Jump to content

Էվան Գերշկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էվան Գերշկովիչ
անգլ.՝ Evan Gershkovich
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 26, 1991(1991-10-26) (32 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, ԱՄՆ[1]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունԲոլդուն քոլեջ (2014)[2] և Փրինսթոնի ավագ դպրոց (2010)[3]
Մասնագիտությունլրագրող և լրագրող
ԱշխատավայրThe Wall Street Journal[4]
Ծնողներհայր՝ Միխայիլ Գերշկովիչ[5][6], մայր՝ Էլլա Միլման[5][6]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքevangershkovich.com
 Evan Gershkovich Վիքիպահեստում

Էվան Գերշկովիչ (անգլ.՝ Evan Gershkovich, հոկտեմբերի 26, 1991(1991-10-26), Նյու Յորք, ԱՄՆ[1]), ամերիկացի լրագրող, 2022 թվականի հունվարից The Wall Street Journal թերթի թղթակից։ Աշխատել է Ռուսաստանում, Ուկրաինայում և հետխորհրդային տարածաշրջանի մյուս երկրներում։

2023 թվականի մարտին Գերշկովիչը, լրտեսության մեղադրանքով, ձերբակալվել է Եկատերինբուրգում, ինչը դարձել է 1986 թվականից ի վեր առաջին անգամ Ռուսաստանում այս մեղադրանքով ամերիկացի լրագրողի ձերբակալության առաջին դեպքը[8]։ 2024 թվականի օգոստոսի 1-ին ազատ է արձակվել՝ Ռուսաստան-Արևմուտք գերիների փոխանակման ժամանակ[9]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էվան Գերշկովիչը ծնվել է 1991 թվականին Նյու Յորքում և մեծացել Նյու Ջերսիում՝ Խորհրդային միությունից գաղթած հրեաների ընտանիքում[10][11]։ Ունի մեկ քույր՝ Դանիելը։ Մայրը՝ Էլլա Միլմանը, մեծացել է Սանկտ Պետերբուրգում, հայրը՝ Միխայիլ Գերշկովիչը ծնունդով Օդեսայից էր։ Նրանք առանձին-առանձին 1979 թվականին ներգաղթել էին Միացյալ Նահանգներ[12]։

2010 թվականին ավարտել է Փրինսթոնի ավագ դպրոցը։ Նույն տրին ընդունվել և 2014 թվականին ավարտել է Բոուդին քոլեջը՝ ստանալով փիլիսոփայության և անգլերենի բակալավրի աստիճան[13]։ Քոլեջում եղել է մարզիկ, խաղացել քոլեջի ֆուտբոլի հավաքականում[14]։ Տիրապետում է ռուսերենի, ընտանեկան անունը Վանյա է[12][15][16]։ 2017 թվականից ապրում է Մոսկվայում[17]։

Լրագրողական կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

2016 թվականին The New York Times (NYT) թերթում դարձել է լրատվական հարցերով օգնական։ Ավելի ուշ, NYT-ի գործընկերներից մեկի խորհրդով, որոշել է տեղափոխվել է Ռուսաստան[18]։ 2017 թվականից որպես թղթակից աշխատել է Ռուսաստանում, սկզբում The Moscow Times թերթում, իսկ այնուհետ Ֆրանսպրես լրատվական գործակալությունում[10][15]։ Գրել է բնապահպանության, այդ թվում Ամուր գետում սաղմոնի անհետացման ու Յակուտիայի հրդեհների, ինչպես նաև փոքր ազգերի լեզուների անհետացման ու COVID-19 համավարակի մասին[18]։ 2022 թվականի հունվարից սկսել է աշխատել The Wall Street Journal պարբերականում[10]։ Նրա հոդվածները հրապարակվել են նաև The Economist-ում, MIT Technology Review-ում, Foreign Policy-ում, Politico Europe-ում և այլ լրատվամիջոցներում։ Էվանը եղել է BBC-ի, NPR-ի և France 24-ի ու այլ հեռուստաընկերությունների հյուր[17]։

Լրտեսության մեջ մեղադրանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձերբակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

