդատ, 1960, 135 էջ։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մեդալ «քաջարի աշխատանքի համար։ Ի հիշատակ Վ. Ի. Լենինի ծննդյան 100-ամյակի»
- Ղրղզստանի ԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1982)
- Ղրղզստանի ԽՍՀ Գերագույն Խորհրդի, ՀԼԿԵՄ Կենտկոմի, ԽՍՀՄ կինեմատոգրաֆիստների միության պատվոգրեր։
- ԽՍՀՄ կինեմատոգրաֆիայի գերազանցիկ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էրկին Բորբաև Բեիշենալիևիչ, Խորհրդային Ղրղզստանի գրողները, ուղեցույց՝ Ֆրունզե, 1989, էջ՝ 182-183։
- Էրկին Բորբաև Բեիշենալիևիչ, Օ․ Բ․ Արտյուխով՝ Խորհրդային Ղրղզստանի կինոմատոգրաֆիստները, ուղեցույց՝ Ֆրունզե, 1981, էջ՝ 61-62։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Прозаик, драматург, кинодраматург Эркин Борбиев» (ռուսերեն). Open KG. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- «Эркин Борбиев» (ռուսերեն). Национальная библиотека Кыргызской Республики. 2012 թ․ մայիսի 29. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- «Департамент кинематографии выражает соболезнования семье Эркина Борбиева» (ռուսերեն). Фонд развития кинематографа. 2014 թ․ դեկտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
- «Скончался кыргызский кинодраматург, писатель Эркин Борбиев» (ռուսերեն). ЦентрАзия. 2014 թ․ դեկտեմբերի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Голос сердца» (ռուսերեն). Государственный фонд телевизионных и радиопрограмм. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 15-ին.