Ռոզա Բերտեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոզա Բերտեն
ֆր.՝ Rose Bertin
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 2, 1747(1747-07-02)[1][2]
ԾննդավայրԱբբեվիլ[3]
Մահացել էսեպտեմբերի 22, 1813(1813-09-22)[1][4][2] (66 տարեկան)
Մահվան վայրԷպինե սյուր Սեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ՄասնագիտությունMarchandes de modes և modiste
 Rose Bertin Վիքիպահեստում

Մարի-Ժաննա Բերտեն (ֆր.՝ Marie-Jeanne Bertin, հուլիսի 2, 1747(1747-07-02)[1][2], Աբբեվիլ[3] - սեպտեմբերի 22, 1813(1813-09-22)[1][4][2], Էպինե սյուր Սեն), ավելի հայտնի որպես Ռոզա  Բերտեն, մականունը՝  «Նորաձևության Նախարար», ֆրանսիայի   թագուհի Մարի Անտուանետայի դերձակուհին։ Համարվում է առաջինն ֆրանսիացի մոդելավորողներից ու դիզայներներից մեկը, շնորհիվ իր տաղանդի հեղինակություն էր վայելում ֆրանսիայի արքունական վերնախավի մոտ՝ ընդհուպ մինչև հեղափոխությունը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարի-Ժաննա Բերտենը ծնվել է 1947 թվականի հունիսի 2-ին, պիկարդյան Աբվիլ փոքրիկ քաղաքում՝ Ֆրանսիայի հյուսիսում, ոչ հարուստ ազնվական ծառայողի ընտանիքում։ Նրա մայրը խնամում էր հիվանդներին, հայրը՝ ծառայում էր ոստիկանությունում։ Մարին և նրա եղբայր Ժան-Լորանը ստացել են համեստ կրթություն։ Կա մի լեգենդ, որ մանուկ հասակում ինչ-որ գնչու գուշակել է որ Մարիին վիճակված է ընկնել արքունիք, «որտեղ նրա հետևից երկնափեշ են տանելու»։ 16 տարեկանում աղջիկը գնաց Փարիզ և դարձավ օրիորդ Պագանել դերձակուհու աշակերտը, և որոշ ժամանակ անց նրա ընկերությունում դարձավ գործընկերը։ Բերտենը լավ հարաբերությունների մեջ էր արիստոկրատ-հաճախորդուհիների հետ՝ արքայադուստր դե Կոնտի, դքսուհի դե Շարտրի և արքայադուստր դե Լամբալի հետ, ի շնորհիվ նրանց հովանավորչության տեղի ունեցավ նրա ճակատագրական հանդիպումը Մարիա-Անտուանետայի հետ։

1770 թվականին Բերտենը բացեց հագուստի սեփական խանութը` «Le Grand Mogol», Սենտ-Օնորե[5] փողոցի վրա և արագորեն ձեռք բերեց հաճախորդներ արքունական ազդեցիկ կանանց շրջանում։ Այս կանանց մեծամասնությունը Մարիա-Անտուանետայի սպասուհիներն էին, ով այն ժամանակ դոֆինի կինն էր։ Տաղանդը և խորամանկությունը բիզնեսում Բերտենին թույլ տվեցին իր ընկերությունը արագորեն ընդլայնել մինչև 30 աշխատակիցների և շուրջ 120 մատակարարների։ Ցանկանալով իր համար ստեղծել գրավիչ կերպար, Մարի–Ժաննան իրեն վերցրեց Ռոզա անունը, ծաղկի անվան հետ համահունչ։

Թագուհու դերձակուհի[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոզա Բերտենը ապագա թագուհուն ներկայացվել է 1772 թվականին։ Շաբաթը երկու անգամ Ռոզան Մարի Անտուանետեին ցույց է տվել իր վերջին ստեղծագործությունները, և նրանք ժամերով քննարկել են նոր հագուստները և պարագաները։ Թագուհին, ինչպես և ողջ արքունիքը, իր հանդերձանքով տարված է եղել և նրա վրա տարեկան ծախսել է 258 հազար լիվր՝ իրեն հատկացված ֆիքսված գումարի կրկնակի չափով։ Էթիկետը նրան խորհուրդ էր տալիս օրվա մեջ մի քանի անգամ փոխել զգեստները և իդեալապես, նույնը երկու անգամ չկրել։ Ռոզա Բերտենի շքեղ զգեստներից յուրաքանչյուրը արժե միջինը 1000, իսկ երբեմն՝ 6000 լիվր։ Ժակ Դուսեի ինքնագրերի հարուստ արխիվում առկա են անդորրագրեր՝ առանձին ապրանքների արժեքի հստակ նշումով։