2023 թվականի մարտին Գերշկովիչը ժամանել էր Եկատերինբուրգ՝ հարցազրույց վերցնելու հանրային կապերի մասնագետ Յարոսլավ Շիրշիկովից։ Հարցազրույցի թեման էր հանրության վերաբերմունքը «Վագներ» մասնավոր զինվորական կազմակերպության կողմից հավաքագրման գործընթացին։ Իր տելեգրամյան ալիքում Շիրշիկովը գրել էր, որ հարցազրույցի ընթացքում քաղաքով մեկ ուղեկցել է Գերշկովիչին և ծանոթացրել հոդվածի մի քանի հերոսների հետ[19]։ Հանրային կապերի մասնագետը նաև հայտարարել է, որ լրագրողը, առաջին հերթին, հետաքրքվել է հանրության կողմից վագներականների նկատմամբ հետաքրքրությամբ[20], ինչպես նաև դրա ղեկավար Եվգենի Պրիգոժինի, Սվերդլովսկի մարզի իշխանությունների ու Եկատերինբուրգի պատմության թանգարանի տնօրեն Իգոր Պուշկարյովի միջև առկա կոնֆլիկտի։ Republic-ի գլխավոր խմբագիր ու It’s My City-ի հրատարակիչ Դմիտրի Կոլեզևի խոսքով՝ Ուրալ իր այցից առաջ Գերշկովիչը իրեն հարցրել է Եկատերինբուրգի մասին։ Էվանը հետաքրքրվում էր, թե ով կարող է խոսել իր հետ, ինչ հետաքրքիր բաներ էին կատարվում այդ քաղաքում վերջին ժամանակաշրջանում։ Լրագրողը նաև պլանավորում էր խոսել Ельцин-центр-ի, «Сима-ленд»-ի ղեկավարության հետ, այցելել «Վագներ» մասնավոր զինվորական կազմակերպության հավաքագրման կենտրոն, ինչպես նաև մեկնել Նիժնի Տագիլ[21]։ Շիրշիկովի հետ հարցազրույցից հետո, Գերշկովիչը մեկնել է Մոսկվա, իսկ այնուհետ դարձյալ վերադարձել Եկատերինբուրգ, որից հետո դադարել է կապի դուրս գալ խմբագրության հետ[22]։

Մարտի 29-ին «Вечерние ведомости»-ն գրեց, որ Եկատերինբուրգում Կառլ Լիբկնեխտի փողոցի վրա գտնվող Bukowski Grill ռեստորանի մոտից, ենթադրաբար, քաղաքացիական հագուստով ուժայինները տղամարդում նստեցրել են միկրոավտոբուս[23]։ Նրա գլխին անց են կացրել բրդյա շապիկ, իսկ ականատեսները չեն ֆիքսել բերման ենթարկվածի դեմքը։ Յարոսլավ Շիրշիկովը ենթադրել է, որ բերման ենթարկվածը եղել է Էվան Գերշկովիչը[17]։

Մարտի 30-ին Անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարեց, որ Գերշկովիչը լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է Եկատերինբուրգում։ Ռուսական կողմի վարկածով՝ ամերիկացի լրագրողը պետական գաղտնիք պարունակող տվյալներ էր հավաքում ռուսական ռազմաարդյունաբերական համալիրներից մեկի ձեռնարկության վերաբերյալ[20]։

Ձերբակալման վերաբերյալ տեղեկատվության հրապարակումից հետո The Wall Street Journal-ը մեկնաբանել է այն. «Wall Street Journal-ը խորապես մտահոգված է Գերշկովիչի անվտանգության վերաբերյալ»[24]։ The Wall Street Journal-ը հերքել է Գերշկովիչի հասցեին հնչած մեղադրանքները։ Բացի այդ, պարբերականի աղբյուրը նշել է, որ Մոսկվայում ԱՄՆ դեսպանությունը չի ծանուցվել Գերշկովիչի ձերբակալման վերաբերյալ։ Ամերիկյան դիվանագետները գործի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար դիմել են ռուսական իշխանություններին[25]։

Դատական գործընթաց

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարտի 30-ի կեսօրին ձերբակալված Գերշկովիչը տեղափոխվեց Մոսկվայի Լեֆորտովյան շրջանային դատարան։ Լեֆորտովյան դատարանի մամլո ծառայությունը իր չաթից հեռացրել է այն լրագրողներին, որոնք հարցնում էին Էվան Գերշկովիչի դատական գործընթացի վերաբերյալ հաղորդագրությունների բացակայության պատճառների մասին[26]։ Արդյունքում, դատարանի մամուլի ծառայությունը հայտարարեց, որ լրագրողը մեկուսարանում կմնա առնվազն մինչև 2023 թվականի մայիսի 29-ը[27]։ Նրան սպառնում է մինչև 20 տարի ազատազրկում[28]։

Ապրիլի 18-ին Մոսկվայի քաղաքային դատարանը մերժեց 50 միլիոն ռուբլով Էվան Գերշկովիչին ազատ արձակելու վերաբերյալ պաշտպանող կողմի միջնորդությունը[29]։

