Էրիկ Լևին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էրիկ Լևին
Էրիկ Լևին.jpg
Գրող-երգիծաբան Անդրեյ Վնուկովի ընկերական շարժը, հեղինակ՝ Ն. Լիսոգորսկի, 1973 թվական
Ծնվել էապրիլի 16, 1933(1933-04-16)
ԾննդավայրԴոնի Ռոստով, ԽՍՀՄ
Վախճանվել էհոկտեմբերի 10, 1991(1991-10-10) (58 տարեկանում)
Վախճանի վայրՄոսկվա, ԽՍՀՄ
Մասնագիտությունբանաստեղծ, երգիծաբան, երգիծանք, դրամատուրգ և Դրամատուրգիա
Լեզուռուսերեն
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ՊարգևներՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ

Էրիկ Միրոնովիչ Լևին (ռուս.՝ Э́рик Миро́нович Ле́вин, կեղծանունը՝ Անդրեյ Վնուկով (ռուս.՝ Андрей Внуков), ապրիլի 16, 1933(1933-04-16), Դոնի Ռոստով, ԽՍՀՄ - հոկտեմբերի 10, 1991(1991-10-10), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային երգիծաբան, բանաստեղծ և էստրադային դրամատուրգ, ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1989), «Կրոկոդիլ» ամսագրի մրցանակակիր (երկու անգամ), ԽՍՀՄ գրողների միության անդամ (1981)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1955 թվականին Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմական ֆակուլտետն ավարտելուց հետո Լևինը պատմություն է դասավանդել միջնակարգ դպրոցում։ 1950-ական թվականների վերջին նա սկսել է գրել երգիծական բանաստեղծություններ, ֆելիետոններ՝ դրանք հրապարակելով թերթերում և «Կրոկոդիլ» ամսագրում։ Ժամանակի ընթացքում նրա գործերը ռադիոյով և հեռուստատեսությամբ սկսեցին կատարել անվանի դերասաններ Բորիս Չիրկովը, Իվան Լյուբեզնովը, Ռինա Զելյոնայան։ Հետագայում Էրիկ Լևինը լայնորեն և արդյունավետ համագործակցել է «Ֆիտիլ» երգիծական կինոհանդեսի հետ, եղել է «Կրկին քսանհինգ», «Բարի լույս», «Ուրախ արբանյակ» ռադիոշարքերի հեղինակը և վարողը։ 1970-1980-ական թվականներին եղել է էստրադայի դրամատուրգների համամիութենական միավորման նախագահը, մի շարք էստրադային մրցույթների մրցատյանի անդամ, «Սովետսկայա էստրադա ի ցիրկ» ամսագրի խմբագրական խորհրդի անդամ[1]։

Որպես երգահան նա համագործակցել է այնպիսի կոմպոզիտորների հետ, ինչպիսիք են Գեորգի Մովսեսյանը, Բորիս Ռենսկին, Առնո Բաբաջանյանը, Յան Ֆրենկելը, Մաքսիմ Դունաևսկին, Դմիտրի Դանինը (Մագազանիկ), Դավիթ Թուխմանովը, Եվգենի Կռիլատովը և ուրիշներ[2]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երգերի տեքստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հեծանիվ» (երաժշտությունը՝ Մաքսիմ Դունաևսկու և Դմիտրի Դանինի), կատարում է Պավել Սմեյանը
  • «Այլմոլորակայինների պարեր և քառյակներ» (երաժշտությունը՝ Դավիթ Թուխմանովի), կատարում են Լեոնիդ Կուրավլյովը և Վիկտոր Սերգաչովը
  • «Նստակյաց ասպետներ» (երաժշտությունը՝ Մաքսիմ Դունաևսկու և Դմիտրի Դանինի), կատարում է Նիկոլայ Կարաչենցովը

Պոեզիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Первая сборная: Стихи. М., 1963. В соавторстве с Н. Ф. Князевым
  • Быль в глаза: Юмористические стихи. М., 1967
  • Есть такое мнение…: Стихи. М., 1973
  • Спасибо за «пожалуйста»: Сатирические и юмористические стихи, монологи, интермедии. М., 1979
  • Полезные советы. М., 1982

Թարգմանություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ժամիդին. «Տվեցի՝ վերցրեց»։ Մ., 1968
  • Ժամիդին. «Քարիկ չարիքում»: Մ., 1971
  • Ժամիդին. «Եթե օգուտ լիներ»: Մ., 1972
  • Ժամիդին. «Տարիք»։ Մ., 1983

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]