Էշլի Քոուլ
Անձնական տվյալներ | |||
---|---|---|---|
Քաղաքացիությունը | Միացյալ Թագավորություն | ||
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 20, 1980[2][3][4][…] (43 տարեկան) | ||
Ծննդավայր | Ստեպնի, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն | ||
Հասակ | 1,76 սմ[1] | ||
Քաշ | 103 կիլոգրամ | ||
Դիրք | ձախ պաշտպան | ||
Ակումբային տեղեկություններ | |||
Ներկա ակումբ | Լոս Անջելես Գալաքսի | ||
Համար | 3 | ||
Պատանեկան կարիերա | |||
1997–1998 | Արսենալ | ||
Մասնագիտական կարիերա* | |||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) |
1998–2006 1999–2000 2006–2014 2014-2016 2016- |
Արսենալ → Կրիստալ Պելաս Չելսի Ռոմա Լոս Անջելես Գալաքսի |
158 (8) 14 (1) 229 (7) 11 (0) 15 (1) | |
Ազգային հավաքական | |||
1999 2002 2002-2014 |
Անգլիա մինչև 20 Անգլիա մինչև 21 Անգլիա |
2 (0) 5 (1) 107 (0) | |
| |||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Էշլի Քոուլ (անգլ.՝ Ashley Cole[5], դեկտեմբերի 20, 1980[2][3][4][…], Ստեպնի, London Borough of Tower Hamlets, Մեծ Լոնդոն, Անգլիա, Միացյալ Թագավորություն), անգլիացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս «Լոս Անջելես Գալաքսի» ակումբում։ Շատ քննադատներ ու ակումբակից ֆուտբոլիստներ նրան համարում են իր սերնդի լավագույն պաշտպաններից մեկը[6][7][8][9], իսկ իր կարիերայի ծաղկման շրջանում ոմանք նրան համարում էին աշխարհի լավագույն ձախ պաշտպանը[10][11][12]։
Էշլի Քոուլն Անգլիայի ազգային հավաքականի կազմում հանդես է եկել 2001-2014 թվականներին՝ մասնակցելով 2002, 2006 և 2010 թվականների աշխարհի առաջնություններին և 2004 և 2012 թվականների Եվրոպայի առաջնություններին։ 2010 թվականին նա ճանաչվել է Անգլիայի լավագույն ֆուտբոլիստ։ Հավաքականի կազմում Էշլի Քոուլն արժանացել է 107 գավաթի՝ դառնալով Անգլիայի՝ ամենաշատ գավաթներն ունեցող պաշտպանը[13]։
Վաղ կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էշլի Քոուլի հայրը՝ Ռոն Քալենդերը, Բարբադոսից էր։ Նա լքել է ընտանիքը ամուսնությունից յոթ տարի անց[14] և հետագայում տեղափոխվել է Ավստրալիա[15]։ Էշլի Քոուլն ու նրա կրտսեր եղբայրը՝ Մեթյուն, ապրել են իրենց մոր՝ Սյու Քոուլի հետ[16]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Արսենալ»
[խմբագրել | խմբագրել կոդը]Պատանեկան տարիքից Էշլի Քոուլը խաղացել է «Արսենալում»՝ նախապես հանդես գալով որպես հարձակվող։ Ակումբի կազմում առաջին անգամ խաղացել է 1999 թվականի նոյեմբերի 30-ին՝ մասնակցելով «Միդլսբրոյի» դեմ խաղին։ Ակումբի հետ պրոֆեսիոնալ պայմանագիր է կնքել 2000 թվականի փետրվարի 25-ին։
2005 թվականին Էշլի Քոուլը մեղադրվել է այն բանի համար, որ առանց «Արսենալի» ղեկավարությանը տեղյակ պահելու այլ ակումբի հետ բանակցություններ է սկսել իր տեղափոխման վերաբերյալ։ Պրեմիեր լիգայի հանձնաժողովը մեղավոր ճանաչեց Քոուլին ու 2005 թվականի հունիսի 2-ին տուգանեց նրան 100 000 ֆունտ ստերլինգով Լոնդոնի հյուրանոցներից մեկում Ժոզե Մոուրինյոյի հետ հանդիպում ունենալու համար։ Հունիսին Քոուլի ներկայացրած բողոքը մերժվել է, սակայն տուգանքի գումարը դարձվել է £75 000: Այդ դեպքի պատճառով տուգանվել են նաև «Չելսին» և Ժոզե Մոուրինյոն՝ £300 000 և £200 000 (նվազեցվել է £75 000) համապատասխանաբար։
