Էռնեստ Բո
Էռնեստ Բո ֆր.՝ Ernest Beaux | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1881[1] |
Ծննդավայր | Վարշավա, Ռուսական կայսրություն |
Մահացել է | հունիսի 9, 1961 (79 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզ, Ֆրանսիա |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մասնագիտություն | օծանելիքագործ |
Ծնողներ | հայր՝ Edouard Hyppolite Beaux? |
Պարգևներ և մրցանակներ |
Էռնստ Բո (ֆր.՝ Ernest Beaux, նոյեմբերի 25 (դեկտեմբերի 7), 1881[1], Վարշավա, Ռուսական կայսրություն - հունիսի 9, 1961, Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիական ծագմամբ ռուս օծանելիքագործ, որը ստեղծել է հանրահայտ Chanel No. 5 ալդեհիդային օծանելիքը։ Բացի Chanel No. 5-ից, Բոն Chanel ընկերության համար ստեղծել է բույրերի մի քանի տեսակ։ Դրանց թվին են դասվում Bois des Îles-ը, Cuir de Russie-ին, Gardenia-ն և Chanel No. 22-ը։ Օծանելիքագործը համագործակցել է Bourjois օծանելիքների տան հետ։ Նրան են պատկանում Kobako և Soir de Paris բույրերը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էրնստ Բոն ծնվել է Մոսկվայում։ Նա եղել է ֆրանսիացի օծանելիքագործի երկրորդ որդին, ով աշխատել է կոսմետիկայի ռուսական խոշոր ընկերությունում։ Alphonse Rallet & Co. ընկերությունը եղել է Կայսերական տան մատակարարը, որը 1898 թվականին գնվել է գրասսական Chiris ընկերության կողմից։ 1898- 1900 թվականներին Էրնստ Բոն աշխատել է օճառի արտադրությամբ զբաղվող գործարանում որպես լաբորանտ, այնուհետ 2 տարի ծառայել է ֆրանսիական բանակում։ 1902 թվականին նա վերադարձել է Մոսկվա և սկսել է սովորել օծանելիքի Rallet ընկերությունում[3]։ 1907 թվականին նա զբաղեցրել է գլխավոր օծանելիքագործի պաշտոնը։ Առաջին հաջողություններն ունեցել է 1912՝ ստեղծելով Bouquet de Napoleon օծանելիքը։ Հաջորդ տարի նա ստեղծել է Bouquet de Catherine օծանելիքը, որը անվանվել է ի պատիվ Եկատերինա II-ի և Ռոմանովների դինաստիայի 300-ամյակի։ Առաջին համաշխարհային պատերազմի և Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին Բոն ծառայության մեջ է եղել։ 1919 թվականի վերջին ներգաղթել է Ֆրանսիայի Լա Բոսկա քաղաք, որտեղ աշխատանքի է անցելChiris ընկերությունում։ Այստեղ ընկերության համար ստեղծել է Rallet № 1 օծանելիքը։
Քանի որ Chiris-ում Բոնը ունեցել է սահմանափակ հնարավորություններ զարգացնելու իր սեփական հմտությունները, 1920 թվականին մեծ իշխան Դմիտրի Պավլովիչի միջոցով Կաննում ծանոթացել է Կոկո Շանելին։ Վերջինս եղել է իշխանի սիրուհին։ 1921 թվականին Chanel ընկերության համար ստեղծել է Chanel No. 5 օծանելիքի 100 օրինակ։ Օծանելիքի ամբողջ խմբաքանակը Կոկո Շանելը նվիրել է հայտնի մարդկանց։ Իրականում գոյություն ունեն Chanel No. 5-ի առաջացման մի քանի պատմություններ, որոնց մեջ, սակայն, առկա է Էրնստ Բոյի հետքը։ 1922 թվականին Բոն լքել է Chiris ընկերությունը և տեղափոխվել Փարիզ։ 1924 թվականին Galeries Lafayette առևտրական տունը գնել է Chanel No. 5 օծանելիքի արտադրության իրավունքը և հիմնել Parfums Chanel ընկերությունը, որը գլխավորել է Էրնստ Բոն։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ստանալով Galeries Lafayette ընկերության աջակցությունը, ակտիվորեն պայքարել է Կոկո Շանելի դեմ՝ վերականգնելու համար Chanel օծանելիքների նկատմամբ իր իրավունքը։ 1926 թվականի գարնանը իր մոտ աշխատանքի է վերցրել ռուս օծանելիքագործ Կոստանտին Վերիգինին (1898—1982):
Մշակած օծանելիքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Դեկտեմբերի 7 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Վարշավա քաղաքում ծնվածներ
- Հունիսի 9 մահեր
- 1961 մահեր
- Փարիզ քաղաքում մահացածներ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Անձինք այբբենական կարգով
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Ռուս գյուտարարներ
- Ռուս գիտնականներ
- Ռուս արվեստագետներ
- Ֆրանսիացի գյուտարարներ
- Ֆրանսիացի արվեստագետներ