Լրագրողների և հեղինակների ամերիկյան համայնքի Crisis Coverage Awards-ի պատվավոր հիշատակում «Առողջապահական համակարգում երկար տարիներ կրճատումներ են եղել։ Հիմա ուսանող բժիշկները հայտնվել են կորոնավիրուսի դեմ պայքարի առաջնագծում» հոդվածի համար, որը հրապարակվել է The Moscow Times-ում[30]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 Коммерсантъ (ռուս.)Коммерсантъ, 1989. — 125000 экз. — ISSN 1563-6380; 1561-347X
  2. https://ru.linkedin.com/in/evangershkovich
  3. https://athletics.bowdoin.edu/sports/mens-soccer/roster/evan-gershkovich/3147
  4. Michaels D. Russian Court Orders Wall Street Journal Reporter Evan Gershkovich to Be Held in Custody(անգլերեն) // Wall St. J., East. Ed.New York, N.Y.: Dow Jones & Co., 2023. — ISSN 0099-9660; 2574-9579
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Bernstein E. A Tense Wait for an Imprisoned Son(անգլերեն) // Wall St. J., East. Ed.New York, N.Y.: Dow Jones & Co., 2023. — ISSN 0099-9660; 2574-9579
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Bernstein E., Cullison A. Jailed WSJ Reporter in Letter Home Says He Is ‘Not Losing Hope’(անգլերեն) // Wall St. J., East. Ed.New York, N.Y.: Dow Jones & Co., 2023. — ISSN 0099-9660; 2574-9579
  7. https://goldfarbcenter.colby.edu/events/elijah-parish-lovejoy-award-for-courage-in-journalism/
  8. Николас Данилофф (2023 թ․ ապրիլի 5). «Я был на месте Эвана Гершковича в 1986 году». Русская служба The Moscow Times (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  9. «Обменов такого масштаба, похоже, не было даже в холодную войну В чем уникальность нынешней сделки? Зачем Западу российские политзаключенные? И смогут ли они вернуться на родину?». Meduza (ռուսերեն). Վերցված է 2024-08-02-ին.
  10. 10,0 10,1 10,2 «Evan Gershkovich — Reporter at The Wall Street Journal». WSJ (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  11. «Чем известен задержанный ФСБ американский журналист Эван Гершкович». Коммерсантъ (ռուսերեն). 2023 թ․ մարտի 30. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  12. 12,0 12,1 Elizabeth Bernstein. «Essay | A Tense Wait for an Imprisoned Son». WSJ (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 21-ին.
  13. «Alumni Connections at Storied Moscow Paper Transform a Study Abroad». bowdoin.edu (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  14. «Evan Gershkovich - 2010 - Men's Soccer». Bowdoin College (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  15. 15,0 15,1 Daniel Michaels, Vivian Salama, Jared Malsin; Sam Schechner, Sabrina Siddiqui, Georgi Kantchev, Eliza Collins (2023 թ․ մարտի 30). «White House Condemns Russia's Detention of Wall Street Journal Reporter». The Wall Street Journal (անգլերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 1-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  16. «The Challenges of Being a Journalist in Russia». bowdoin.edu (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  17. 17,0 17,1 17,2 «В Екатеринбурге исчез американский журналист, который писал о ЧВК «Вагнер»». e1.ru (ռուսերեն). 2023 թ․ մարտի 30. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  18. 18,0 18,1 «Любимая газета Путина попыталась «доказать», что арестованный журналист WSJ был шпионом». «Агентство» (ռուսերեն). 2023 թ․ ապրիլի 1. Վերցված է 2023 թ․ ապրիլի 2-ին.
  19. Гусарская бравада. «Пару недель назад я давал интервью журналисту из Wall street journal Эвану Гершковичу, сопровождал его по городу, знакомил с некоторыми другими героями». Telegram. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  20. 20,0 20,1 «ФСБ в Екатеринбурге задержала корреспондента The Wall Street Journal Эвана Гершковича за шпионаж». Коммерсантъ (ռուսերեն). 2023 թ․ մարտի 30. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  21. «В Екатеринбурге по подозрению в шпионаже задержали американского журналиста Эвана Гершковича. Главное». It’s My City. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  22. «В Екатеринбурге пропал корреспондент The Wall Street Journal Эван Гершкович. Он писал материал о ЧВК Вагнера». Meduza (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  23. Вечерние ведомости. «Наш читатель стал свидетелем задержания (или похищения) человека в центре Екатеринбурга». Telegram. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  24. It’s My City. «Wall Street Journal впервые прокомментировала задержание своего журналиста Эвана Гершковича в Екатеринбурге». Telegram. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  25. It’s My City. «The Wall Street Journal отвергает обвинения в адрес корреспондента Эвана Гершковича, которого задержали в Екатеринбурге». Telegram. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  26. SOTA. «Пресс-служба Лефортовского суда начала удалять из своего чата журналистов, спрашивающих, по какой причине нет сообщений о ходе заседания по аресту Эвана Гершковича». Telegram. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  27. «Суд арестовал журналиста Эвана Гершковича по делу о «шпионаже»». Новая газета Европа. 1975 թ․ սեպտեմբերի 7. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  28. Коммерсантъ. «Лефортовский суд Москвы арестовал до 29 мая журналиста The Wall Street Journal (WSJ) Эвана Гершковича». Telegram. Վերցված է 2023 թ․ մարտի 30-ին.
  29. «Журналиста WSJ Эвана Гершковича оставили в СИЗО, несмотря на предложенный залог в 50 млн рублей». ЛенИздат.ru (ռուսերեն). Վերցված է 2023 թ․ ապրիլի 22-ին.
  30. «Crisis Coverage Awards». {American Society of Journalists and Authors (անգլերեն). Վերցված է 2023 թ․ մարտի 31-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էվան Գերշկովիչ» հոդվածին։