Jump to content

Էվա Յուստին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվա Յուստին
գերմ.՝ Eva Justin
Ծնվել էօգոստոսի 23, 1909(1909-08-23)[1]
Դրեզդեն, Գերմանական ռայխ[1]
Մահացել էսեպտեմբերի 11, 1966(1966-09-11) (57 տարեկան)
Օֆենբախ ամ Մայն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն
բնական մահով
Քաղաքացիություն Գերմանիա
Մասնագիտությունմարդաբան և հոգեբան
Հաստատություն(ներ)Ռասայական հիգիենայի հետազոտությունների կենտրոն
Գործունեության ոլորտմարդաբանություն
Ալմա մատերHU Berlin
Տիրապետում է լեզուներինգերմաներեն
 Eva Justin Վիքիպահեստում

Էվա Հեդվիգ Յուստին (գերմ.՝ Eva Justin, օգոստոսի 23, 1909(1909-08-23)[1], Դրեզդեն, Գերմանական ռայխ[1] - սեպտեմբերի 11, 1966(1966-09-11), Օֆենբախ ամ Մայն, Դարմշտադտի վարչական շրջան, Հեսսեն, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն), գերմանացի հոգեբան և նացիստական Գերմանիայի ռասիստական հայտնի մարդաբան, համարվում է Գերմանիայում գնչուների ցեղասպանության գլխավոր նախաձեռնողներից մեկը։

Էվա Յուստինը ծնվել է 1925 թվականին Դրեզդենում՝ Ռեյխսբանայի աշխատող Կարլ Յուստինի և Մարգարետի ընտանիքում և արդեն 1925 թվականին ընդունվել է Երիտգերմանական օրդեն։ 1933 թվականին Էվան 24 տարեկանում Լույզենշտիֆտի գիմնազիայում ստացել է հասունության վկայական։ 1934 թվականին ընդունվել է Տյուբինգենի համալսարանական հիվանդանոցի ուսումնական դասընթաց, որտեղ հանդիպել է Ռոբերտ Ռիտերին, որը մասնակցում էր գնչուների վրա կատարվող փորձերին և օժանդակում նրանց ցեղասպանությանը[2]։ Հետագայում Ռիթերը Էվային դարձրել է իր տեղակալը[3]։ Էվան նրա մոտ հաշվառվել է 1937 թվականի նոյեմբերի 2-ին Բեռլինում[4]։

Ուսումնասիրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Էվա Յուստինը չափում է գնչու տղայի գանգը

Յուստինը, որ տիրապետում էր գնչուների լեզվին, ձեռք էր բերել ռոմա և սինտի գնչուների վստահությունը։ Նա մանրակրկիտ ուսումնասիրել է գնչուների եվգենիկան, հետազոտել ժառանգական հիվանդությունների վիճակագրությունը և նրանց սոցիալական հարմարեցումը[5][6]։

Մեծ ճանաչում է ձեռք բերել «Lebensschicksale artfremd erzogener Zigeunerkinder und ihrer Nachkommen» (Գնչու երեխաների ճակատագիրն ու նրանց սերունդները, որոնք մեծացել են օտար միջավայրում) դոկտորական ատենախոսության շնորհիվ, որը հիմնված էր 41 կիսագնչու երեխաների (նրանք մանկուց չէին շփվել գնչուական մշակույթի հետ) ուսումնասիրությունների վրա։

Իր ուսումնասիրությունների արդյունքում Յուստինը եկել է այն եզրակացության, որ գնչու երեխաներից անհնար է դաստիարակել գերմանական հասարակության լիարժեք անդամ, քանի որ նրանց բնորոշ է բնական ծուլություն, թուլամտություն, շրջմոլիկության նկատմամբ միտում, արյունապղծություն և գողություն։ Մեծահասակ գնչուները, նրա պնդմամբ, ի վիճակի չեն գիտություններ ուսումնասիրելու և չեն ցանկանում աշխատել, այդպիսով լիարժեք չեն միաձուլվում գերմանական հասարակությանը, նրա համար համարվում են վնասակար և անցանկալի տարր։

