Jump to content

Էպինե սյուր Սեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Էպինե սյուր Սեն
ֆր.՝ Épinay-sur-Seine[1]
ֆր.՝ Épinay[2]
Զինանշան

ԵրկիրՖրանսիա Ֆրանսիա
ՀամայնքՍենա, Սեն-Սեն-Դենի, Սեն Դենի և Մեծ Փարիզ
Մակերես4,57 կմ²
ԲԾՄ56 մետր, 22 մետր, 60 մետր, 39 մետր
Բնակչություն53 564 մարդ (հունվարի 1, 2022)[3]
Ժամային գոտիUTC+1 և UTC+2
Փոստային դասիչ93800[4]
Պաշտոնական կայքepinay-sur-seine.fr(ֆր.)
Էպինե սյուր Սեն (Ֆրանսիա)##
Էպինե սյուր Սեն (Ֆրանսիա)

Էպինե սյուր Սեն ( ֆր.՝ Épinay-sur-Seine ), քաղաք և համայնք Ֆրանսիայում՝ Իլ դը Ֆրանս երկրամասի Սեն-Սեն Դենի դեպարտամենտի Սեն Դենի շրջանում, որի կազմի մեջ մտնող նույնանուն կանտոնի վարչական կենտրոնն է։

Աշխարհագրական դիրքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էպինե սյուր Սենը Փարիզի հյուսիսային արվարձանն է, ընկած է Ֆրանսիայի մայրաքաղաքի կենտրոնից 11,3 կմ հեռավորության վրա, Սեն գետի ափին։

Ֆրանսիսկո դե Ասիս Բուրբոնը՝ Իսպանիայի թագավոր կոնսորտը, Էպինե սյուր Սենի ամրոցում է ապրել Իսպանիայից իր աքսորվելուց հետո՝ 1881 թվականից մինչև իր մահը 1902 թ .: Ամրոցում ներկայումս տեղակայված է քաղաքապետարանը։

1960 թվականից բարձրահարկ շենքերի կառուցման շնորհիվ քաղաքի բնակչությունը զգալիորեն աճել է։ Այսօր Էպինե սյուր Սենը Եվրոպայի ամենախիտ բնակեցված համայնքներից մեկն է։ Ինչպես Փարիզի մյուս արվարձաններում, Էպինե սյուր Սենում նույնպես բնակություն են հաստատել բազմաթիվ ներգաղթյալներ, որոնք հիմնականում եկել են Մաղրիբից, Թուրքիայից և Աֆրիկայից։

Ժողովրդագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Script error: No such module "Բնակչությունն ըստ թվականների".

Էպինե սյուր Սենը կապված է Փարիզին ճեպընթաց տրանսպորտի RER գծով, ինչպես նաև մերձքաղաքային գնացքներով։ Բացի այդ, քաղաքը տրամվայի գծով կապվում է մետրոյի Սեն Դենի-Պորտ դը Պարի կայարանի հետ։ Շառլ դը Գոլի անվան միջազգային օդանավակայանը գտնվում է քաղաքից 13 կմ հեռավորության վրա։

Անվանի անձինք

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ռոզա Բերտեն - ֆրանսիական թագուհի Մարի Անտուանետի մոդիստուհին։ Համարվում է ֆրանսիացի առաջին մոդելավորողներից և նորաձևության դիզայներներից մեկը։
  • Ֆրանսիսկո դե Ասիս Բուրբոն - Իսպանիայի կոնսորտ թագավոր
  • Թոմա Գամիետ - ֆուտբոլիստ։
  • Ալֆրեդ Նեոկլես Հենեկեն - դրամատուրգ։
  • Լասեպեդ - ֆրանսիացի ձկնաբան։
  • Պասկալ Նումա - ֆուտբոլիստ։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էպինե սյուր Սեն» հոդվածին։