Էնջլ Դերադուրյան
Էնջլ Դերադուրյան | |
---|---|
![]() | |
Բնօրինակ անուն | անգլ.՝ Angel Deradoorian |
Ի ծնե անուն | անգլ.՝ Angel Rose Deradoorian[1] |
Նաև հայտնի է որպես | Deradoorian |
Ծնվել է | հուլիսի 18, 1986[2] (37 տարեկան) Օրանջվեյլ, Սակրամենտո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ |
Երկիր | ![]() |
Մասնագիտություն | երգերի հեղինակ, հեղինակ-կատարող, կոմպոզիտոր, երգչուհի և երաժիշտ |
Գործիքներ | կիթառ, վոկալ, բաս կիթառ և ստեղնաշարային գործիքներ |
Լեյբլ | anticon.? |
Կրթություն | Bella Vista High School? |
Անդամակցություն | Dirty Projectors? |
![]() |
Էնջլ Դերադուրյան (անգլ.՝ Angel Deradoorian), հայտնի է նաև Դերադուրյան ձևով (անգլ.՝ Deradoorian, հուլիսի 18, 1986[2], Օրանջվեյլ, Սակրամենտո շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ[3]), ամերիկացի երաժիշտ[4]։ Առավել հայտնի է Dirty Projectors խմբին մասնակցությամբ, որը թողել է 2012 թվականին, որպեսզի ծավալի անհատական գործունեություն[5][6]։ 2015 թվականին թողարկել է անհատական առաջին «The Expanding Flower Planet» ալբոմը։ Նաև եղել է Բրենդոն Ֆլաուերսի «The Desired Effect» անհատական ալբոմի համար հրավիրված երաժիշտներից մեկը, ավելի ուշ համագործակցել է տարբեր կատարողների հետ[7]։ Ունի հայկական արմատներ[8]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է Օրանջվեյլում, Կալիֆորնիա[9]։ Դերադուրյանը երաժշտության հանդեպ առաջին անգամ հետաքրքրություն դրսևորել է հինգ տարեկանում՝ մասնավոր դպրոցում սովորելով նվագել ջութակ և դաշնամուր[6][8]։ Նրա ծնողները նկարիչներ էին։ Ունի ավագ քույր՝ Առլինը, որը ևս երաժիշտ է և անհատական ելույթներ է ունենում[9][10]։ Տասնվեց տարեկանում Էնջլը որոշել է թողնել դպրոցը, որպեսզի շարունակի երաժշտական գործունեությունը[8][9]։ 2007 թվականին նա մեկնել է Բրուքլին, որտեղ միացել է Dirty Projectors խմբին։ Նա կարևոր դեր է ունեցել «Bitte Orca» ալբոմի ձայնագրության մեջ[9]։ 2012 թվականին Էվի Թեյրի հետ տեղափոխվել է Լոս Անջելես[9]։
2009 թվականին Lovepump United Records լեյբլում թողարկվել է «Mind Raft» մինի ալբոմը՝ երգչուհու սեփական ազգանվամբ[11]։ Նույն 2009 թվականին նա Vampire Weekend-ի ստեղնահար Ռոստամ Բաթմանգլիջի և Ra Ra Riot-ի վոկալիստ Ուես Մայլզի հետ ձայնագրել է երգ, որը ներառվել է «LP» ալբոմում՝ Discovery ցուցանակով։ Երգն ստացել է «I Wanna Be Your Boyfriend» անվանումը[12]։ 2011 թվականին Animal Collective խումբը երգչուհի է ընտրել՝ All Tomorrow's Parties փառատոնում իրենց ելույթներից առաջ հանդիսատեսին ոգևորելու համար[13]։ Նույն թվականին կայացել է նրա յոթդույմանոց «Marichka» սփլիթ սինգլի ռելիզը, որի բի սայդը Ալբերտ Մաքքլոուդի «Planetarium 2010» երգն էր[14]։ Էվի Թեյրի Slasher Flicks նախագծի անդամ է։ 2014 թվականին թողարկվել է նրանց «Enter the Slasher House» ալբոմը[15]։
2015 թվականին Anticon լեյբլում Դերադուրյանը թողարկել է իր առաջին անհատական «The Expanding Flower Planet» ալբոմը[16]։
2017 թվականի հոկտեմբերին թողարկել է «Eternal Recurrence» մինի ալբոմը[17]։
Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- The Expanding Flower Planet (2015)
Մինի ալբոմ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Mind Raft (2009)
Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Marichka» b/w «Planetarium 2010» (2011) (սփլիթ սինգլ Ալբերտ Մաքքլոուդի հետ)
Այլ ելույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականից Դերադուրյանը ձայնագրվել է հետևյալ կատարողների հետ[7].