«Կրիստալ Պելաս»
[խմբագրել | խմբագրել կոդը]1999/2000 մրցաշրջանում Էշլի Քոուլը վարձավճարով տեղափոխվել է «Կրիստալ Պելաս» ակումբ, որի կազմում մասնակցել է 14 խաղի և խփել 1 գոլ՝ օգնելով ակումբին պահպանել տեղը լիգայում։ «Արսենալի» հիմնական ձախ պաշտպանի՝ Սիլվինյոյի վնասվածք ստանալուց հետո՝ 2000 թվականի աշնանը, Քոուլը փոխարինել է նրան։ Ցուցադրելով գեղեցիկ խաղ՝ Քոուլը գրավել է բրազիլացու տեղն ակումբի հիմնական կազմում։
Չնայած «Արսենալից» հեռանալու ցանկությանը՝ Էշլի Քուլը 2005 թվականի հուլիսի 18-ին նոր պայմանագիր է կնքում շաբաթական £70 000 աշխատավարձով։
«Չելսի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2006 թվականի օգոստոսի 31-ին Էշլի Քոուլը տեղափոխվում է «Չելսի» պաշտպան Վիլյամ Գալլասի փոխարեն. ակումբը հավելյալ վճարում է նաև £5 միլիոն։
2011 թվականի փետրվարի 27-ին հայտնի դարձավ «Չելսիի» մարզաբազայում տեղի ունեցած դեպքի մասին. Էշլի Քոուլը կատակով կրակել էր «Չելսիում» փորձաշրջան անցնող 21-ամյա Թոմ Քաուենի վրա՝ կարծելով, թե զենքը, որ նա բերել էր իր հետ, լիցքավորված չէ։ Բարեբախտաբար վերքը մահացու չի եղել[17][18]։
«Ռոմա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թվականի ամռանը Քոուլը՝ որպես ազատ գործակալ, տեղափոխվել է «Ռոմա»՝ իտալական ակումբի հետ կնքելով երկու տարվա պայմանագիր։ Սակայն 2014/15 մրցաշրջանում Էշլի Քոուլը մասնակցել է ընդամենը 11 խաղի։ «Ռոմայի» գլխավոր մարզիչ Ռուդի Գարսիան նրան գրեթե խաղադաշտ դուրս չի բերել 2015/1 մրցաշրջանի նախամրցաշրջանային խաղերում։ Քոուլը համակերպվել է այդ իրավիճակի հետ և չի ցանկացել լքել ակումբը։ Ակումբի ղեկավարությունը Քոուլին հատկացրել է «0» համարը, իսկ գլխավոր մարզիչը անգլիացուն չի ընդգրկել նոր մրցաշրջանի հայտացուցակում։ 2016 թվականի հունվարի 19-ին փոխադարձ համաձայնությամբ պայմանագիրը խղվել է[19]։
«Լոս Անջելես Գալաքսի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2016 թվականի հունվարի 27-ին Էշլի Քոուլը պայմանագիր է կնքել «Լոս Անջելես Գալաքսի» ակումբի հետ[20], որի կազմում նրա դեբյուտը կայացել է նույն թվականի «փետրվարի 24»-ին՝ «Սանտոս Լագունայի» դեմ տնային խաղում։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Մրցաշրջան | Ակումբ | Դիվիզիա | Լիգա | Ազգային գավաթ | Լիգայի գավաթ | Եվրագավաթներ | Այլ[23] | Ընդհանուր | Նկատողություն | |||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | |||||
1999-2000 | Արսենալ | Պրեմիեր Լիգա | 1 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 0 | 0 | — | 2 | 0 | 0 | 0 | |
1999-2000 | Կրիստալ Պելիս | Առաջին դիվիզիոն | 14 | 1 | 0 | 0 | 0 | 0 | — | — | 14 | 1 | 1 | 0 | ||
2000–01 | Արսենալ | Պրեմիեր Լիգա | 17 | 3 | 6 | 0 | 1 | 0 | 9 | 0 | — | 33 | 3 | 6 | 0 | |
2001–02 | 29 | 2 | 4 | 0 | 0 | 0 | 7 | 0 | — | 40 | 2 | 10 | 1 | |||
2002–03 | 31 | 1 | 3 | 0 | 0 | 0 | 9 | 0 | 1 | 0 | 44 | 1 | 7 | 0 | ||
2003–04 | 32 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 9 | 1 | 1 | 0 | 47 | 1 | 6 | 1 | ||
