Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Picto infobox auteur.png
Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ
Étienne Bonnot de Condillac
Etienne Bonnot de Condillac.jpg
Ծնվել է սեպտեմբերի 30, 1714({{padleft:1714|4|0}}-{{padleft:9|2|0}}-{{padleft:30|2|0}})[1][2] Գրենոբլ[3]
Մահացել է օգոստոսի 3, 1780({{padleft:1780|4|0}}-{{padleft:8|2|0}}-{{padleft:3|2|0}})[1] (65 տարեկանում) Բոժանսի
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտություն փիլիսոփա, տնտեսագետ, գրող և հոգեբան
Անդամակցություն Ֆրանսիական ակադեմիա և Պրուսիայի գիտությունների ակադեմիա
Տիրապետում է լեզուներին ֆրանսերեն[4]
Étienne Bonnot de Condillac Վիքիպահեստում

Էտիեն Բոննո դը Կոնդիլյակ (ֆր.՝ Étienne Bonnot de Condillac, 1715—1780), ֆրանսիացի փիլիսոփա-լուսավորիչ, ֆրանսիական ակադեմիայի անդամ (1768Գաբրիել Մաբլիի եղբայրը։ Մասնակցել է «Հանրագիտարանի» աշխատանքներին։ Ջոն Լոքի անմիջական ազդեցությամբ զարգացրել է սենսուալիսաական տեսությունը։ Ժխտել է Ռենե Դեկարտի բնածին գաղափարների տեսությունը՝ գտնելով, որ մարդու ունակությունների զարգացումը բացարձակապես որոշվում է փորձով, վարժությամբ և դաստիարակությամբ, իսկ գիտելիքները և հոգևոր ունակությունները (մտածողություն, կամք, երևակայություն և այլն) լոկ զգայության արդյունք են։ Կոնդիյակն ասոցիատիվ (զուգորդական) հոգեբանության հիմնադիրներից է։ Քննադատել է ֆիզիոկրատներին։ Կոնդիյակի սենսուալիզմը և XVII դ. իդեալիստական մետաֆիզիկայի (Նիկոլյա Մալբրանշ, Գոդֆրիդ Լայբնից) քննադատությունը նպաստել են ֆրանսիական մատերիալիզմի զարգացմանը։ Կոնդիյակի տրամաբանությունը, որն ըմբռնվել է որպես նշանների ընղհանուր քերականություն, հետաքրքրություն է ներկայացրել XVIII դ. վերջին ու XIX դ. սկզբին։

XIX դ. հայ իմաստասերները որպես հեղինակություն հաճախ հիշատակել են Կոնդիյակին կամ անուղղակիորեն պաշտպանել նրա ուսմունքը, սակայն քննադատել են (Ն. Ռուսինյան, Գ. Աշըգյան) նաև Կոնդիյակի ծայրահեղ սենսուալիզմը։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Record #118521756 // Gemeinsame Normdatei Ստուգված է ապրիլի 27-ին 2014:
  2. data.bnf.fr Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
  3. Record #118521756 // Gemeinsame Normdatei Ստուգված է դեկտեմբերի 13-ին 2014:
  4. http://data.bnf.fr/ark:/12148/cb118975071 Ստուգված է հոկտեմբերի 10-ին 2015:
Wikiquote-logo-hy.svg
Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 568 CC-BY-SA-icon-80x15.png