- Discovery — «I Wanna Be Your Boyfriend» из LP (2009)
- The Roots — «A Peace of Light» из How I Got Over (2010)
- Flying Lotus — «Siren Song» из You're Dead! (2014)
- Բրենդոն Ֆալուերս — «Dreams Come True», «Can’t Deny My Love», «Still Want You», «Between Me And You» և «Diggin' Up The Heart» из The Desired Effect (2015)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Confederation of Societies of Authors and Composers — 1926.
- ↑ 2,0 2,1 ČSFD (չեխերեն) — 2001.
- ↑ Deming Mark։ «Angel Deradoorian - Biography»։ AllMusic։ Վերցված է սեպտեմբերի 14, 2017
- ↑ Murphy Sarah (հունիսի 4, 2015)։ «Deradoorian Announces Debut Solo LP, Shares "A Beautiful Woman"»։ Exclaim!։ Վերցված է օգոստոսի 21, 2015
- ↑ Roberts Randall (օգոստոսի 15, 2015)։ «Deradoorian is pitch perfect, Lana Del Rey is California cool»։ Los Angeles Times։ Վերցված է օգոստոսի 21, 2015
- ↑ 6,0 6,1 «Home is the new black – Sound Advice – Music – January 15, 2015»։ Sacramento News & Review։ Վերցված է 2015-10-30
- ↑ 7,0 7,1 «Angel Deradoorian (vocal credits)»։ Discogs։ Վերցված է 2015-10-30
- ↑ 8,0 8,1 8,2 Ayers Michael D. (մայիսի 5, 2009)։ «Doing Laundry with Deradoorian a/k/a Angel from Dirty Projectors»։ The Village Voice։ Արխիվացված է օրիգինալից 2016-03-02-ին։ Վերցված է հունիսի 9, 2015
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 Reynaldo Shawn (օգոստոսի 14, 2015)։ «Artist of the Month: Deradoorian»։ Self-Titled։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-02-ին։ Վերցված է 2015-10-30
- ↑ «Deradoorian’s Ethereal Space Jams Will Rock Your World»։ Vogue (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-08-ին։ Վերցված է 2015-10-30
- ↑ Powell Mike (մայիսի 8, 2009)։ «Deradoorian: Mind Raft»։ Pitchfork Media։ Վերցված է հունիսի 9, 2015
- ↑ «Interview with Angel Deradoorian»։ Culturebully.com։ 2009-05-14։ Արխիվացված է օրիգինալից 2013-05-19-ին։ Վերցված է 2013-08-03
- ↑ Breihan Tom (հոկտեմբերի 27, 2010)։ «Animal Collective Curate All Tomorrow's Parties»։ Pitchfork Media։ Վերցված է հունիսի 9, 2015
- ↑ Fitzmaurice Larry (փետրվարի 22, 2011)։ «Listen: New Track From Dirty Projectors' Angel Deradoorian, Co-Produced by Avey Tare»։ Pitchfork Media։ Վերցված է հունիսի 9, 2015
- ↑ Battan Carrie (ապրիլի 10, 2013)։ «Animal Collective's Avey Tare Starts New Band With Former Dirty Projectors, Ponytail Members»։ Pitchfork Media։ Վերցված է հունիսի 9, 2015
- ↑ Brodsky Rachel (օգոստոսի 19, 2015)։ «Review: Deradoorian’s ‘The Expanding Flower Planet’ Needs Weeding»։ Spin։ Վերցված է օգոստոսի 21, 2015
- ↑ «Mountainside - Deradoorian | Rocktails Musica Online»։ Rocktails (es-ES)։ 2011-10-01։ Արխիվացված է օրիգինալից 2017-10-05-ին։ Վերցված է 2017-10-04
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Հուլիսի 18 ծնունդներ
- 1986 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կալիֆոռնիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Երաժիշտներ այբբենական կարգով
- Ամերիկահայ երգչուհիներ
- Ամերիկացի բաս կիթառահարներ
- Ամերիկահայ երաժիշտներ
- Ռոք ստեղնահարներ
- Ամերիկացի ստեղնահարներ
- Ալտերնատիվ ռոք երաժիշտներ
- Ամերիկահայ կիթառահարներ
- Ամերիկահայ կոմպոզիտորներ
- 21-րդ դարի ամերիկացի երգիչներ
- 21-րդ դարի երգիչներ