2004–05 | 35 | 2 | 3 | 0 | 0 | 0 | 8 | 0 | 1 | 0 | 47 | 2 | 13 | 0 | ||
2005–06 | 11 | 0 | 0 | 0 | 0 | 0 | 3 | 0 | 1 | 0 | 15 | 0 | 4 | 0 | ||
Ընդհանուր | 156 | 8 | 20 | 0 | 3 | 0 | 45 | 1 | 4 | 0 | 228 | 9 | 46 | 2 | ||
2006–07 | Չելսի | Պրեմիեր Լիգա | 23 | 0 | 5 | 0 | 3 | 0 | 9 | 0 | 0 | 0 | 40 | 0 | 14 | 0 |
2007–08 | 27 | 1 | 1 | 0 | 2 | 0 | 10 | 0 | 1 | 0 | 41 | 1 | 6 | 1 | ||
2008–09 | 34 | 1 | 7 | 0 | 0 | 0 | 8 | 0 | — | 49 | 1 | 9 | 0 | |||
2009–10 | 27 | 4 | 2 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 1 | 0 | 35 | 4 | 4 | 0 | ||
2010–11 | 38 | 0 | 2 | 0 | 0 | 0 | 7 | 0 | 1 | 0 | 48 | 0 | 4 | 0 | ||
2011–12 | 32 | 0 | 4 | 0 | 0 | 0 | 12 | 0 | — | 48 | 0 | 12 | 1 | |||
2012–13 | 31 | 1 | 5 | 0 | 3 | 0 | 5 | 0 | 7 | 0 | 51 | 1 | 7 | 0 | ||
2013–14 | 17 | 0 | 2 | 0 | 1 | 0 | 5 | 0 | 1 | 0 | 26 | 0 | 3 | 0 | ||
Ընդհանուր | 229 | 7 | 28 | 0 | 10 | 0 | 60 | 0 | 11 | 0 | 338 | 7 | 59 | 2 | ||
2014–15 | Ռոմա | Սերիա A | 11 | 0 | 2 | 0 | — | 3 | 0 | — | 16 | 0 | 2 | 0 | ||
2015–16 | 0 | 0 | 0 | 0 | — | 0 | 0 | — | 0 | 0 | 0 | 0 | ||||
Ընդհանուր | 11 | 0 | 2 | 0 | — | 3 | 0 | — | 16 | 0 | 2 | 0 | ||||
2016 | Լոս Անջելես Գալաքսի | Ֆուտբոլի բարձրագույն լիգա | 15 | 1 | 1 | 0 | — | 1 | 0 | — | 17 | 1 | 1 | 2 | ||
Ընդհանուր կարիերայում | 425 | 17 | 51 | 0 | 13 | 0 | 109 | 1 | 15 | 0 | 613 | 18 | 109 | 6 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2014 թվականի մարտի 5-ի դրությամբ[24]
Հավաքական | Տարի | Ընկերական | Որակավորման | Առաջնություն | Ընդհանուր | ||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
Անգլիա | 2001 | 2 | 0 | 5 | 0 | — | 7 | 0 | |
2002 | 2 | 0 | 2 | 0 | 5 | 0 | 9 | 0 | |
2003 | 4 | 0 | 3 | 0 | — | 7 | 0 | ||
2004 | 5 | 0 | 4 | 0 | 4 | 0 | 13 | 0 | |
2005 | 4 | 0 | 4 | 0 | — | 8 | 0 | ||
2006 | 4 | 0 | 4 | 0 | 5 | 0 | 13 | 0 | |
2007 | 0 | 0 | 4 | 0 | — | 4 | 0 | ||
2008 | 4 | 0 | 3 | 0 | — | 7 | 0 | ||
2009 | 4 | 0 | 5 | 0 | — | 9 | 0 | ||
2010 | 2 | 0 | 3 | 0 | 4 | 0 | 9 | 0 | |
2011 | 2 | 0 | 5 | 0 | — | 7 | 0 | ||
2012 | 1 | 0 | 1 | 0 | 4 | 0 | 6 | 0 | |
2013 | 4 | 0 | 3 | 0 | — | 7 | 0 | ||
2014 | 1 | 0 | — | — | 1 | 0 | |||
Ընդհանուր | 39 | 0 | 46 | 0 | 22 | 0 | 107 | 0 |
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թիմային
- Պրեմիեր լիգայի չեմպիոն (2) - 2001/02, 2003/04
- Անգլիայի գավաթակիր (3) - 2002, 2003, 2005
- Անգլիայի սուպերգավաթակիր (2) - 2002, 2004
- Ընդհանուր՝ 7 տիտղոս
- Պրեմիեր լիգայի չեմպիոն (1) - 2009/10
- Անգլիայի գավաթակիր (4) - 2007, 2009, 2010, 2012
- Ֆուտբոլային լիգայի գավաթակիր (1) - 2007
- Անգլիայի սուպերգավաթակիր (1) - 2009
- ՈՒԵՖԱ Չեմպիոնների լիգայի հաղթող (1) - 2012
- ՈՒԵՖԱ Եվրոպայի լիգայի հաղթող (1) - 2013
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Premier League Player Profile». Premier League. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 29-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 28-ին.