«Բարակ ծղոտի գլխարկ կապույտ տաֆտայի ժապավեններով, մեկը կապվում է կզակի տակ...» - 48 լիվր։ «Մի դեղին ծղոտի գլխարկ՝ տուրբանի ձևով, որը կտրված էր կապույտ մետաքսից և սոսնձված էր կապույտ փետուրներով, կողքից սուլթան՝ երկու կապույտ փետուրներով՝ 72 լիվր»։ Եթե գլխարկները պատրաստված են ժանյակով, դրանք, բնականաբար, թանկանում են։ Բարակ բատիստե գլխարկը, որը պատրաստված է թելաշոր ժանյակով, ներքևից` շատ բարակ կիզեյի շարֆը արժե 280 լիվր։ Բայց սովորաբար Բերտենին մատակարարվող գլխարկների գինը գնահատվում է ոչ պակաս, քան 100 լիվրը։ Թագուհու համար պատրաստված վարդերի ծաղկաշրթղթայի տեսքով զարդարանքը, որը հերթափոխում էր սպիտակ ժապավենակապ և կողքից կարմիր փետուր» արժե 90 լիվր։ - Ժորժ Լենոր, «Վերսալների ամենօրյա կյանքը թագավորների հետ», Մ., 2003

Բերտենը, որը հայտնի է որպես «նորաձեւության նախարար», Մարի Անտուանետային հագցրել է 1772 թվականից մինչև 1792-ը՝ նրա տապալումը, և դարձել է ազդեցիկ կերպար ֆրանսիական արքունիքում։ Նա նաև պատվերով պատրաստում էր տարբեր չափերի «նորաձև տիկնիկներ» (այդ թվում, նաև մինչև մարդկային հասակի), որոնք հագնված էին վերջին նորաձևությանը համապատասխան։ Մինչև նորաձևության ամսագրերի հայտնվելը Պանդորա անունով տիկնիկները ճամփորդել են երկրներով և օգնել կանանց հետևել նորաձևության աշխարհում նորություններին։

Հեղափոխությունից հետո[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆրանսիական հեղափոխությունը բեկում է արձանագրել Ռոզա Բերտենի պալատական փայլուն կարիերայում։ Նրա հաճախորդներից շատերը ենթարկվել են մահապատժի կամ գաղթել են, և նա ինքն էլ էր վտանգի տակ։ Նրան մեղադրում էին նախկին թագուհու թանկարժեք հակումների հրահրելու մեջ։ Այնուամենայնիվ, Ռոզան շարունակում էր Մարի-Անտուանետտայի պատվերները և նրա տապալումից հետո, բայց հիմա դա հիմնականում հին զգեստների վերափոխումն էր։ Բացի այդ, Ռոզան թագուհու համար պարզ սգո զգեստ է կարել Լյուդովիկոս XVI-ի մահապատժից հետո։

Ահաբեկչության ժամանակ Ռոզան ոչնչացրել է իր բոլոր հաշվապահական գրքերն ու հաշիվները։ Վերջին պահին նա հասցրել է իր ձեռնարկությունը տեղափոխել Լոնդոն։ Մի որոշ ժամանակ նա շարունակում է ծառայել իր հին ներգաղթայալ հաճախորդներին, և նրա նորաձև տիկնիկները շարունակում են ճանապարհորդել եվրոպական մայրաքաղաքներով, հասնելով նույնիսկ Սանկտ Պետերբուրգ։ 1795 թվականին նա վերադարձել է Ֆրանսիա, որտեղ նրա հաճախորդը դարձել է Նապոլեոն Բոնապարտի կինը՝ Ժոզեֆին դը Բոհարնեն, ինչը Ռոզային թույլ տվեց վերականգնել իր ողջ ունեցվածքը, այդ թվում՝ Փարիզի մերձակա Էպին-սյուր-Սեն բնակավայրում գտնվող տունը։

Սակայն, ռոկոկոյի նորաձևությանը փոխարինելու եկավ ամպիր լակոնիկ ոճը, և բարդ սանրվածքների, հսկայական կորսետների և այլ շքեղ հավելումների դարաշրջանն ավարտվեց։ Ռոզա Բերտենը շուտով հեռացավ գործերից և իր ձեռնարկությունը հանձնել եղբորորդիներին ։

Ռոզա Բերտենը մահացավ 1813 թվականի սեպտեմբերի 22-ին, 66 տարեկան հասակում, Էպին-սյուր-Սենի իր բնակարանում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

[фр.]. — Paris : A. Michel, 1911. — 428 с.

[фр.] / Pierre Nouvion, Émile Liez. — Paris : Henri Leclerc, 1911. — 310 с.

  • Sapori, Michelle. Rose Berthin, ministre des modes de Marie-Antoinette :

[фр.]. — Paris : Ed. de I'Institut frangais de la mode: Ed. du Regard, 2003. — 416 с.

  • Катрин Гюннек ; [пер. с фр. Ю. Воркуевой]. Модистка королевы : воспоминания Розы Бертен. — М : Гелеос, 2006. — 253 с. — ISBN 5-8189-0569-1.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]