Ատենախոսությունը հաստատել է գերմանացի էթնոլոգ Ռիխարդ Տուրնվալդը, և փորձաքննության ավարտից հետո բոլոր 41 երեխաները տեղահանվել են Օսվենցիմ ճամբարի գնչուական մեկուսախուց[7], հետագայում ճամբարում եղել է Ժոզեֆ Մենգելեն, որը փորձեր է կատարել երեխաների մի մասի վրա, մնացածներն սպանվել էին գազախցերում, իսկ կենդանի էր մնացել միայն 2 երեխա։ Մոտավորապես այդ ժամանակ Էվա Յուստինն ստացել է փիլիսոփայության դոկտորի աստիճան։

Պատերազմից հետո

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմից հետո Էվա Յուստինը փախել է քաղաքական հետապնդումներից և 1947 թվականին Մայնի Ֆրանկֆուրտի մունիցիպալիտետի սոցիալական ծառայության դեպարտամենտում սկսել աշխատել որպես մանկական հոգեբան, չնայած հատուկ կրթություն չուներ։ 1958 թվականին Ֆրանկֆուրտի շրջանային դատախազը սկսեց հետաքննել Յուստինի ռասայական հանցագործությունները մինչև պատերազմի ավարտը, սակայն գործի վաղեմության ժամանակի ավարտի և անբավարար ապացույցների վերաբերյալ եզրակացությունից հետո գործը փակվեց[8][9][10][11]։ Մահացել է 1966 թվականին քաղցկեղից։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #124550959 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. Gilsenbach 1988, S. 103.
  3. Gilsenbach 1988, S. 103f.
  4. Horst-Peter Wolff Biographisches Lexikon zur Pflegegeschichte S. 112 Elsevier,Urban&FischerVerlag, 2001 ISBN 3-437-26670-5.
  5. Gilsenbach 1988, S. 117.
  6. Annette Schäfer Hohenheimer Protokolle Band 58 (PDF-Datei; 2,98 MB) S. 306 Akademie der Diözese Rottenburg-Stuttgart ISBN 3-926297-87-5.
  7. Meister nach Gilsenbach 1988, S.117f.
  8. Gypsies Under the Swastika By Donald Kenrick, Grattan Puxon Publisher: University Of Hertfordshire Press (January 1, 2009) Language: English ISBN 1-902806-80-8 ISBN 978-1902806808
  9. The Origins of Nazi Genocide: From Euthanasia to the Final Solution By Henry Friedlander Publisher: The University of North Carolina Press (September 22, 1997) Language: English ISBN 0-8078-4675-9 ISBN 978-0807846759
  10. The Gypsies During the Second World War: The final chapter By Donald Kenrick Publisher: University Of Hertfordshire Press (September 1, 2006) Language: English ISBN 1-902806-49-2 ISBN 978-1-902806-49-5
  11. One discipline, four ways: British, German, French, and American anthropology By Fredrik Barth Publisher: University Of Chicago Press; 1 edition (June 15, 2005) Language: English ISBN 0-226-03829-7 ISBN 9780226038292

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Хорст-Петер ВольффBiographisches Lexikon zur Pflegegeschichte Elsevier,Urban&FischerVerlag, 2001. ISBN 3-437-26670-5
  • Раймар Гильзенбах: Wie Lolitschei zur Doktorwürde kam. In: Feinderklärung und Prävention 1988.
  • Ессика Гофман Dahlemer Erinnerungsorte. Veröffentlicht von Frank & Timme GmbH, 2007. ISBN 3-86596-144-4.
  • Эрнст Кле: Das Personenlexikon zum Dritten Reich. Fischer, Frankfurt am Main 2007. ISBN 978-3-596-16048-8.
  • Иоганнес Майстер: Die «Zigeunerkinder» von der St. Josefspflege in Mulfingen. In: 1999. Zeitschrift für Sozialgeschichte des 20. und 21. Jahrhunderts. 2 (1987), S. 14-51.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվա Յուստին» հոդվածին։