Էսթեր Գեհլին
Էսթեր Գեհլին շվեդ.՝ Esther Gehlin | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 24, 1892[1] |
| Ծննդավայր | Կոպենհագեն, DK |
| Վախճանվել է | հոկտեմբերի 23, 1949[1] (57 տարեկան) |
| Մահվան վայր | Հելսինգբորգ, Helsingborg city, Մալմյոհուս համայնք, Շվեդիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա |
| Մասնագիտություն | նկարչուհի, տեքստիլ նկարչուհի և արվեստագետ |
| Ուսուցիչ | Հոլգեր Գրոնվոլդ և Պետեր Ռոստրուպ Բոյեսեն |
| Ամուսին | Հուգո Գեհլին |
| Զավակներ | Յան Գեհլին, Նիլս Գեհլին և Eva Gehlin Berg? |
Էսթեր Գեհլին (շվեդ.՝ Esther Gehlin, ծննդյան ազգանունը՝ Էնրիկես, մարտի 24, 1892[1], Կոպենհագեն, DK - հոկտեմբերի 23, 1949[1], Հելսինգբորգ, Helsingborg city, Մալմյոհուս համայնք, Շվեդիա), հրեական ծագմամբ դանիացի-շվեդ նկարչուհի, որը ջրաներկով և յուղաներկով բնանկարներ, դիմանկարներ, նատյուրմորտներ և ինտերիերին վերաբերող պատկերներ է վրձնել։
1922 թվականից նա ամուսնու՝ Հուգո Գեհլինի հետ բնակություն է հաստատել շվեդական Հելսինգբորգ քաղաքում։ Նրանց տանը հաճախակի հանդիպումներ են կազմակերպվել տեղացի նկարիչների և գրողների համար[2]։ 1940-ական թվականներին Էսթերը վաղքրիստոնեական արվեստի ազդեցության ներքո ստեղծել է տեքստիլ ապլիկացիաներ[3][4]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էսթեր Էնրիկեսը ծնվել է 1892 թվականի մարտի 24-ին, այն ժամանակվա Կոպենհագենի շրջանի Ֆրեդերիկսբերգ քաղաքում՝ գործարանի տնօրեն Միխայել Էմիլ Մարտին Էնրիկեսի և Ժյուլի Քրիստիան Պոուլսենի ընտանիքում։ Տրիկոտաժե գործվածքների արտադրությունում հոր հաջողության շնորհիվ մեծացել է միջին խավի ունևոր հրեական ընտանիքում։ 1908 թվականից սովորել է Կոպենհագենի տեխնիկական ինստիտուտում, որը 1911 թվականին ավարտելով՝ ընդունվել է Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիա, որն ավարտել է 1915 թվականին[3][4]։
1917 թվականի հունիսին Գեհլինն ամուսնացել է շվեդ նկարիչ Ուգո Գեհլինի հետ (1889-1953)։ 1920 թվականին նրանք մեկ տարի անցկացրել են Իտալիայում՝ իրենց ուսումնական ուղևորության ընթացքում այցելելով Ասսիզի և Ռավեննա քաղաքներ։ Վերադառնալուց հետո նրանք համատեղ ցուցահանդես են անցկացրել Ստոկհոլմի Գումմեսոն պատկերասրահում[3]։ 1922 թվականին ամուսինները բնակություն են հաստատել Հելսինգբորգում՝ սկզբում Ռաուսում, իսկ 1925 թվականից՝ Կլեմենս Գատա փողոցի տանը, որը տեղացի նկարիչների, գրողների և դերասանների համար դարձել է հավաքատեղի[2][3]։
Տարիներ շարունակ Գեհլինը նկարել է ջրաներկով և յուղաներկով՝ ստեղծելով դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, որոնց համար ներշնչման աղբյուր են հանդիսացել իր բնակարանից դեպի քաղաքային նավահանգիստ, այգիներ և տներ բացվող տեսարանները։ Նրա աշխատանքները առավելապես դրական արձագանքների են արժանացել, մասնավորապես՝ նատյուրմորտները։ Նույն վերաբերմունքին են արժանացել նաև նրա տեքստիլ ապլիկացիաները, որոնք նա ստեղծել է 1930-ական թվականների վերջին։
Էսթեր Գեհլինի աշխատանքները ներկայումս պահպանվում են Շվեդիայի ազգային թանգարանում, Ստոկհոլմի ժամանակակից արվեստի թանգարանում, Մալմյոյի գեղարվեստի թանգարանում և Հելսինգբորգի թանգարաններում։ Նրա աշխատանքների հետահայաց ցուցադրությունը տեղի է ունեցել Վիկինգսբերգի հելսինգբորգյան գեղարվեստի թանգարանում՝ 1952 թվականին, Երբ Գեհլինը կդառնար 60 տարեկան[3]։
Էսթեր Գեհլինը մահացել է 1949 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Հելսինգբորգում և հուղարկավորվել Ռաուս գերեզմանատանը[3][4]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Լեգենդ Հովսեփի մասին», նկարազարդումը՝ Էսթեր Գեհլինի, Ալհեմս հրատարակչություն
- Նատյուրմորտ ձողաձկով և հացով
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 3 4 Kunstindeks Danmark (դան.)
- 1 2 «Esther Gehlin» (շվեդերեն). Helsingborgs stadslexikon. Վերցված է 17 марта 2020-ին.
- 1 2 3 4 5 6 Gustavsson, Karin. «Esther Gehlin». Svenskt kvinnobiografiskt lexikon. Վերցված է 17 марта 2020-ին.
- 1 2 3 Abildgaard, Hanne. «Esther Gehlin» (դանիերեն). Kunstineks Danmark & Weilbachs Kunstnerleksikon. Վերցված է 17 марта 2020-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էսթեր Գեհլինի որոշ աշխատանքներ artnet.com կայքում
- Էսթեր Գեհլինի մասին Svenska Konstnärer, Biografisk Handbok գրքում, 1980, էջեր 147-148
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էսթեր Գեհլին» հոդվածին։ |
|
- Մարտի 24 ծնունդներ
- 1892 ծնունդներ
- Կոպենհագեն քաղաքում ծնվածներ
- Հոկտեմբերի 23 մահեր
- 1949 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Դանիայի գեղարվեստի թագավորական ակադեմիայի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Դանիացի արվեստագետներ
- Դանիացի նկարչուհիներ
- Հրեա արվեստագետներ
- Շվեդ արվեստագետներ
- Շվեդ նկարչուհիներ