Էննի Սմիթ Պեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էննի Սմիթ Պեկ
անգլ.՝ Annie Smith Peck
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 19, 1850(1850-10-19)[1][2][3]
ԾննդավայրՓրովիդենս, ԱՄՆ[3]
Մահացել էհուլիսի 18, 1935(1935-07-18)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ԳերեզմանՌոդ Այլենդ
ՔաղաքացիությունFlag of the United States (1912-1959).svg ԱՄՆ
ԿրթությունՄիչիգանի համալսարան[3] և Rhode Island College?
Մասնագիտությունլեռնագնաց և համալսարանի դասախոս
ԱշխատավայրՊերդյու համալսարան[3] և Սմիթ Քոլեջ[3]
Պարգևներ և
մրցանակներ
Rhode Island Heritage Hall of Fame Women inductee?
Annie Peck Վիքիպահեստում

Էննի Սմիթ Պեկ (անգլ.՝ Annie Smith Peck,հոկտեմբերի 19, 1850(1850-10-19)[1][2][3], Փրովիդենս, ԱՄՆ[3] - հուլիսի 18, 1935(1935-07-18)[1], Նյու Յորք շրջան, Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ամերիկացի լեռնագնաց և գրող, ճամփորդության և հետազոտությունների մասին 4 գրքի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկություն և երիտասարդություն, կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկը ծնվել է 1850 թվականի հոկտեմբերի 19-ին, Պրովիդենս քաղաքում[4]։ Սովորել է գիմնազիայում, այնուհետև՝ Ստոկբրիջի օրիորդների դպրոցում (անգլ.՝ Dr. Stockbridge’s School for Young Ladies), Պրովիդենս քաղաքի միջնակարգ դպրոցում (անգլ.՝ Providence High School), և «Ռոդ Այլենդի նորմալ դպրոցում» (անգլ.՝ Rhode Island Normal School), որտեղ մանկավարժներ էին պատրաստում։

Այնուհետև Պեկը լատիներեն է դասավանդել Պրովիդենս քաղաքի միջնակարգ դպրոցում, բայց այնտեղ երկար չի մնացել, տեղափոխվել է Միչիգան նահանգ, որպեսզի ինքնուրույն կյանք վարի, այնտեղ նա որպես մաթեմատիկայի և լեզուների ուսուցիչ աշխատել է Սագինոյի միջնակարգ դպրոցում (Saginaw High School), մինչև 1874 թվականը։ Պեկը ցանկանում էր ընդունվել Բրաունովսկու համալսարան, որտեղ սովորել էին նրա հայրն ու եղբայրները, բայց այդ ժամանակ կանանց այնտեղ չէին ընդունում[5]։

Պեկը այնուամենայնիվ որոշել էր շարունակել կրթությունը և ստանալ ամբողջական աստիճան։ Երբ նա դրա մասին հայտնում է ընտանիքին, նրա հարազատները այդ որոշումը համարում են «կատարյալ հիմարություն»՝ քոլեջ ընդունվել 27 տարեկանում։ Սակայն Պեկը պնդում էր, և հայրը որոշեց օգնել նրան ստանալ այնպիսի կրթություն, ինչպիսին ստացել էին նրա եղբայրները։ Էննի Պեկը ընդունվեց Միչիգանի համալսարան, որը 1871 թվականին իր դռները բացեց կանանց առջև[6]։ 1878 թվականին նա գերազանցությամբ ավարտեց համալսարանը՝ «հուներեն և անտիկ լեզուներ» (անգլ.՝ Greek and Classical Languages) մասնագիտացմամբ։ 1881 թվականին Միչիգան նահանգի համալսարանում նա ստացավ հունարենի մագիստրոսի աստիճան։ Այնուհետև նա մեկնեց Եվրոպա, որտեղ շարունակեց իր կրթությունը Հաննովերում և Աթենքում[7]։ Պեկը առաջին կինն էր, ով կրթություն է ստացել Աթենքի Հին հետազոտությունների ամերիկյան դպրոցում։ Այնտեղ նա ուսումնասիրել է հնագիտություն, ինչպես նաև՝ ֆրանսերեն, իսպաներեն, և պորտուգալերեն[5]։

Հաջորդող կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Էննի Պեկը երբեք չի ամուսնացել և մինչև ծերություն շարունակում էր զբաղվել լեռնագնացությամբ։ 1911 թվականին 65 տարեկանում Պերուում մագլցել է Կորոպունա սարի 5 գագաթներից մեկը, և այնտեղ պաստառ է տեղադրել, հետևյալ կարգախոսով. «Women’s Vote», աջակցելու «Ժաննա Դ՚ Արկի անվան կանանց ընտրության իրավունքների պայքարի լիգա»-ին (անգլ.՝ Joan of Arc Suffrage League), որի նախագահը ցանկանում էր դառնալ 1914 թվականին[8]։

