Էռնստ Պոսսարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էռնստ Պոսսարտ
գերմ.՝ Ernst von Possart
Դիմանկար
Ծնվել էմայիսի 11, 1841(1841-05-11)[1][2]
ԾննդավայրԲեռլին, Պրուսիայի թագավորություն[3]
Մահացել էապրիլի 8, 1921(1921-04-08)[1][2] (79 տարեկան)
Մահվան վայրՄյունխեն, Վայմարյան Հանրապետություն
ԳերեզմանՀին հարավային գերեզմանատուն
ՔաղաքացիությունFlag of Germany (3-2 aspect ratio).svg Գերմանիա
Մասնագիտությունդերասան, թատերական ռեժիսոր, intendant, թատրոնի դերասան և կոմպոզիտոր
ԱշխատավայրԲավարիայի պետական օպերա
Պարգևներ և
մրցանակներ
«Վաստակների համար» բավարիական շքանշան
Ernst von Possart Վիքիպահեստում

Էռնստ Պոսսարտ (Possart, մայիսի 11, 1841(1841-05-11)[1][2], Բեռլին, Պրուսիայի թագավորություն[3] - ապրիլի 8, 1921(1921-04-08)[1][2], Մյունխեն, Վայմարյան Հանրապետություն), գերմանացի դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ։ Բեմելը՝ 1816 թվականին, Բրեսլաուի քաղաքային թատրոնում, խաղացել է Բեռնում, Համբուրգում, 1864 թվականից՝ Մյունխենի պալատական թատրոնի դերասան, ավելի ուշ՝ ռեժիսոր, գեղարվեստական ղեկավար։ 1883 թվականին մասնակցել է Գերմանիայի թատրոնի (Բեռլին), 1901 թվականին՝ «Պրինցռեգենտթեատր»-ի (Մյունխեն) կազմակերպմանը։ Բեմի գերմ․ աշխատողների միության (1871) կազմակերպիչներից։

Կերպարի փիլիսոփայական վերլուծությունը Պոսսարտ զուգակցել է արտասանության անբասիր տեխնիկային և դերի արտաքին նկարագրի մանրազնին մշակմանը։ Որպես ռեժիսոր հատուկ ուշադրություն է դարձրել մասսայական տեսարաններին։ Նշանակալից դերերից են Նաթան (Լեսինգի «Նաթան Իմաստուն), Մեֆիստոֆել (Գյոթեի «Ֆաուսա»), Ֆրանց Մոոր (Շիլլերի «Ավազակներ»), Շայլոկ, Ցագո, Ռիչարդ 3-րդ (Շեքսպիրի «Վենեաիկի վաճառականը», «Օթելլո», «Ռիչարդ 3»)։ Հյուրախաղերով հանդես է եկել Եվրոպայում (1891-1900 թվականին՝ Ռուսաստանում) և Ամերիկայում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 9, էջ 383 CC-BY-SA-icon-80x15.png

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]