- ↑ 2,0 2,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 3,0 3,1 FBref.com(բազմ․)
- ↑ 4,0 4,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ «FIFA World Cup South Africa 2010 – List of Players» (PDF). Fédération Internationale de Football Association (FIFA). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2020 թ․ մայիսի 17-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 8-ին.
- ↑ «Ten of the Best Defenders in the World». About Sports. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Poll: Is Ashley Cole England's best ever defender since 1966?». Talksport. Վերցված է 2013 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ Ronay, Barney (2012 թ․ փետրվարի 24). «Ashley Cole (Football),Chelsea (Football),Football,Sport». The Guardian. London.
- ↑ «England Manager Fabio Capello: Ashley Cole Is One Of The Best Left-Backs In The World». Goal.com. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 12-ին.
- ↑ Ashton, Neil (2013 թ․ մայիսի 29). «The whole crowd may have applauded him, but this was an honour Cole never deserved». Daily Mail. London.
- ↑ Wilson, Jeremy (2010 թ․ հոկտեմբերի 12). «England v Montenegro: Ashley Cole is our best-ever left-back, says Stuart Pearce». The Daily Telegraph. London.
- ↑ «Ancelotti: Cole is the best left-back in the world». ESPN FC. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 30-ին.
- ↑ «Cheers for England, Ash and Lamps». TheFA.com. The Football Association. Վերցված է 2012 թ․ մայիսի 21-ին.
- ↑ «World Cup families...And Now for the Mads (The Mums and Dads)». The Independent. London. 2006 թ․ հունիսի 24.
- ↑ Jackson, Jamie (2005 թ․ հունիսի 5). «I don't want to go». The Guardian. London.
- ↑ Walker, Michael (2004 թ․ նոյեմբերի 27). «Defender cast in unwanted role of target man». The Guardian. London.
- ↑ Эшли Коул рискует попасть в тюрьму. 27.02.2011.(չաշխատող հղում)
- ↑ «Челси» оштрафовал Коула на 250 тысяч фунтов. 28.02.2011.(չաշխատող հղում)
- ↑ Эшли Коул расторг контракт с «Ромой»
- ↑ «LA Galaxy acquire defender Ashley Cole». LA Galaxy. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 27-ին.
- ↑ «Statistics». Soccerbase. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 1-ին. Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 1-ին.
- ↑ Էշլի Քոուլը soccerway.com կայքում (անգլ.)
- ↑ ՈՒԵՖԱ Եվրոպայի Լիգա, ՈՒԵՖԱ Սուպեր գավաթ, Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնություն, Անգլիայի սուպերգավաթ
- ↑ "Ashley Cole". National Football Teams.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էշլի Քոուլ» հոդվածին։ |
|
- Դեկտեմբերի 20 ծնունդներ
- 1980 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Անգլիացի ֆուտբոլիստներ
- Արսենալի ֆուտբոլիստներ
- Իտալիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Լոս Անջելես Գալաքսիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2012-ի ֆուտբոլիստներ
- Չելսիի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Ռոմայի ֆուտբոլիստներ
- Քրիսթալ Փելասի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