1929-1930-ական թվականներին Պեկը շրջապտույտ է կատարել Հարավային Ամերիկայի շուրջը, որպեսզի զբոսաշրջիկներին ցուցադրեր ավիաթռիչքների հասանելիությունն ու անվտանգությունը։ Այդ թռիչքը տվյալ ժամանակահատվածում ամենաերկարն էր Հյուսիսային Ամերիկայում։ Այնուհետև նա հրատարակել է իր չորրորդ` վերջին գիրքը. «Թռչելով Հարավային Ամերիկայի վրա. 20 հազար մղոն երկնքով» (անգլ.՝ Flying Over South America: Twenty Thousand Miles by Air): Այդ նախաձեռնության համար Էննի Սմիթը պարգևատրվել էր Չիլլիի կառավարության կողմից։ 1930 թվականին Չիլիի դեսպան Լուիս Ե. Ֆելիուն (իսպ.՝ Luis E. Feliú) ունեցած վաստակի համար նրան շնորհեց «Decoration al Merito»[9]:

Վերջին գագաթը, որը մագլցել էր Էննի Պեկը 85 տարեկանում Մեդիսոն սարի գագաթն էր, Նյու Հեմպշիր նահանգում[10]։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պեկը համաշխարհային շրջագայությունը սկսել է 1935 թվականին, 84 տարեկանում, բայց հիվանդացել է Աթենքի Ակրոպոլիս ելնելու ժամանակ։ Նա վերադարձել է Նյու Յորքում գտնվող Մոնտերեյ հյուրանոց, որտեղ 1935 թվականի հուլիսի 18-ին մահացել է բրոնխային թոքաբորբից[11]։ Նրա մարմինը դիալիզել են, աճյունը թաղել են Ռոդ Այլենդում[10]։

Էննի Սմիթի անձնական փաստաթղթերը, այդ թվում՝ օրագրերը, նամակներն ու նկարները պահվում են «Հատուկ հավաքածուների և արխիվների գրադարանում» (անգլ.՝ Library Archives and Special Collections)[12]:

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Giffuni, Cathy. "Annie Peck Smith: A Bibliography, " Bulletin: Geography and Map Division, Special Libraries Association, No. 149, September 1987.
  • Kimberley, Hannah Scialdone. (2012). Woman at the Top: Rhetoric, Politics, and Feminism in the Texts and Life of Annie Smith Peck (Doctoral dissertation). Retrieved from ProQuest Dissertations and Theses Database. (AAT 3510626).ISBN 9781267349033.
  • Lamar, Christine. Annie Smith Peck, 1850—1935. Providence: Rhode Island Historical Society, 1985.
  • Magnus, Marilyn. Annie Smith Peck: Queen of the climbers. Macmillan: 1997. ISBN 0-02-182169-0.
  • Olds, Elizabeth Fagg. Women of the Four Winds: The Adventures of Four of America’s First Women Explorers. Mariner Books: 1999. ISBN 0-395-95784-2.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 FemBio: Банк інформації про видатних жінок, Frauendatenbank, Банк данных о выдающихся женщинах
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 https://en.wikisource.org/wiki/Woman_of_the_Century/Annie_Smith_Peck
  4. Polk Milbry C. (April 2014)։ «Peck, Annie Smith»։ American National Biography Online։ American National Biography։ Վերցված է օգոստոսի 2, 2015 
  5. 5,0 5,1 Sutton Brook (նոյեմբերի 16, 2014)։ «Historical Badass: Annie Smith Peck»։ http://adventure-journal.com/։ Adventure Journal։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-17-ին։ Վերցված է օգոստոսի 2, 2015 
  6. Woman at the top: Rhetoric, politics, and feminism in the texts and life of Annie Smith Peck
  7. Potter Russell A.։ «Annie Smith Peck»։ http://www.ric.edu/faculty/rpotter։ Վերցված է օգոստոսի 2, 2015 
  8. Annie Smith Peck: A Woman’s Place Is at the Top, retrieved 12/8/20012.
  9. Annie Smith Peck: A Woman's Place Is at the Top" http://anniesmithpeck.org/pecks-bio-4/, retrieved 12/8/20012.
  10. 10,0 10,1 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ James անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  11. «Peck, Annie Smith»։ Encyclopedia.com։ Encyclopedia of World Biography։ 2005։ Վերցված է օգոստոսի 2, 2015 
  12. «The Annie Smith Peck Collection»։ Brooklyn College Library Archives and Special Collections։ Արխիվացված է օրիգինալից 2015-10-03-ին։ Վերցված է օգոստոսի 2, 2015