Էն Կարի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էն Կարի
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 19, 1956(1956-11-19)[1] (65 տարեկան)
ԾննդավայրԳուամ, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունՕրեգոնի համալսարան և Ashland High School?
Մասնագիտությունլրագրող, հեռուստահաղորդավարուհի և հաղորդավար
ԱմուսինJon Curry?
Ann Curry Վիքիպահեստում

Էն Կարի (անգլ.՝ Ann Curry, նոյեմբերի 19, 1956(1956-11-19)[1], Գուամ, ԱՄՆ), ամերիկյան հեռուստահաղորդավար, նորությունների լրագրող և ֆոտոլրագրող[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էն Կարին 2012 թվականին դարձել է NBC ազգային և միջազգային թղթակից, հաղորդավար[3][4]։ 2011 թվականի հունիսի 9-ից մինչև 2012 թվականի հունիսի 28-ը եղել է Թոդեի անգլ.՝ Today ծրագրի հաղորդավարի օգնական[5]։ 1997 թվականի մարտից աշխատել է լրատվականի հաղորդավար մինչև հաղորդավարի օգնական դառնալը[6]։ Էն Կարիի հայրը Երկրորդ աշխարհամարտից հետո, Ճապոնիայում հանդիպել է Էնի մայրիկին։ Նա թույտվություն չի ստացել ամերիկյան ռազմական ղեկավարությունից, բայց ամուսնացել է։

Գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էնը լրագրողի կարիերան սկսել է 1978 թվականին NBC ֆիլիալում՝ այժմյան ABC հեռուստաընկերությունում, որը գտնվում էր Մեդֆորդում։ Այնուհետև Կարին տեղափոխվել է Լոս Անջելես, որտեղ էլ որպես թղթակից արժանացել է երկու Էմմի մրցանակի։ Էնը 2007 թվականի դեկտեմբերի 17-ին թռել է Անգլիայի Միդլսբրո քաղաքի Տրանսպորտային կամրջից՝ բարեգործության համար գումար հայթայթելու նպատակով։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմմի 1987, 2005 և 2007 թվականներ[7]
  • Գոլդեն Միք (անգլ.՝ Golden Mic) - քառակի մրցանակակիր
  • Գերազանցության սերտիֆիկատ (անգլ.՝ Certificate of Excellence) Ասսոշեյթեդ պրես
  • Գրեյսի մրցանակ (անգլ.՝ Gracie Award)
  • Հաշվետվությունների գերազանցություն Գունավոր մարդկանց առաջընթացի ազգային ասոցիացիա
  • Ազգային ժուռնալիստիկայի մրցանակ, Ասիայի ամերիկյան լրագրողների ասոցիացիա 2003 թվական
  • Պիոներ մրցանակ Օրեգոնի համալսարան 2003 թվական
  • Ներկայացվեց Օրեգոնի համալսարանի նվաճումների սրահում, 2002 թվական
  • Հարգելի ծառայության ընդհանուր հարստության մրցանակ 2008 թվական
  • Պատվավոր աստիճաններ[8] չորս համալսարաններում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. «Ann Curry»։ TODAY.com (անգլերեն)։ Վերցված է 2021-07-12 
  3. Facebook, Twitter, options Show more sharing, Facebook, Twitter, LinkedIn, Email, URLCopied! Copy Link, Print (2015-01-13)։ «Ann Curry leaves NBC News to form her own production company»։ Los Angeles Times (en-US)։ Վերցված է 2021-07-12 
  4. «Iran Foreign Minister Zarif: ‘We Will Never Have a Bomb’»։ NBC News (անգլերեն)։ Վերցված է 2021-07-12 
  5. «Ann Curry's Haiti Tweet Tops Twitter's 'Most Powerful' List»։ PCMAG (անգլերեն)։ Վերցված է 2021-07-12 
  6. «Ann Curry bio - About Us - Ann Curry - TODAY.com»։ web.archive.org։ 2011-06-10։ Վերցված է 2021-07-12 
  7. «Awards»։ Los Angeles Times (en-US)։ Վերցված է 2021-07-12 
  8. https://wheatoncollege.edu/news/2010/05/22/commencement-2010/(չաշխատող հղում)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]